Շահագրգիռ կողմերի հետ քննարկվել է «Վերականգնվող էներգետիկայի և էներգախնայողության 2022-2030 թթ․ ազգային ծրագրի նախագիծը․ ՏԿԵՆ

Լուրեր

11.10.2026 | 12:06
Հայ զինծառայողները վարժանքներ են անցկացրել «Արամազդ» հրետանային միջոցով և նոր տեխնիկայով
11.10.2026 | 11:47
Երեք քաղաքացի մոլորվել է Լանջազատի մոտակայքում․ փրկարարները գտել են նրանց
11.10.2026 | 11:22
Երևանի 4 վարչական շրջաններում և Արարատի մարզի գյուղերում մինչև 36 ժամ ջուր չի լինի
11.10.2026 | 11:11
Թոմաս Ադորյանը գեղեցիկ գոլ է խփել երկրորդ խաղում անընդմեջ. ՏԵՍԱՆՅՈՒԹ
11.10.2026 | 11:03
Երևանում վիճաբանության ժամանակ հրազեն է գործի դրվել․ կա երեք վիրավոր
11.10.2026 | 10:31
ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են
11.10.2026 | 10:11
Շանհայ. Կարեն Խաչանովը դուրս եկավ 1/8 եզրափակիչ
11.10.2026 | 10:00
Նորբերտո Բրիասկո Բալեկյանն առաջին դուբլն է գրանցել կարիերայում. ՏԵՍԱՆՅՈՒԹ
11.10.2026 | 09:46
Մեսին ու Սուարեսը երկուական գոլ են խփել. ՏԵՍԱՆՅՈՒԹ
11.10.2026 | 00:27
«Համաշխարհային առևտրի կենտրոն Երևան» նախագիծը միշտ արդիական կլինի Երևանի համար և կնպաստի քաղաքի ինքնության ձևակերպմանը. վարչապետ
10.10.2026 | 23:38
Հենրիխ Մխիթարյանը` գոլային փոխանցման հեղինակ. ՏԵՍԱՆՅՈՒԹ
10.10.2026 | 21:37
Կանանց Հայաստանի հավաքականը ոչ-ոքի խաղաց Ինդոնեզիայի հետ
10.10.2026 | 19:47
Քննարկվել են Հայաստանում կախվածությունների կանխարգելման և բուժման ուղղությամբ իրականացվող աշխատանքները
10.10.2026 | 19:12
Ֆուտբոլի Հայաստանի հավաքականը հոկտեմբերի 14-17-ը մարզական հավաք կանցկացնի. Մ-17
10.10.2026 | 18:45
Քննարկվել են Հայաստան–Կորեա համագործակցությանն առնչվող հարցեր
Բոլորը

Դեկտեմբերի 21-ին կազմակերպվել է ազգային աշխատաժողով, որտեղ ներկայացվել և շահագրգիռ կողմերի հետ քննարկվել է «Վերականգնվող էներգետիկայի և էներգախնայողության 2022-2030 թվականների ազգային ծրագրի նախագիծը։ Նախագիծը մշակվել է «ԵՄ-ն կլիմայի համար» ԵՄ-ՄԱԶԾ տարածաշրջանային ծրագրի շրջանակներում. տեղեկացնում են ՏԿԵ նախարարությունից։

Քննարկման նպատակն էր աջակցել երկրում էներգետիկ ոլորտի երկարաժամկետ ցածր արտանետումների ռազմավարության մշակմանը։

Շրջակա միջավայրի փոխնախարար Գայանե Գաբրիելյանը և Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության Էներգետիկայի վարչության պետ Տիգրան Մելքոնյանը ողջունել են մասնակիցներին և կարևորել նման առանցքային փաստաթղթի քննարկումը։ Բանախոսները բարձր են գնահատել միջգերատեսչական և դոնոր կազմակերպությունների համատեղ համագործակցությունը՝ ուղղված էներգետիկայի ոլորտից արտանետվող ջերմոցային գազերի ազդեցության կրճատմանը և ավելի կանաչ տնտեսական զարգացման ու շրջակա միջավայրի առավել արդյունավետ պահպանության համար էներգետիկ ոլորտում առկա կարգավորիչ մեխանիզմների և մարտահրավերների դիմակայմանը։

Հայաստանում ԵՄ պատվիրակության միջազգային օգնության և համագործակցության պատասխանատու Անդրեա Բաջջիոլին կարևորել է Եվրոպական միության և Հայաստանի միջև արդյունավետ համագործակցությունը Համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագրի շրջանակներում, մասնավորապես՝ էներգետիկայի ոլորտում անդրադառնալով ավարտված և ընթացիկ ծրագրերին, որոնք ուղղված են էներգիայի վերականգնվող աղբյուրների կիրառման ընդլայնմանը, էներգախնայողության և էներգաարդյունավետության խթանմանը՝ որպես երկրի ցածրածխածնային զարգացման ընդհանուր նպատակների մաս։
«Համաձայն «ԵՄ-ն կլիմայի համար» ծրագրի ներքո մշակված Հայաստանի թարմացված 2021-2030թթ․ Ազգային մակարդակով սահմանված ներդրումների՝ մեղմման նոր նպատակ է սահմանվել մինչև 2030 թ․ հասնելու ջերմոցային գազերի արտանետումների 40%-ի կրճատման, որի իրականացման համար ԵՄ-ն աջակցում է Հայաստանին՝ բարելավելով կլիմայական քաղաքականությունները և ներդաշնակեցնելով տեղական օրենսդրությունը ԵՄ կանոնակարգերին: Ծրագրի շրջանակներում իրականացվող գործողությունները, որոնք նաև համապատասխանում են ԵՄ Կանաչ գործարքի սկզբունքներին, աջակցում են Հայաստանի կանաչ վերականգնման և կայուն զարգացման նպատակին»,- նշել է Ա․ Բաջջիոլին իր ելույթում։

ՄԱԶԾ Կլիմայի, շրջակա միջավայրի և դիմակայունության բաժնի ղեկավար Հովհաննես Ղազարյանն իր խոսքում կարևորել է փաստաթղթի նախագծի կենսական նշանակությունը ինչպես էներգետիկ ոլորտի զարգացման նպատակների իրականացման, այնպես էլ կլիմայի փոփոխության ազդեցության մեղմման երկրի ստանձնած պարտավորությունների տեսանկյունից։ «Հավատացած ենք, որ էներգետիկ ոլորտից արտանետումների կրճատումը վերականգնվող էներգիայի ռեսուրսների օգտագործման ընդլայնման միջոցով առանցքային քայլ է ածխածնային չեզոքության և կանաչ աճի հասնելու երկրի հավակնությունների համար», – նշել է նա։

Աշխատաժողովը համախմբել էր շուրջ 70 մասնակիցների, այդ թվում՝ ներկայացուցիչների ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների, ՀՀ շրջակա միջավայրի նախարարություններից, Հայաստանում ԵՄ պատվիրակությունից, ՄԱԿ-ի Զարգացման ծրագրից և այլ դոնոր կազմակերպություններից, ոլորտային նախարարություններից, պետական մարմիններից և կոմիտեներից, մասնագետների մասնավոր ոլորտից, էներգետիկ ոլորտի հասարակական կազմակերպություններից և հիմնադրամներից, «Հայաստանի էլեկտրական ցանցեր» և «Գազպրոմ Արմենիա» ընկերություններից, ինչպես նաև` էներգետիկ ոլորտի տեղական և միջազգային փորձագետների։

Միջոցառումն արդյունավետ հարթակ էր էներգետիկայի ոլորտում առկա խնդիրների վեր հանման և բացերի դիտարկման տեսանկյունից։ Մասնակիցների կողմից բարձրացված մի շարք հարցերի քննարկումը կնպաստի Վերականգնվող էներգետիկայի և էներգախնայողության 2022-2030 թթ․ ազգային ծրագրի նախագծի լրամշակմանը։