Ավարտվել է 15 անձի կողմից խուլիգանություն կատարելու գործերի նախաքննությունը

Լուրեր

19.05.2026 | 23:56
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
19.05.2026 | 23:24
Արփինե Սարգսյանը և ԱՄՆ ժամանակավոր հավատարմատարը քննարկել են կիբեռլաբորատորիայի ստեղծումն ու համագործակցության ընդլայնումը
19.05.2026 | 23:12
ԿԸՀ-ն` Նարեկ Կարապետյանի ՌԴ քաղաքացի լինելու տեղեկությունների մասին
19.05.2026 | 22:59
Վրաստանի Պետ​​անվտանգության ծառայությունը երկրի երեք քաղաքացու է ձերբակալել՝ ԻԼԻՊ-ին մասնակցելու մեղադրանքով
19.05.2026 | 22:49
Մեքենան դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից և հայտնվել մոտակա ձորակում
19.05.2026 | 22:47
Մհեր Գրիգորյանն ընդունել է Լիտվայի ԱԳ նախարարին․ քննարկվել են ռազմավարական գործընկերության հարցեր
19.05.2026 | 22:34
Մերկելը և Զելենսկին արժանացել են Եվրոպական շքանշանի
19.05.2026 | 22:25
Նեյմարը չի զսպել արցունքները Բրազիլի հավաքականի հայտացուցակում ընդգրկվելուց հետո․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
19.05.2026 | 22:12
Երևանի 15 հասցեում խուզարկություններ են իրականացվել, հայտնաբերվել են թմրամիջոցներ և զենք. կան ձերբակալվածներ. ՆԳՆ
19.05.2026 | 22:00
«Համբալով» են իրար դիմում, և հավակնում վարչապետ դառնալ․ գիտե՞ն խուլիգանական բառապաշարը որտեղից է, «կզացնել» ինչ է․ Գուրգեն Սիմոնյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
19.05.2026 | 21:50
Հրդեհի ահազանգ Մասիս քաղաքում․ ըստ նախնական տվյալների՝ կան երկու զոհ և երկու տուժած
19.05.2026 | 21:38
Թուրքիայում զինված անձը սպանել է 6, վիրավորել՝ 8 մարդու, ապա վերջ տվել կյանքին
19.05.2026 | 21:25
Փաշինյանի՝ ՀՀ տարածքում հայերի թվի մասին պնդումը սխալ է․ հայերը եղե՛լ են 90 տոկոսից ավելի
19.05.2026 | 21:15
Զրկված վարորդների երկրորդ շանսը․ ինչու է Փաշինյանն ընտրություններից առաջ ներողամիտ դարձել. ՏԵՍԱՆՅՈՒԹ
19.05.2026 | 21:08
Քանի մարդ է մասնակցել Գյումրիում «Հայաստան» դաշինքի հանրահավաքին 19:12-ի դրությամբ. ԻՔՄ-ն տվյալներ է հրապարակել
Բոլորը

ՀՀ քննչական կոմիտեից տեղեկացնում են, որ ՔԿ հատկապես կարևոր գործերի քննության գլխավոր վարչությունում ավարտվել է զենքի գործադրմամբ, ինչպես նաև մի խումբ անձանց կողմից, ոստիկանության ծառայողների նկատմամբ բռնության գործադրմամբ զուգորդված, խուլիգանության դեպքերի առթիվ հարուցված քրեական գործերի նախաքննությունը:

Քրեական գործերով իրականացված քննչական և դատավարական այլ մեծածավալ գործողությունների արդյունքում պարզվել են դեպքերի հանգամանքները, շարժառիթը, հանցագործությունը կատարած անձանց ամբողջական շրջանակը, անհատականացվել են նրանցից յուրաքանչյուրի գործողությունները և տրվել քրեաիրավական գնահատականներ:

Մինչդատական վարույթում ձեռք բերված փաստական տվյալներով պարզվել և հիմնավորվել է, որ 2021թ. հունիսի 21-ին միջադեպ է տեղի ունեցել Տաշիր քաղաքում գործող գազալցակայանում. ժամը 20:50-ի սահմաններում Լոռու մարզի 38-ամյա բնակիչը, սե­փա­կան անձի առավելությունն ընդգծելու մոլուցքով տարված, ինքնահաստատման պա­հանջով, դրսևո­րելով հան­դուգն վարքա­գիծ, տևական ժամանակ վիճաբանել է նույն մարզի բնակչի հետ՝ վերջինիս կողմից իր ավ­տոմեքենան Տաշիր քաղաքում գտնվող գազալցակայանի գազա­բաշխիչ կետից ուշ հանելու՝ չնչին հարցի շուրջ, հարվածներ հասցրել նրա մարմնի տարբեր մասերին, քաշքշել, հայհո­յել, որի ժամանակ ձեռքով հարվածել է նաև վիճաբանությանն ականատես, կողմերին հանդարտեցնել փորձող քաղաքացիներից մեկի դեմքին, ապա ողոր­կափող հրացանից կրակոց է արձա­կել, ինչի հետևանքով մարմ­նական վնասվածքներ են պատճառվել գազալցակա­յանի երկու աշխատակիցներին:

Դեպքից հետո, երբ 38-ամյա տղամարդը հեռացել է գազալցակայանից, հրազենային վիրավորում ստացած աշխատակիցներից մեկը զանգահարել և օգնության է կանչել Ոստիկանության Տաշիրի բաժնում աշխատող եղբորը: Վերջինս, ժամը 21:00-ի սահմաններում Ոստիկանության Տաշիրի բաժնի ծառայողների հետ դեպքի վայր ժամանելով, փորձել է պարզել տեղի ունեցածը, որին միջամտել են 38-ամյա տղամարդու ընկերները, ովքեր դրսևո­րելով հան­դուգն վարքա­գիծ, տևական ժամանակ հայհոյել են, վիճաբանել դեպքի վայր ժամանած և իրենց ծառայողական պարտականությունները կատարող Ոստիկանության Տաշիրի բաժնի թվով 8 աշխա­տա­կիցների հետ և խմբի կազմում բռնություն գործադրելով, ուղղակի դիտավորությամբ, ձեռքերով ու ոտքերով հարվածներ են հասցրել նրանց՝ առողջությանը պատճառելով թեթև վնասի հատկանիշներ չպարունակող մարմնական վնաս­վածք­ներ, խաթարել են գազալցակայանի բնականոն աշխատանքը, ներ­կաների նկատմամբ դրսևո­րել բացա­հայտ անհար­գալից վերա­բեր­մունք և վնասել դեպքի վայրում կայանված «BMW E 60» մակնիշի ավտոմեքենան։

Ձեռք բերված բավարար ապացույցների հա­մա­կ­­ցությամբ՝ 38-ամյա տղամարդուն մեղադրանք է առաջադրվել՝ ՀՀ քրեական օրենսգրքի 258-րդ հոդվածի 4-րդ մասով, և որպես խափանման միջոց նրա նկատմամբ ընտրվել է կալանավորումը: Իսկ մյուս 14 անձանց մեղադրանք է առաջադրվել՝ ՀՀ քրեական օրենսգրքի 258-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին և 2-րդ կետերով. վերջիններիս նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրվել ստորագրություն՝ չհեռանալու մասին։

Նախաքննությունն ավարտվել է, և քրեական գործերը, մեղադրական եզրակացությունը հաստատելու և դատարան ուղարկելու միջնորդությամբ, ուղարկվել են հսկողություն իրականացնող դատախազին: