Զզվելի է՝ ոնց են ընդդիմություն կոչվածները և իշխանությունը բաժանում հասարակությանը․ պիտի՛ միավորվենք․ Նինա Կարապետյանց․ ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

19.11.2024 | 23:34
Ինչ են քննարկել Հայաստանի և Գերմանիայի ԱԳ նախարարները
19.11.2024 | 23:29
Ադրբեջանի Մեջլիսի պատգամավորը Ֆրանսիային է մեղադրել COP29-ի ընթացում ադրբեջանցիների կողմից բողոքի ակցիաների անցկացման համար
19.11.2024 | 23:14
Մինչ Բաքվում ընթանում է COP29-ը, Ադրբեջանն աղտոտում է Կասպից ծովը
19.11.2024 | 23:07
Հովիկ Աղազարյանը վայր կդնի մանդատը
19.11.2024 | 23:01
Ռուսաստանը պետք է վճարի 1000 օրվա հանցագործության և ավերածությունների համար. Ֆոն դեր Լեյեն
19.11.2024 | 22:49
Երևանում և 8 մարզում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
19.11.2024 | 22:38
Ադրբեջանի ԳՇ պետը Պակիստանում նոր զինատեսակների է ծանոթացել
19.11.2024 | 22:26
ՌԴ-ում նախկին պատգամավորին «ֆեյքերի» գործով հեռակա կարգով դատապարտել են 8 տարվա ազատազրկման
19.11.2024 | 22:13
Պուտինը ճղում է իրեն, որ կայսրություն դառնա․ պատերազմով ճեղքում է իր երկվությունը՝ եվրոպական և ասիական․ Միքայել Հայրապետյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
19.11.2024 | 22:00
Թրամփի պայմաններով պատերազմի դադարեցումը կարող է Ուկրաինայի վերջը լինել․ Սերգեյ Ասլանյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
19.11.2024 | 21:47
Բահչելին հերքել է Էրդողանի հետ «բաժանման» մասին լուրերը
19.11.2024 | 21:34
Լավրովն ԱՄՆ-ին մեղադրել է Բրյանսկի շրջանում ATACMS-ով հարվածներին մասնակցելու մեջ
19.11.2024 | 21:22
Մեկնարկել է Միրզոյանի և Անալենա Բերբոքի հանդիպումը
19.11.2024 | 21:03
Չեմ կարծում, որ «Զանգեզուրի միջանցքը» կարող է հանգեցնել նոր պատերազմի. Ալիևի ներկայացուցիչ
19.11.2024 | 20:50
Մրցաշար`առանց ուժեղագույն մարզիկների. ով և ինչու է այդպես որոշել. ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

Factor TVի հարցազրույցը Հելսինկյան ասոցիացիայի նախագահ, իրավապաշտպան Նինա Կարապետյանցի հետ

Ամփոփենք, թե ինչպիսին էր 2021 թվականը մարդու իրավունքների պաշտպանության առումով: Անդրադառնանք ամենացավոտ խնդիրներից մեկին՝ բանակ. 2020 թվականին ոչ պատերազմական մահերի թիվը շուրջ 100 էր, իսկ 2021-ին 63 է՝ ըստ «Խաղաղության երկխոսություն» ՀԿ-ի տվյալների, և նրանցից 15-ն է հակառակորդի գնդակից զոհվել: Ի՞նչ քայլեր պետք է անի ՊՆ-ն, որպեսզի այդ խնդիրը լուծվի, և մահացության դեպքերը նվազեն։

Ահռելի թվի մասին ենք խոսում, որովհետև եթե պատերազմի ընթացքում, թեև էլի շատ մեծ ցավ է և անթույլատրելի է մեծ կորուստներ ունենալ, բայց հարաբերական խաղաղ պայմաններում և ոչ թշնամու կրակոցից զոհեր ունենալը բացարձակ անթույլատրելի է և անտրամաբանական։ Երբ ասում են, որ բոլոր բանակներում էլ նման իրադարձություններ լինում են, ես չեմ կիսում այդ կարծիքը, որովհետև փոքրաթիվ բնակչություն և բանակ ունեցող պետության դեպքում սա ահռելի թիվ է։ Խոսքը Հայաստանի Հանրապետության քաղաքացիների մասին է, որոնք բանակից վերադառնալուց հետո պետք է մասնակցեին տարբեր ոլորտների զարգացմանը, ընտանիք կազմեին, երեխա ունենային, հարկատու լինեին, գոնե այդ մասով պետությունը պետք է գնահատեր։ Ի՞նչ պետք է անել․ նախ և առաջ՝ պետք է ընդունեն խնդիրը, որ ունեն իրենց ներսում, և այն համակարգային մոտեցումը, որ հիմա կիրառվում է, չի աշխատում, այն բարեփոխումները, որոնց մասին մենք տարիներ շարունակ լսում ենք, չեն աշխատում, որովհետև եթե  ամեն ինչ կրկնվում է նույնությամբ, նշանակում է՝ համակարգը և առաջարկված լուծումները չեն աշխատում։

-Իրավապաշտպան համայնքը երբեք չի համակերպվել բանակում մահվան դեպքերի հետ, երբ Սեյրան Օհանյանն էր նախարարը, ներկայացվում էին այլ թվեր՝ 30-40, բայց բանակում իրավիճակը շարունակում է նույնը մնալ։ Ո՞րն է լուծումը, որին չեն գնում Կառավարությունը, ՊՆ-ն:

-Առաջինը՝ բոլոր պարագաներում «պացիենտը» պետք է ընդունի իր «հիվանդ լինելու» փաստը, որպեսզի կարողանան բուժել։ Երկրորդ՝ պետք է փորձեն համագործակցել քաղհասարակության հետ, այսպիսի փակ համակարգ չի կարող լինել, խոսքը պետական և ռազմական գաղտնիքների մասին չէ, թեև ես ավելի քան վստահ եմ, որ այնքան անպատասխանատու վերաբերմունք կա, և պատերազմն էլ ապացուցեց, որ թշնամին շատ լավ տիրապետում էր բոլոր տվյալներին, գիտեր մեր թույլ տեղերը և բացթողումները, և իրենց գործողությունները հուշեցին, որ շատ լավ գիտեին այն, ինչը մեր հասարակությունից թաքուն էր պահվում: Պետք է դադարեն սուտ խոսել, մենք ունենք խնդիր, և այն պետք է լուծենք բոլորով, որովհետև բանակը ո՛չ գեներալներինն է, ո՛չ էլ Կառավարությանը, բանակը մեր բոլորինն է։ Խոսքը մեր բոլորի ավտանգության մասին է, և այնտեղ ծառայում են մեր բոլորի երեխաները, և իմն ու քոնը հաստատ չկա։ Պետք է ընտրեն զարգացման այլ ուղիներ, որովհետև եթե դու դռնով անցնելիս գլուխդ ամեն անգամ հարվածում ես, նշանակում է՝ կա՛մ պետք է բարելավես այդ մուտքի պայմանները, կա՛մ այլ ճանապարհով ելումուտ անես։ Այնպես որ՝ պետք է թափանցիկության մակարդակը բարձրացնել, ծրագրերի և գաղափարական փոփոխություն է պետք։

Ես պատասխանատվություն չեմ վերցնի բանակի փոփոխությունների հետ կապված շատ դետալիզացումներ տալու, բայց լսել եմ այդ ոլորտի տարբեր մասնագետների տեսակետներ, կան շատ ողջամիտ առաջարկներ, ես գիտեմ, որ մարդկանց առանձին խմբեր նաև ունեն մշակած գաղափարներ, նաև մեր եվրոպական գործընկերներն են առաջարկ արել մեր բանակում փոփոխությունների դրական շարժերի հետ կապված, բայց ցավալիորեն մեր Կառավարությունը մնացել է ռուսական գաղափարախոսության մեջ, մենք մնացել ենք սովետական գաղափարի մեջ։ Ես սա քննադատորեն չեմ ասում, բայց մեծ երկրի մեծ բանակի մաս կազմելը ուրիշ բան է, փոքր երկրի սուղ ռեսուրսներով բանակը՝ այլ բան:

-Բանտերի հարցն էլ արծարծենք. Նիկոլ Փաշինյանը հայտարարել է, որ բանտերում անմեղ մարդիկ չկան, և որ կալանավորվածների թիվը պատմական նվազագույնի է հասել: Կան նաև նորություններ՝ կփակվեն «Կոշ» և «Հրազդան» ՔԿՀ-ները՝ կտնտեսվի 1,2 միլիարդ դրամ: Արդարադատության նախարար Կարեն Անդրեասյանն էլ նոր ՔԿՀ կառուցելու մասին է խոսել: Ինչպիսի՞ն է հայկական բանտը 21-րդ դարում: Օրինակ՝ երանի են տալիս Նորվեգիայի բանտում հայտնվելուն, կգա՞ մի օր, որ Հայաստանում ևս կալանավորվածները բանտերում նորմալ պայմաններում կապրեն:

-Հիշեցնեմ՝ Սերժ Սարգսյանն էլ Նիկոլ Փաշինյանի կալանավորված ժամանակ հայտարարում էր, որ բանտերում անմեղ կալանավորված մարդիկ չկան: Ոչ մի իշխանություն դա չի ընդունում: Իշխանության ներկայացուցիչներին ես միշտ խորհուրդ եմ տալիս լավ նայել բանտերին, որովհետև ոչ ոք երաշխավորված չէ, որ այնտեղ չի հայտնվի: Երբ մենք՝ իրավապաշտպաններս, խոսում էինք մարդկային պայմանների ապահովման մասին, ինչու ոչ՝ նաև մեզ համար էինք անհանգստանում, որովհետև բացառված չէր, որ կեղծ մեղադրանքով չենք հայտնվի այնտեղ, հիմա էլ երաշխավորված չենք:

Բանտերի վիճակը մեզ մոտ կլինի նորմալ, երբ մեր իշխանությունները կհասկական, որ պետք չէ կառուցել նորը: Միայն Նուբերաշենի պարագայում է, որ ոչ միայն կալանավորված անձանց, այլ նաև աշխատակիցների այնտեղ գտնվելը խոշտանգում է, որովհետև ինչքան էլ այնտեղ փորձեն նորոգումներ անել, իրավիճակը չի փոխվի: բանտերում նորմալ իրավիճակ կլինի այն ժամանակ, երբ այդպիսի մեծ ոգևորությամբ իշխանությունները չեն քննարկի նոր բանտեր կառուցելու գաղափարը, այլ այդ գումարները կուղղեն, օրինակ, պրոբացիայի ծառայությանը։ Իսկ ինչքա՞ն է ծախսվելու նոր բանտեր կառուցելու համար։ Մեզ նոր բանտեր պետք չեն, մեզ պետք է, որ ինչ-ինչ պատճառներով ՔԿՀ-ում հայտնված մարդիկ ձեռք բերեն մասնագիտություն, կարողանան զբաղվածություն ունենալ, բանտերում աշխատատեղեր ստեղծվեն: Տրամաբանությունն է պետք փոխել:

Հարցազրույցն ամբողջությամբ՝ տեսանյութում:

Ռոբերտ Անանյան