Ճապոնիայի աջակցությամբ կվերանորոգվի Լոռու մարզի Գարգառ գյուղի դպրոցը

Լուրեր

11.10.2026 | 00:27
«Համաշխարհային առևտրի կենտրոն Երևան» նախագիծը միշտ արդիական կլինի Երևանի համար և կնպաստի քաղաքի ինքնության ձևակերպմանը. վարչապետ
10.10.2026 | 23:38
Հենրիխ Մխիթարյանը` գոլային փոխանցման հեղինակ. ՏԵՍԱՆՅՈՒԹ
10.10.2026 | 21:37
Կանանց Հայաստանի հավաքականը ոչ-ոքի խաղաց Ինդոնեզիայի հետ
10.10.2026 | 19:47
Քննարկվել են Հայաստանում կախվածությունների կանխարգելման և բուժման ուղղությամբ իրականացվող աշխատանքները
10.10.2026 | 19:12
Ֆուտբոլի Հայաստանի հավաքականը հոկտեմբերի 14-17-ը մարզական հավաք կանցկացնի. Մ-17
10.10.2026 | 18:45
Քննարկվել են Հայաստան–Կորեա համագործակցությանն առնչվող հարցեր
10.10.2026 | 18:18
ԶՈՒ ԳՇ պետն այցելել է մի շարք զորամասեր
10.10.2026 | 17:44
Հայաստանի կրտսեր տարիքի պատանիների հավաքականը Եվրոպայի ստուգատեսում կունենա 17 բռնցքամարտիկ
10.10.2026 | 17:13
ՀՀ ՊՆ ՌՈ պետն այցելել է բանակային դիրքեր
10.10.2026 | 16:51
«Գալուստ Գյուլբենկյան» հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի նախագահն այցելել է Հայոց ցեղասպանության հուշահամալիր
10.10.2026 | 16:31
ՊՆ փոխնախարարը զորամասում ծանոթացել է ծառայության կազմակերպմանը
10.10.2026 | 15:55
Հոկտեմբերի 13-ից Հայաստանում սպասվում է անձրև և ամպրոպ
10.10.2026 | 15:45
Զինծառայողի մահվան դեպքով քրեական վարույթ է նախաձեռնվել․ ՔԿ-ն չի հստակեցնում՝ ինչ հոդվածով
10.10.2026 | 15:39
Հոկտեմբերի 11-ին Երևանի մի շարք փողոցներում երթևեկությունը կսահմանափակվի․ ՆԳՆ
10.10.2026 | 15:15
Ընդերքը ՀՀ ժողովրդի սեփականությունն է, և այդ հարստությունը ծառայելու է ՀՀ զարգացմանն ու բարեկեցությանը. վարչապետը ներկա է գտնվել Ամուլսարի ոսկու հանքավայրի շահագործման արարողությանը
Բոլորը

Ճապոնիայի կառավարությունը 96.957 ԱՄՆ դոլարի դրամական աջակցություն է տրամադրում ՀՀ Լոռու մարզի Գարգառ գյուղի հանրակրթական դպրոցի և խմելու ջրի համակարգի վերանորոգման նպատակով, հայտնում են ԿԳՄՍՆ-ից։

Այսօր ՀՀ ԿԳՄՍ նախարարությունում Հայաստանի Հանրապետությունում Ճապոնիայի դեսպան Մասանորի Ֆուկուշիման և «Ուրբան» կայուն զարգացման հիմնադրամի գործադիր տնօրեն Նունե Ղազախեցյանը ստորագրել են համագործակցության պայմանագիր՝ դրամաշնորհային ծրագրի շրջանակում Գարգառ գյուղի հանրակրթական դպրոցի և խմելու ջրի համակարգի վերանորոգումն իրականացնելու վերաբերյալ: Միջոցառմանը ներկա է եղել և ողջույնի խոսքով հանդես է եկել ԿԳՄՍ նախարարի տեղակալ Ժաննա Անդրեասյանը:

Ժաննա Անդրեասյանը շնորհակալություն է հայտնել Ճապոնիայի կառավարությանը այս կարևոր նախագծի շարունակական իրականացման համար: Փոխնախարարը կարևորել է համատեղ գործակցությունը՝ միտված կրթության ոլորտում առկա խնդիրների լուծմանը և որակյալ կրթական համակարգի կառուցմանը:

«Այս ծրագիրն ամբողջությամբ համահունչ է ՀՀ կառավարության ծրագրով սահմանված առաջնահերթություններին, համաձայն որոնց՝ նախատեսվում է էապես բարելավել հանրակրթական համակարգի ենթակառուցվածքներն ու պայմանները, ինչը կնպաստի նաև կրթական համակարգի որակի բարելավմանը: Ապագայում կայցելենք Գարգառի դպրոց և հնարավորություն կունենանք՝ տեղում տեսնելու, թե ինչ բարերար ազդեցություն է ունեցել ծրագիրը կրթական որակի, երեխաների՝ սովորելու ցանկությունը բարձրացնելու վրա»,- ասել է նախարարի տեղակալը և նախարարության անունից պատրաստակամություն հայտնել ընդլայնելու համագործակցության շրջանակները և աջակցելու նմանատիպ ծրագրերին՝ ի շահ երեխաների և կրթության որակի բարելավման:

Դեսպան Մասանորի Ֆուկուշիման ևս շնորհակալություն է հայտնել ծրագրում ներգրավված բոլոր կողմերին և տեղեկացրել, որ դրանից կօգտվի շուրջ 1500 մարդ:

«Խորապես համոզված ենք, որ կրթությունը երկրի ամենակարևոր սյուներից է և ապագայի հաջողության բանալին: Մեր նպատակն է այս ծրագրի միջոցով բարելավել մարդկանց կյանքի որակը»,- ասել է դեսպանը և մաղթել շարունակական հաջողություն:

«Ուրբան» կայուն զարգացման հիմնադրամի գործադիր տնօրեն Նունե Ղազախեցյանը, շնորհակալություն հայտնելով Ճապոնիայի կառավարությանը և ԿԳՄՍ նախարարությանը համագործակցության համար, ներկայացրել է հիմնադրամի գործունեությունը և տեղեկացրել, որ սա 2-րդ ծրագիրն է, որ իրականացվում է ՀՀ-ում Ճապոնիայի դեսպանատան հետ: