ՆԱՏՕ-ի վերաբերյալ Պուտինի հայտարարություններում Բաքվում սպառնալիք են տեսնում Ադրբեջանի համար

Լուրեր

14.09.2026 | 11:33
Հաջիևը մեր պատմությունը աղվանական է ներկայացնում, դիրքորոշո՛ւմ հայտնեք․ Գրիրգորյանը՝ Ռուբինյանին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
14.09.2026 | 11:22
Սիսիանի «Մայիսի 28» զբոսայգու 10-րդ հողամասը վերադարձվել է համայնքին
14.09.2026 | 11:11
Ձախողումներն ակնհայտ են, ակնկալում եմ՝ Աժ նախագահի հրաժարականն այս նստաշրջանի ընթացքում․ Ղազարյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
14.09.2026 | 10:58
Բեռլինում նշվել է Հայաստանի անկախության 35-ամյակը․ ընդգծվել է ՀՀ–Գերմանիա ռազմավարական գործընկերության խորացումը
14.09.2026 | 10:46
Օմանը հետաձգել է Հորմուզի նեղուցի շուրջ Իրանի և տարածաշրջանի երկրների հետ բանակցությունները
14.09.2026 | 10:44
Չեմ պատրաստվում հրաժարական տալ, շատ տափակ հումոր էր․ Ռուբինյանը՝ Ղազարյանին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
14.09.2026 | 10:35
Ռուսաստանից Հայաստան բնական գազի մատակարարումը 10 օրով կդադարեցվի
14.09.2026 | 10:21
Ուկրաինական ԱԹՍ-ները հարձակվել են Կրասնոդարի երկրամասի վրա․ Սոչիում հինգ մարդ է վիրավորվել
14.09.2026 | 10:16
Պատգամավորներ Լիլիթ Գալստյանի, Մեսրոպ Մանուկյանի և փաստաբան Տաթևիկ Սողոյանի ասուլիսը՝ ՈՒՂԻՂ
14.09.2026 | 10:12
Երևանի քաղաքապետարանի գործակարգավարական խորհրդակցությունը. ՈՒՂԻՂ
14.09.2026 | 10:00
ԱԺ քառօրյայի մեկնարկը` ՈՒՂԻՂ
14.09.2026 | 09:45
Արտարժույթների փոխարժեքները՝ սեպտեմբերի 14-ի դրությամբ
14.09.2026 | 09:43
Պապիկյանը կրկին զորամաս է այցելել
14.09.2026 | 09:30
ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են
13.09.2026 | 21:40
Ցեմենտի շուկայում պակասուրդը պայմանավորված է հարևան երկրներից եկող մատակարարումների խաթարումներով․ Գևորգ Պապոյան
Բոլորը

Ադրբեջանի ընդդիմադիր Դեմոկրատական ուժերի ազգային խորհուրդը ՆԱՏՕ-ի վերաբերյալ ՌԴ ղեկավարների վերջին հայտարարություններն ու գործողությունները, դիտարկում է որպես սպառնալիք Ադրբեջանի ինքնիշխանությանը, գրում է «Թուրան» գործակալությունը։

Տարածված հայտարարությունում Խորհուրդը կոչ է անում պաշտոնական Բաքվին՝ հայտարարել նման գործողությունների անթույլատրելիության մասին։ Մասնավորապես, Խորհուրդը սպառնալիք է համարում ՌԴ-ի կողմից ՆԱՏՕ-ին առաջարկած տարածաշրջանային անվտանգության համաձայնագրի նախագիծը։ Դրա համաձայն՝ ՆԱՏՕ-ն և ԱՄՆ-ն դադարեցնում են իրենց ռազմական գործունեությունն Ուկրաինայում, Կովկասում և Կենտրոնական Ասիայի երկրներում ու երաշխավորում, որ նախկին ԽՍՀՄ երկրները չեն անդամակցելու ՆԱՏՕ-ին։

Նման պահանջները, ըստ Դեմոկրատական խորհրդի, նշանակում են, որ Մոսկվան այդ շրջանները հայտարարում է իր շահերի գոտի՝ խախտելով այնտեղ գտնվող երկրների ինքնիշխանությունն ու անկախությունը։

«Ոչ մի պետություն, այդ թվում՝ Ռուսաստանը, չի կարող վետո դնել այլ երկրների հետ Ադրբեջանի ռազմական համագործակցության վրա, այդ թվում՝ ՆԱՏՕ- ։ Ռազմական դաշնակցի ընտրությունն Ադրբեջանի բացառիկ իրավունքն է»,- ասվում է հայտարարության մեջ։

Էմմա Չոբանյան