Թագուհի Թովմասյանը հանդիպել է Սփյուռքի գործերի գլխավոր հանձնակատարի գրասենյակի ներկայացուցիչների հետ

Լուրեր

16.09.2026 | 10:44
Եվրահանձնաժողովն իր զեկույցում անդրադարձել է Հայաստանին․ կլինի՞ ՀՀ-ն 2027թ-ի՝ ԵՄ-ի առաջնահերթություններում
16.09.2026 | 10:32
Սան Պաուլո. Էլինա Ավանեսյանը հաղթել է և կարող է մրցել Ալինա Չարաևայի հետ
16.09.2026 | 10:23
Դատախազությունը պահանջում է Ոսկեվանի նախկին մանկապարտեզի շենքը վերադարձնել համայնքին
16.09.2026 | 10:22
Լոս Անջելեսում լրատվամիջոցի ուղղաթիռ է վթարի ենթարկվել․ զոհվել է երեք մարդ․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
16.09.2026 | 10:14
Միքայել Վարդանյանի շնորհիվ Տավուշի մարզի գյուղտեխնիկայի պարկը համալրվել է 128 մլն դրամ արժողությամբ գյուղտեխնիկայով և մեքենաներով
16.09.2026 | 10:09
Մեսին հրաժեշտի խաղի համար հրավիրվել է Արգենտինայի հավաքական
16.09.2026 | 10:00
Ազգային ժողովի նիստը՝ ՈՒՂԻՂ
16.09.2026 | 09:45
ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են
16.09.2026 | 09:30
Համաշխարհային օլիմպիադա. Շախմատի Հայաստանի թիմերի առաջին մրցակիցները և կազմերը
16.09.2026 | 00:14
Կռվախնձոր դարձած դուռն ու արտահերթ ընտրությունների նախերգանքը․ Գյումրիի ավագանու նիստը լարվեց. ՏԵՍԱՆՅՈՒԹ
15.09.2026 | 23:30
Օգոստոսին Հայաստան է այցելել 227,026 զբոսաշրջիկ
15.09.2026 | 23:14
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
15.09.2026 | 23:07
ԶՈՒ ԳՇ պետը գիշերային ժամերին անակնկալ ստուգայց է կատարել մի շարք զորամասեր
15.09.2026 | 23:00
Թրամփը հայտարարել է, որ TRIPP-ը մեծ առավելություն է տալիս Թեհրանի հետ հարաբերություններում․ The Hill
15.09.2026 | 22:42
Պուտինի մերձավոր ռուս օլիգարխ Կրեմլյովը վճարել է Թրամփի որդու հարսանիքի ծախսերի մի մասը. ProPublica-ի հետաքննությունը
Բոլորը

ՀՀ ԱԺ մարդու իրավունքների պաշտպանության եւ հանրային հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Թագուհի Թովմասյանը դեկտեմբերի 23-ին հանդիպել է ՀՀ վարչապետի աշխատակազմի Սփյուռքի գործերի գլխավոր հանձնակատարի գրասենյակի ներկայացուցիչների հետ՝ հանձնաժողովի կողմից «Ի գործ» ծրագրի փորձագետ Թերեզա Դավթյանին ներկայացնելու նպատակով․ տեղեկացնում են ՀՀ ԱԺ-ից։

Մշտական հանձնաժողովի նախագահն ընդգծել է Սփյուռքի գործերի գլխավոր հանձնակատարի գրասենյակի հետ համագործակցության կարեւորությունը:

««Ի գործ» ծրագիրը նպաստում է Հայաստան-Սփյուռք կապերի ամրապնդմանն ու սփյուռքահայերի հայրենադարձությանը»,-ասել է Թագուհի Թովմասյանը: ԱԺ պատգամավորը ներկայացրել է նաեւ հանձնաժողովի առաջիկա անելիքները:

Սփյուռքի գործերի գլխավոր հանձնակատարի գրասենյակի ներկայացուցիչ Հերմինե Հարությունյանը նշել է, որ Կառավարության գործունեությունն ուղղված է Սփյուռքի ներուժի թիրախային օգտագործման, ինքնակազմակերպման եւ ազգային ինքնության հարցերում աջակցությանն ու սփյուռքահայերի մեր երկրում ինտեգրմանը: Նա նաեւ տեղեկացրել է, որ «Ի գործ» ծրագրի նպատակային իրականացման արդյունքում շուրջ 30 սփյուռքահայ որոշում են կայացրել մնալ հայրենիքում: Նրանց մի մասն արդեն անցել է աշխատանքի պետական եւ այլ կառույցներում:

Հերմինե Հարությունյանը շեշտադրել է օրենսդիր մարմնի հետ գործակցության անհրաժեշտությունը:

Փորձագետ Թերեզա Դավթյանը նշել է, որ փորձն ու գիտելիքները ներդնելով՝ իր նպաստը կբերի «Ի գործ» ծրագրի իրականացմանը:

Հանդիպման ընթացքում անդրադարձ է եղել նաեւ Հայաստան-Սփյուռք գործակցության այլ հարցերի: