Թուրքայի հետ հարաբերությունների կարգավորումը պետք է ներդաշնակ լինի մեր պետության և, առհասարակ, ողջ աշխարհի հայերի ազգային շահին. Հայաստանի Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանի հարցազրույցը ArabNews-ին

Լուրեր

17.11.2026 | 13:26
Եվրոպայի համար կարևոր է՝ թույլ չտալ Ռուսաստանի ազդեցության ուժեղացումը Հարավային Կովկասում․ Գերմանիայի ԱԳ նախարար
17.11.2026 | 13:19
Էդգար Ղազարյանը Արթուր Սարգսյանի բացակայության վերաբերյալ հարցեր ուղղեց. Ռուբինյանը չպատասխանեց․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
17.11.2026 | 13:16
Գևորգ Ստեփանյանի ճեպազրույցը. ՈւՂԻՂ
17.11.2026 | 13:15
Արմեն Գրիգորյանին ՔՊ-ից հեռացնելու հարց չի քննարկվում. Հասմիկ Հակոբյան
17.11.2026 | 13:07
Ռուսաստանը զանգվածային հարված է հասցրել Ուկրաինային․ Կիևում վնասվել է երկու կամուրջ
17.11.2026 | 13:04
«Բոլոր արժեքները պղծած». ԱԺ-ում հարվածում են սեղաններին Գարեգին Բ-ի աշխարհիկ անունը հնչելուց հետո․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
17.11.2026 | 12:59
Ենթադրում եմ` տիկին Հակոբյանի ելույթին եք հղում անում. խցանումները կապ չունեն շինթույլտվությունների հետ. Ավինյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
17.11.2026 | 12:50
Մասիս Մելքոնյանին գաղտնալսելու թույլտվությունը տվել է Ժորա Չիչոյանը
17.11.2026 | 12:42
Հայելու մեջ նայե՛ք, հասկացեք` ինչ տիպի չկաք. փոխքաղաքապետը` ընդդիմությանը․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
17.11.2026 | 12:36
Տիգրան Ավինյանի ճեպազրույցը՝ ՈւՂԻՂ
17.11.2026 | 12:34
«Խորոված էիք անում, երբ ժողովրդավարության բարձր ցուցանիշ կար». ընդդիմության առաջարկը մերժվեց․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
17.11.2026 | 12:28
Ուկրաինական ԱԹՍ-ների հարվածի հետևանքով Բաշկորտոստանում հրդեհ է բռնկվել «Գազպրոմի» գործարանում
17.11.2026 | 12:18
Երևանում մեկնարկել են հայկական երկաթուղու շուրջ հայ-ռուսական քննարկումները
17.11.2026 | 12:17
Ողջունո՞ւմ եք երաժշտական դպրոցի տնօրենի պահվածքը. Արշակ Սարգսյանը` Ավինյանին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
17.11.2026 | 12:10
ԱԺ-ն ընդդիմության նախագիծն օրակարգում չընդգրկեց // Ղրիմի կամրջի մի հատված փլուզվել է․ ԼՈՒՐԵՐ
Բոլորը

Սաուդյան Արաբիայում տեղակայված Մերձավոր Արևելքի առաջատար անգլալեզու օրաթերթը՝ ArabNews-ը հրապարակել է նախագահ Արմեն Սարգսյանի բացառիկ հարցազրույցը․ տեղեկացնում են ՀՀ նախագահի աշխատակազմից։

Ստորև թարգմանաբար ներկայացվում է հարցազրույցի՝ Թուրքիայի և Պակիստանի հետ հարաբերություններին վերաբերող հատվածը.

Ֆայսալ Աբբաս – Թուրքիայի փոխնախագահը մի քանի օր առաջ շատ հետաքրքիր բան է ասել, որ իրենք Ադրբեջանի հետ համատեղ ցանկանում են կարգավորել հարաբերությունները Հայաստանի հետ: Հայաստանը ողջունում և ընդունու՞մ է դա:

Նախագահ Սարգսյան – Առաջին հերթին, հարցը, թե արդյո՞ք Հայաստանը ողջունում է արդեն իսկ բարդ է…

Ես խորհրդարանական հանրապետության նախագահ եմ և Սահմանադրությամբ համարվում եմ պետության գլուխը, սակայն չունեմ գործադիր լիազորություններ: Գործող կառավարությունն է հիմնական որոշումները կայացողը և կառավարությունն է, որ պետք է պատասխանի թուրքական կողմին….
Միևնույն ժամանակ, ցանկացած համաձայնագիր, որը բանակցվել կամ ձևակերպվել է, պետք անցնի որոշակի գործընթաց…

Պետք է լինի նաև հանրային քննարկում դրա վերաբերյալ, և ցանկացած համաձայնագիր, բոլոր փուլերով անցնելուց հետո, պետք է գա իմ սեղանին…

Իմ կողմից սխալ կլինի նախապես դատողություններ անել և որակումներ տալ կամ մեկնաբանել մի բան, որը դեռ չի սկսվել և չի հասել իմ սեղանին: Այն պահին, երբ այդ համաձայնագիրը լինի իմ սեղանին, իմ ձայնը կլսեք:

Իհարկե, որպես Հանրապետության նախագահ, ես կարող եմ ստորագրել այն, եթե համարեմ, որ այն ներդաշնակ է պետության և Հայաստանի ու, առհասարակ, ողջ աշխարհի հայերի ազգային շահին: Կամ ես կունենամ հնարավորություն չստորագրել այն և ուղարկել Սահմանադրական դատարան, որպեսզի բարձրակարգ իրավաբանները քննեն հարցը և ինձ խորհրդատվություն տան:

Ֆայսալ Աբբաս – Պակիստանը շատ սերտ հարաբերություններ ունի Ադրբեջանի և Թուրքիայի հետ: Ի՞նչ ազդեցություն ունի սա ձեզ վրա:

Նախագահ Սարգսյան – Շատ վատ: Պակիստանի հետ մենք չունենք դիվանագիտական հարաբերություններ: Եթե լինենք անկեղծ՝ պետք է փորձել դրանք կառուցել: Ես համաձայն չեմ այն կարծիքին, որ եթե որևէ մեկն աջակցում է իմ հակառակորդին կամ թշնամուն, ուրեմն չպետք է նրա հետ խոսել…

Այն պահից, երբ սկսենք կառուցել դիվանագիտական հարաբերություններ Պակիստանի հետ, հաստատենք կապեր, գուցե նրանց դիրքորոշումը Կովկասի նկատմամբ այլ լինի…

Ես մտածում եմ, թե ինչպես կարող ենք կառուցել մեր հարաբերությունները, քանի որ Պակիստանը երկիր է, որը չես կարող անտեսել՝ հատկապես մեր տարածաշրջանում, մասնավորապես, երբ խոսում ենք Ադրբեջանին ու Թուրքիային նրա ակնհայտ աջակցության մասին: Մենք այն դիրքերում չենք, որ պատերազմենք Պակիստանի դեմ: Պետք է փորձենք երկխոսություն սկսել ու տեսնենք, թե դա մեզ ուր կտանի: Ես չեմ տեսնում որևէ հակասություն Պակիստանի հետ երկխոսության և Հնդկաստանի հետ մեր խորը և լավ հարաբերությունների միջև: Մենք շատ լավ պատմական հարաբերություններ ունենք այդ երկրի հետ, հայերը բնակվել են Հնդկաստանում հազարավոր տարիներ: