Ալիևը կնոջ և որդու հետ այցելել է գրավյալ Հադրութ, նոր զորամաս բացել և կրկին սպառնալիքներ հնչեցրել

Լուրեր

14.09.2026 | 10:21
Ուկրաինական ԱԹՍ-ները հարձակվել են Կրասնոդարի երկրամասի վրա․ Սոչիում հինգ մարդ է վիրավորվել
14.09.2026 | 10:16
Պատգամավորներ Լիլիթ Գալստյանի, Մեսրոպ Մանուկյանի և փաստաբան Տաթևիկ Սողոյանի ասուլիսը՝ ՈՒՂԻՂ
14.09.2026 | 10:12
Երևանի քաղաքապետարանի գործակարգավարական խորհրդակցությունը. ՈՒՂԻՂ
14.09.2026 | 10:00
ԱԺ քառօրյայի մեկնարկը` ՈՒՂԻՂ
14.09.2026 | 09:45
Արտարժույթների փոխարժեքները՝ սեպտեմբերի 14-ի դրությամբ
14.09.2026 | 09:43
Պապիկյանը կրկին զորամաս է այցելել
14.09.2026 | 09:30
ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են
13.09.2026 | 21:40
Ցեմենտի շուկայում պակասուրդը պայմանավորված է հարևան երկրներից եկող մատակարարումների խաթարումներով․ Գևորգ Պապոյան
13.09.2026 | 20:00
Ո՞վ կարող է տուն առնել Երևանում․ անշարժ գույքի շուկայի «անհասանելի» ՇԵՐՏԵՐԸ․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
13.09.2026 | 19:34
Շուրջ 4 խմ փայտանյութ, բենզասղոց ու կացին․ Բերդի անտառներում ապօրինի ծառահատման դեպք է կանխվել
13.09.2026 | 18:54
Շոտլանդիան, Ուելսը և Հյուսիսային Իռլանդիան Մեծ Բրիտանիայի կազմից դուրս գալու հանրաքվե կպահանջեն․ The Telegraph
13.09.2026 | 18:14
Բյուրականի աստղադիտարանում աշխատանքը կսկսի «Մեր անկայուն տիեզերքը» միջազգային սիմպոզիումը
13.09.2026 | 16:49
Փաշինյանը շնորհավորել է Հայաստանի հրեական համայնքին՝ Ռոշ Հաշանայի առիթով
13.09.2026 | 16:04
Վթարային ջրանջատում Երևանում
13.09.2026 | 15:33
Tour of Armenia միջազգային հեծանվավազքի եզրափակիչ մրցանակաբաշխությունը. ՈՒՂԻՂ
Բոլորը

Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևն այսօր կնոջ՝ Մեհրիբան Ալիևայի և որդու՝ Հեյդար Ալիևի հետ այցելել է Արցախի գրավյալ հայկական Հադրութ, հայտնում են ադրբեջանական լրատվամիջոցները։

Ալիևներն այստեղ մասնակցել են նոր զորամասի բացմանը։ Ալիևը նաև մի շարք հայտարարություններով է հանդես եկել՝ սպառնալիքներ հնչեցնելով Հայաստանի հասցեին։

«Եթե Հայաստանը փորձի կրկին լինել մեզ համար վտանգի աղբյուր, ապա իրենց վերջը կլինի այնպիսին, ինչպիսին Ղարաբաղյան երկրորդ պատերազմում»,- ասել է նա։

Ալիևը նաև հայտնել է, որ Ադրբեջանի ԶՈՒ-ում սկսվել է «Կոմանդոս» բրիգադների ձևավորումը։

«Հադրութի զորամասերում տեղակայվել են նոր զինվորական միավորումներ, կոմանդոս ուժեր։ Այս ուժերի ստեղծումը մեզ համար նորամուծություն է։ Այդ բրիգադներում ծառայելու են լավ պատրաստված անձինք, որոնք պատրաստ են իրենց զոհաբերել հայրենիքին։ Դա զգալիորեն բարձրացնելու է մեր բանակի ռազմական հզորությունը»,- ասել է Ալիևը։

Նա նշել է, որ շարունակվելուէ բանակի համար գերժամանակակից զենքերի ձեռքբերումը։

«Պատերազմից հետո կնքված նոր պայմանագրերն իրականացվում են։ Նոր պայմանագրերի հիման վրա Ադրբեջանն արդեն ստանում է ամենաժամանակակից սպառազինությունն ու տեխնիկան՝ մեր բանակին մատակարարելու համար»,- ասել է Ալիևը՝ նշելով, որ ժամանակակից սպառազինությունների գնմանը զուգընթաց՝ ներկայում ստեղծվում են նաև նոր զինված կազմավորումներ։

Էմմա Չոբանյան