Մարությանի հետ 2019 թ․-ից չէր ստացվում թիմային աշխատանքը. Լևոն Հովհաննիսյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

03.02.2026 | 12:11
Ուֆայում աշակերտը կրակ է բացել դպրոցներից մեկում
03.02.2026 | 12:01
ՏԿԵ նախարար Դավիթ Խուդաթյանի ամփոփիչ ասուլիսը՝ ՈՒՂԻՂ
03.02.2026 | 12:00
Ալեն Սիմոնյանը՝ TRIPP-ին ՌԴ-ի մասնակցության մասին // Մոսկվան կրկին ՀՀ-ԵՄ մերձեցումից է խոսել․ ԼՈՒՐԵՐ
03.02.2026 | 11:52
ՌԴ-ն ակնկալում է, որ Հայաստանի կուրսը չի փոխվի՝ «հակառուսական դաշինքների չափանիշներին համապատասխան»
03.02.2026 | 11:46
Արայիկ Հարությունյանը ԵՄ պատվիրակության հետ քննարկել է Հայաստան–ԵՄ հարաբերությունների օրակարգը
03.02.2026 | 11:34
Իրանի նախագահը հանձնարարել է «արդար և հավասար» բանակցություններ վարել ԱՄՆ-ի հետ
03.02.2026 | 11:23
UWW-ն վերանայել է ըմբիշների՝ օլիմպիական ուղեգիր նվաճելու գործընթացը
03.02.2026 | 11:12
Հրդեհ ավտոմեքենայում․ տուժածներ չկան
03.02.2026 | 11:03
Կարիմ Բենզեման Սաուդյան Արաբիայում փոխել է ակումբը
03.02.2026 | 10:59
Թրամփը հայտարարել է, որ Հնդկաստանը համաձայնել է դադարեցնել ՌԴ-ից նավթի գնումը
03.02.2026 | 10:55
Երբ ԿՍՊ-ն դառնում է բիզնեսի զարգացման շարժիչ ուժ․ Լալա Բախշեցյան
03.02.2026 | 10:52
Երևան-Թեհրան և Թեհրան-Երևան չվերթներ են չեղարկվել
03.02.2026 | 10:40
Հրանտ-Լեոն Ռանոսը տեղափոխվել է Բրաունշվեյգի «Այնտրախտ»
03.02.2026 | 10:36
Հայաստանը մնում է ՀԱՊԿ անդամ՝ բոլոր իրավունքներով և պարտավորություններով. ՌԴ ԱԳՆ
03.02.2026 | 10:20
Քանդվել են Վլադիմիր Գասպարյանի առանձնատանը կից ապօրինի շինությունները․ առանձնատունը ենթակա է բռնագանձման․ Դատախազություն
Բոլորը

Երևանի քաղաքապետարանում ընթանում է Երևանի ավագանու հատուկ նիստը, որի ընթացքում կորոշվի գործող քաղաքապետ Հայկ Մարությանին պաշտոնանկ անելու ու նրա փոխարեն քաղաքապետի առաջին տեղակալ Հրաչյա Սարգսյանին ընտրելու հարցը:

Երևանի ավագանու «Իմ քայլը» խմբակցության քարտուղար Լևոն Հովհաննիսյանն ընթացող նիստում ընդգծեց, որ քաղաքի բյուջեում եկամուտների ավելացումները որևէ կապ չունեն իրենց աշխատանքի հետ։

Նա ասաց, երբ իրենք եկել են քաղաքային իշխանության, այդ պահից սկսած բյուջեի եկամուտներն աճել են մոտ 12 մլրդ դրամով։

«Համայնքի անկախության առումով սա շատ լավ ցուցանիշ է, բայց մենք պետք է հասկանանք, թե այդ աճի մեջ որքա՞ն է մեր անձնական լուման։ Իրականում եկամուտների աճը պայմանավորված է գույքային եկամուտների աճով։ Բոլորդ գիտեք, որ մեքենաների բում է տեղի ունեցել, մեքենաների թիվը գրեթե կրկնապատկվել է, հատկապես 2019-2020 թվականներին մեծ թվով մեքենաներ են բերվել։ Գույքահարկը գրեթե կրկնապատկվել է։ Նույնը կարող եմ ասել վերջին օրենսդրական փոփոխությամբ պայմանավորված անշարժ գույքի հարկի մասով, որը շարունակական է լինելու»,-ասաց նա։

Հովհաննիսյանը նշեց, եթե հանում են այս երկու ցուցանիշը, որը պայմանավորված չէ քաղաքապետարանի գործունեությամբ, ապա կտեսնեք, որ տակը մնում է 2 մլրդ դրամի աճ։

«Այստեղ էլ եթե մանրանանք, կհասկանանք, որ աճը տեղի է ունեցել գույքի կադաստրային արժեքի բարձրացման արդյունքում, հարց կառաջանա, բա քաղաքապետարանն ի՞նչ ինստիտուտցիոնալ փոփոխություններ արեց, որ սեփական եկամուտներն աճեցին։ Այսինքն, գործընթացի ամենամեծ բաժինը կապ չունի մեր գործառույթների հետ։ Եկամուտների հավաքագրման մասով որևէ ինստիտուտցիոնալ փոփոխություն չի արվել»,-ասաց խմբակցության քարտուղարը։

Լևոն հովհաննիսյանը նաև ընդգծեց, որ Մարությանի հետ 2019 թ․-ից չէր ստացվում թիմային աշխատանքը: «Հասկանալով, որ ուղղակի անհնարին է շարժվել առաջ, կանգնել ենք այս ընտրության առաջ և սա բխում է թե՛ երևանցիների, թե՛ ավագանու ինստիտուտի, թե՛ Հայկ Մարությանի շահերից»,- նշեց Հովհաննիսյանը:

Մանրամասները՝ տեսանյութում: