ԱՄՆ-ն պատժամիջոցներ է սահմանել Ալիևի՝ կոռուպցիոն սկանդալի կենտրոնում հայտնված գործընկերների նկատմամբ

Լուրեր

27.11.2024 | 10:16
Դոլարն ու եվրոն արժևորվել են, ռուբլին՝ արժեզրկվել․ արտարժույթների փոխարժեքները՝ նոյեմբերի 27-ի դրությամբ
27.11.2024 | 10:01
Լարսը փակ է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար
27.11.2024 | 09:46
Հրդեհ Բալահովիտ գյուղի մանկապարտեզում
27.11.2024 | 09:32
Ձյուն, բուք, մառախուղ․ ՀՀ տարածքում փակ և դժվարանցանելի ճանապարհներ կան
26.11.2024 | 23:20
Ադրբեջանում պահեստազորի սպաները բողոքի ակցիա են անցկացրել՝ պահանջելով իրենց հասանելիք վճարումները
26.11.2024 | 23:07
Երևանում և 7 մարզում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
26.11.2024 | 22:54
Թուրքիայում ձնաբքի պատճառով բազմաթիվ նահանգների դպրոցներում դասերը դադարեցվել են
26.11.2024 | 22:40
ՌԴ ՊՆ-ն Կուրսկի շրջանում ընկած ամերիկյան ATACMS-ի բեկորներ է ցուցադրել
26.11.2024 | 22:26
Իմ կալանքը ծառայում է Ադրբեջանի բռնապետության և նրա հանցակից ռուսական կայսրության շահերին․ Ադրբեջանում բանտարկված դիվանագետ
26.11.2024 | 22:13
Հակասական ցուցմունքներ․ ՔՊ-ական պատգամավորի միջադեպի գործով հարցաքննվեց ավտոբուսի վարորդը. ՏԵՍԱՆՅՈՒԹ
26.11.2024 | 21:57
Գյումրիում դեկտեմբերի 8-ին, 9-ին, 10-ին կկայանան նախնական ընտրություններ
26.11.2024 | 21:46
ՄԻԵԴ-ը Թուրքիային ծանուցել է Անկարայի դեմ 1000 նոր դիմում-բողոքների մասին
26.11.2024 | 21:30
ՔՊ-ն Արգիշտի Մեխակյանին կառաջադրի Արմավիրի մարզպետի թեկնածու
26.11.2024 | 21:23
Երկրաշարժ Իրանում. այն զգացվել է նաև Հայաստանում
26.11.2024 | 21:14
Ուժեղացված ծառայություն Երևանում. տարբեր կասկածանքներով բաժիններ է տեղափոխվել 22 անձ
Բոլորը

ԱՄՆ Պետքարտուղարությունը հայտարարել է, որ պատժամիջոցների ցուցակում է ներառել Մալթայի էներգետիկայի նախկին նախարար Կոնրադ Միցցիին և վարչապետի աշխատակազմի նախկին ղեկավար Քիթ Շեմբրին՝ կոռուպցիայի մեջ ներգրավված լինելու պատճառով։ Այս մասին տեղեկանում ենք ԱՄՆ Պետքարտուղարության պաշտոնական կայքից։

«Իրենց պաշտոններում Միցցին և Շեմբրին ներառված են եղել կոռուպցիոն գործողություններում՝ օգտագործելով իրենց քաղաքական ազդեցությունն ու իշխանությունը անձնական շահերի համար։ Մասնավորապես, կան հավաստի տեղեկություններ, որ Միցցին և Շեմբրին ներգրավված են եղել կոռուպցիոն սխեմայի մեջ, որը ենթադրում է «ատկատների» և կաշառքի դիմաց էլեկտրակայանի ու հարակից ծառայությունների կառուցման պետական պայմանագրի շնորհում: Նրանց գործողությունները խաթարել են օրենքի գերակայությունը և Մալթայի հասարակության հավատը իրենց կառավարության ժողովրդավարական ինստիտուտների և հասարակական գործընթացների նկատմամբ»,- ասվում է հայտարարության մեջ։

Նշվում է նաև, որ պատժամիջոցներ են սահմանվել նաև նրանց ընտանիքի անդամներն ու մերձավոր հարազատները։ Այդպիսով, նրանց բոլորի մուտքն ԱՄՆ արգելվում է։

Միցցիի ու Շեմբրիի նկատմամբ պատժամիջոցների կիրառումն ուշագրավ է նրանով, որ այս երկու նախկին պաշտոնյաներն Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի ու նրա ընտանիքի անդամների կոռուպցիոն գործընկերներից են, որոնց կոռուպցիոն գործունեությունն ու քայլերը միջազգային սկանդալի պատճառ դարձան՝ նույնիսկ հանգեցնելով լրագրողի սպանության։

Մասնավորապես, 2017 թվականի հոկտեմբերի 16-ին Մալթայում ավտոմեքենայում պայթյունի հետևանքով սպանվել էր լրագրող Դաֆնե Կարուանա Գալիսիան, որը հետաքննում էր կոռուպցիոն հանցագործությունները հանրահայտ Պանամայի փաստաթղթերի բացահայտումների հիման վրա։ Նա հետաքննում էր երկրի վարչապետի և մի շարք պաշտոնյաների կոռուպցիայի գործունեությունը։ Այս գործերում շրջանառվում էին նաև Միցցիի և Շեմբրիի անունները։

Գալիցիայի ամենահայտնի բացահայտումները կապված են երկրի վարչապետ Ջոզեֆ Մուսկատի, նրա կնոջ՝ Միշել Մուսկատի, Կոնդրադ Միցցիի և Քիթ Շեմբրիի կոռուպցիոն կապերը Ադրբեջանի նախագահի ու տարբեր պաշտոնյաների հետ։ Բացահայտվել էին Միցցիին ու Շեմբրիին պատկանող երկու օֆշորային ընկերությունները։ Այնուհետև լրագրողը հետաքննությամբ բացահայտել էր, որ Միշել Մուսկատին պատկանող օֆշորային Ergant ընկերությունը 2016 թվականին այդ օֆշորների միջոցով ստացել է ավելի քան 1 միլիոն դոլարի վճարումներ ընկերություններից, որի սեփականատերը հանդիսանում է Իլհամ Ալիևի դուստրը՝ Լեյլա Ալիևան։ Բացի այդ, բոլոր երեք ընկերությունները գործնական հարաբերություններ են ունեցել Դուբայում բնակվող ադրբեջանցի ձեռնարկատեր Մաուչեհր Խանգախի կառույցների հետ, որն ունի ադրբեջանական պետական ընկերությունների հետ պայմանագրեր։ Այս գործարքների մի մասն էր բացահայտվել, նաև «ՎիքիԼիքս»-ի բացահայտումները վկայում են Ադրբեջանի և Մալթայի կառավարությունների կոռուպցիոն գործարքների մասին, մասնավորապես, ինչպես են Մուսկատին ու իր նախարարներին «ատկատներ» տրամադրվել՝ ադրբեջանական SOCAR պետական ​​ընկերության կողմից Մալթա հեղուկ բնական գազի և վառելիքի մատակարարման պայմանագրերով։

Հավելենք, որ տարիներ անց էլ Մալթայի մամուլը, լրագրողի սպանության դատական փաստաղթղթերը վկայակոչելով, գրել էր, որ Ադրբեջանի նախագահի դուստրերի՝ Լեյլա և Արզու Ալիևաների Sahra FZCO ընկերությունը 2015 թվականի սեպտեմբերից մինչև 2016 թվականի մարտը 14,9 միլիոն եվրո է փոխանցել Դուբայի Palma Consulting DMCC ընկերության հաշվեհամարին։

Ոստիկանությունը ենթադրում էր, որ Ադրբեջանի նախագահի դուստրերի գումարները կարող էին ուղղված լինել Մալթայի բարձրաստիճան պաշտոնյաներին կաշառելուն, որոնց կոռուպցիոն կապերը հետաքննել էր սպանված լրագրողը։

Մալթական հայտնի Pilatus բանկն էլ, որտեղ Ալիևա քույրերը պահում էին իրենց գումարները, և որն օգտագործվում էր, որպես «լվաքատուն»՝ Մալթայի քաղաքական էլիտայի ու Ադրբեջանի կառուպցիոն գործարքների համար, 2018 թվականից զրկվել է Եվրոպական կենտրոնական բանկի լիցենզիայից։

 

Էմմա Չոբանյան