Ինչպես խուսափել ցրտահարությունից. խորհուրդներ ՀՎԿԱԿ-ից
ՀՀ առողջապահության նախարարության հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնը (ՀՎԿԱԿ) ցրտահարությունից խուսափելու համար խորհուրդ է տալիս հնարավորության դեպքում մնալ տանը կամ այլ տաքացվող վայրում:
Խորհուրդների թվում է նաև եղանակին համահունչ հագնվելը, ոտքերի գերքրտնարտադրությունը վերացնող միջոցների օգտագործումը:
Ըստ ՀՎԿԱԿ-ի՝ ցրտահարությունից խուսափելու համար նաև պետք է կանոնավոր կերպով օգտագործել տաք սնունդ կամ ոչ ալկոհոլային տաք ըմպելիք: