Քաղաքապետին անվստահություն հայտնելու որոշմանը դժվարությամբ ենք հանգել. Արմեն Գալջյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

08.06.2026 | 23:25
24 ժամ ջուր չի լինի Կոտայքի մարզի մի շարք հասցեներում
08.06.2026 | 23:12
Երևանի և 8 մարզի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիաայի անջատումներ կլինեն
08.06.2026 | 22:58
Հայտնի է նորընտիր Ազգային ժողովի առաջին նիստի օրը
08.06.2026 | 22:44
Իրանի ԱԳ նախարարը հայերեն գրառմամբ է շնորհավորել Փաշինյանին
08.06.2026 | 22:34
Թուրքիայի, Ադրբեջանի և Վրաստանի ԱԳ նախարարները ստորագրել են Ստամբուլի հռչակագիրը
08.06.2026 | 22:24
Ամփոփվել են տնային կալանքի տակ գտնվող անձանց ընտրական իրավունքի ապահովման արդյունքները
08.06.2026 | 22:11
Հայաստանի ժողովուրդը քվեարկել է հանուն խաղաղության. ԵԽ նախագահը և Փաշինյանը հեռախոսազրույց են ունեցել
08.06.2026 | 22:10
ԳԴՀ-ում ՀՀ դեսպանությունը մինչև հուլիսի 31-ը անձնագրավորման համար արտահերթ գրանցման հնարավորություն է սահմանել
08.06.2026 | 21:59
Վստահ եմ, որ Հայաստանի և Իրանի հարաբերությունները նոր շրջանում էլ կշարունակեն ամրապնդվել. Փեզեշքիան
08.06.2026 | 21:45
Ջրվեժի գերեզմանատան մոտ մեքենա է այրվել
08.06.2026 | 21:33
Բաքվի դատախազը պահանջել է Toplum TV-ի լրագրողներին դատապարտել 13-16 տարվա ազատազրկման
08.06.2026 | 21:18
Շնորհավորում եմ Նիկոլ Փաշինյանին ընտրություններում հաղթանակի առիթով. Հունաստանի վարչապետ
08.06.2026 | 21:09
Այսօր Երկրին կարող է հարվածել ուժեղ՝ G3 մակարդակի մագնիսական փոթորիկ. Ազիզյան
08.06.2026 | 20:51
«Ռեալը» ՈՒԵՖԱ-ին խնդրել է «Բարսելոնային» զրկել տիտղոսներից
08.06.2026 | 20:35
Նիդերլանդներն աջակցում է Հայաստանին. Ռոբ Յետտեն
Բոլորը

Երևանի ավագանու արտահերթ նիստի օրակարգում միայն Հայկ Մարությանին անվստահություն հայտնելն է և Հրաչյա Սարգսյանին քաղաքապետի պաշտոնում ընտրելը։ Անվստահության գործընթացը նախաձեռնել է իշխող «Իմ քայլը» խմբակցությունը` Նիկոլ Փաշինյանի հետ ունեցած փակ հանդիպումից հետո։ Նիստը վարում է Երևանի քաղաքապետ Հայկ Մարությանը:

Քաղաքապետին անվստահություն հայտնելու նախագիծը ներկայացրեց «Իմ քայլը» խմբակցության ղեկավար Արմեն Գալջյանը։

«Մի փոքր ծանր իրավիճակ է, և այս որոշումը ևս ծանր է կայացվել, բայց կարծում եմ՝ սա ստեղծված իրավիճակում անհրաժեշտություն էր, որովհետև իսկապես առաջացել էր ճգնաժամ ավագանու և քաղաքապետի ինստիտուտների միջև։ Հայկ Մարության անձի նկատմամբ որևէ հակակրանք չկա, այսինքն՝ որևէ անձնական խնդիր չկա, զուտ ինստիտուտների բախում է տեղի ունեցել։ Չնայած մամուլում և հրապարակային ելույթներում հիմք է հանդիսանում այն, որ պարոն Մարությանի՝ կուսակցությունից դուրս գալն է պատճառ դարձել այս պրոցեցի համար։ Բայց ես ուզում եմ ասել, որ դա ընդամենը առիթ է դարձել, որպեսզի ճգնաժամն ստեղծվեր։ Մենք արդեն մեկ տարի այդ պայմաններում աշխատում ենք, և այդ աշխատանքը դժվար է ստացվում»,- նշեց Գալջյանը։

Նրա խոսքով՝ ստեղծված իրավիճակը ավագանուն թույլ չի տա առաջիկա երկու տարիներին աշխատել ու ծառայել Երևանին։ «Եվ, ինչպես հայտնի է, մենք քաղաքապետի թեկնածու ենք առաջադրել Հրաչյա Սարգսյանին՝ քաղաքապետի առաջին տեղակալին։ Եվ պարոն Սարգսյանն այս պահին չի հանդիսանում «Քաղաքացիական պայմանագրի» անդամ։ Այսինքն՝ սա վկայում է այն մասին, որ կուսակցական խնդիր չի լուծվում այս որոշմամբ, ընդամենը քաղաքի առաջիկա երկու տարիների արդյունավետ կառավարման հարցն է լուծվում»,- նշեց նա։

Գալջյանն անդրադարձավ հարցին, թե ինչո՞ւ արտահերթ ընտրություններ չեն անցկացվում․«Այսօր շատ են ասում՝ ինչո՞ւ չեք գնում արտահերթ ընտրությունների։ Արտահերթ ընտրությունների գնալու համար երկու ճանապարհ կա՝ առաջինը, երբ քաղաքապետը հրաժարական է ներկայացնում, և ավագանին նոր քաղաքապետ չի ընտրում։ Իսկ այս պարագայում քաղաքապետը հրաժարական չի ներկայացրել, այսինքն՝ արտահերթ ընտրությունների գնալու առաջին սցենարը հնարավոր չէ իրականացնել։ Իսկ երկրորդ սցենարն այն է, որ ավագանին երեք ամիս շարունակ նիստ չգումարի, որպեսզի ցրվի, և տեղի ունենան արտահերթ ընտրություններ։ Բայց, ես կարծում եմ, որ այդ ճանապարհով արտահերթ ընտրությունների գնալն ի վնաս քաղաքի է լինելու։ Այդ լուծումը պետք է տրվի այստեղ, և ավելորդ ցնցումների չնեթարկենք թե հանրապետությունը, թե մայրաքաղաքը»։

Մանրամասները՝ տեսանյութում: