Հնդկաստանը մեկ օրվա ընթացքում նոր սերնդի «երկիր-երկիր» հրթիռի երկրորդ փորձարկումն է իրականացրել
Քաղաքականություն
23.12.2021 | 14:32Հինգշաբթի Հնդկաստանը մեկ օրվա ընթացաքում նոր սերնդի «երկիր-երկիր» հրթիռի երկրորդ փորձարկումն է իրականացրել: Այս մասին հայտնել է ANI լրատվական գործակալությունը՝ հղում անելով կառավարական աղբյուրներին։
«Այսօր Հնդկաստանը հաջողությամբ փորձարկել է Pralay հրթիռը, որը կարող է թիրախին հասնել 150-ից 500 կմ հեռավորության վրա: Սա մեկ օրվա ընթացքում երկրորդ հաջող հրթիռային փորձարկումն է»,- հայտնել են աղբյուրները։
Հաղորդվում է, որ փորձարկման ժամանակ հրթիռը կատարել է բոլոր առաջադրանքները։
Հնդկաստանի Պաշտպանական հետազոտությունների և զարգացման կազմակերպությունը (DRDO) չորեքշաբթի Օդիշայի ափերի մոտ Աբդուլ Քալամ կղզուց արձակել է առաջին Pralay հրթիռը: Այն կարող է գործարկվել բջջային սարքավորումից: Հրթիռի ուղղորդման համակարգը հագեցած է առաջադեմ նավիգացիայով և ավիոնիկայով:
Հնդկաստանի պաշտպանության նախարար Ռաջնաթ Սինգհը շնորհավորել է DRDO-ին արձակումների հաջողության կապակցությամբ:
Տաթև Ֆռանգյան