Թուրքիան կարող է գլխավորել ՆԱՏՕ-ի հակառուսական գործողությունները Դոնբասում

Լուրեր

18.12.2025 | 22:01
«Ավելի շատ նեղվածությունից այսպես եղավ»․ Տեր Վրթանեսին ստենտավորել են
18.12.2025 | 21:56
Մայր Աթոռի տարածքից ոչ ադեկվատ և սադրիչ վարքագիծ դրսևորող 5 անձ հեռացվել է. ՆԳՆ խոսնակ
18.12.2025 | 21:53
Ճապոնուհին ամուսնացել է ChatGPT-ով գեներացված անձի հետ. ՏԵՍՆԱՅՈՒԹ
18.12.2025 | 21:39
Երևանում և 9 մարզում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
18.12.2025 | 21:24
Պաշտոնական այցերից ինչ նվերներով են վերադարձել ԱԺ նախագահը, ԱԳ նախարարն ու ԱԽ քարտուղարը
18.12.2025 | 21:10
Թուրքիան հերքում է անհայտ ԱԹՍ-ի խոցումից հետո ՀՕՊ-ի թուլության մասին պնդումները
18.12.2025 | 20:56
Ոստիկանները պիտի կարգ պահեին, բայց ամբողջությամբ թերացել են․ Գեղամ Մանուկյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
18.12.2025 | 20:43
Հրդեհ Հայկաձոր գյուղում. այրվել է մոտ 1800 հակ անասնակեր
18.12.2025 | 20:30
Պուտինի հանցագործ ռեժիմը սնվում է պատերազմից՝ նոր էսկալացիայի կգնա, որ պատերազմը չդադարի․ Վահե Գասպարյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
18.12.2025 | 20:18
Նոր կաթողիկոսական ընտրություններ պետք է կազմակերպենք. կարգալույծ հռչակված Տեր Արամ. ՏԵՍԱՆՅՈՒԹ
18.12.2025 | 20:11
Չե՞ք կարծում, որ Ձեր լռությունը կարող է այլ կերպ ընկալվել. կաթողիկոսը հարցերի չպատասխանեց. ՏԵՍԱՆՅՈՒԹ
18.12.2025 | 20:03
Միրզոյանը և Մանտաս Ադոմենասը քննարկել են ժողովրդավարական ինստիտուտների զարգացման հարցեր
18.12.2025 | 20:03
«Կյանքի և մահվան խնդիր է»․ Տեր Վրթանեսին պետք է շտապ վիրահատեն
18.12.2025 | 19:58
Շշով հարված` Մայր տաճարի մուտքի մոտ. ժամերգությունից հետո քաշքշուկ սկսվեց. ՏԵՍԱՆՅՈՒԹ
18.12.2025 | 19:51
Օպերատիվ տեղեկություններ ունենք. ոստիկանապետը` մեծաթիվ ոստիկանների ներկայության մասին. ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

Թուրքիան կարող է մասնակցել ՆԱՏՕ-ի հակառուսական ռազմական գործողությանը Դոնբասում, նույնիսկ գլխավորել այն։ Այս մասին գրել է Haberturk-ի սյունակագիր Չեթիներ Չեթինը։

Ըստ նրա՝ ՆԱՏՕ-ն առաջին անգամ պատրաստվում է կոնկրետ քայլերով պատասխանել Ռուսաստանին՝ Ուկրաիայում լարվածության հետ կապված, և փաստը, որ ՆԱՏՕ-ի հնարավոր միջամտության ուժերի հրամանատարությունը գտնվում է Թուրքիայում, գործընթացն Անկարայի համար շատ ավելի կարևոր է դարձնում։

Հեղինակը գրում է, որ վերջերս լրատվամիջոցներում տեղեկություններ են հայտվել Արևմուտքի կողմից ՆԱՏՕ-ի արագ արձագանքման բազա հատուկ ռազմական 35-40․000-անոց ստորաբաժանման տեղափոխման մասին, որի հիմք է համարվում բարձր պատրաստականության միացյալ աշխատանքային խումբը (VJTF): ՆԱՏՕ-ի անդամները հերթով ղեկավարում են VJTF-ը, իսկ 2021թ․ դրա ղեկավարումը գտնվում է Թուրքիայում։

Չեթինը նշում է, որ Անկարայի համար շատ վտանգավոր իրավիճակ է և պետք է չափազանց զգույշ լինել։ Նա գրում է, որ արդյունքում Թուրքիան կարող է հայտնվել «ավելի խորը ճգնաժամում Մոսկվայի հետ հարաբերություններում, քան 2015-ին ռուսական ինքնաթիռի խոցումից հետո»։

Ըստ հոդվածագրի՝ աշխարհը վերջին տասը տարիներին արմատապես փոխվել է։ Ինչը չի փոխվել, այն է, որ տնտեսությունը դեռևս կարևորագույն գործոն է՝ երկրների հզորությունը չափելու համար։ Միայն տնտեսական հաջողությունն է թույլ տալիս Չինաստանին ընդլայնվել: Ռուսաստանն էլ, ըստ նրա, շատ հետ է մնացել այս գործընթացում, բայց  իր ռազմական հզորությունն է դնում խաղի մեջ, սառը պատերազմը վերադարձել է, որը երկար է տևելու։

Թուրք լրագրողը նշում է, որ այն բանից հետո, երբ Պուտինը զորքեր կուտակեց ուկրաինական սահմանին, ամբողջ Եվրոպան վտանգված է զգում։ Նա նաև գրում է, որ ուկրաինական ճգնաժամն է՛լ ավելի է խորանալու, դրա համար պետք է շատ զգույշ լինել։

Էմմա Չոբանյան