Ճգնաժամը կշարունակվի․ ըստ տնտեսագետների՝ Էրդողանի նոր ծրագիրը ենթադրում է տոկոսադրույքների քողարկված բարձրացում

Լուրեր

16.09.2026 | 23:17
Գեղարքունիքի մարզի մի շարք հասցեներում 24 ժամ ջուր չի լինի
16.09.2026 | 23:05
Բաքուն ՀՀ-ի հետ կապերի մեջ մեղադրվող բանտարկված թալիշ ակտիվիստին 3 տարով կտեղափոխի խիստ ռեժիմի բանտ
16.09.2026 | 22:48
Հայաստանի մի շարք հասցեներում գազանջատումներ կլինեն
16.09.2026 | 22:35
Եվրոպա լիգա. «Արարատ-Արմենիան» պարտությամբ մեկնարկեց հիմնական փուլում. ՏԵՍԱՆՅՈՒԹ
16.09.2026 | 22:30
Պուտինը կարծեց՝ բունտ կլինի ՀՀ-ում, եթե սպառնա բազան հանել․ 1 հոգի ասաց՝ անտեր կմնա, հայ ժողովուրդն ասաց՝ գնացեք․ Արամ Սարգսյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
16.09.2026 | 22:12
Երևանի և 10 մարզի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
16.09.2026 | 21:56
Հնդկաստանի նորանշանակ դեսպանը իր հավատարմագրերի պատճենն է հանձնել Հայաստանի ԱԳՄԱ նախարարի տեղակալին
16.09.2026 | 21:42
Թուրքիայում հարցվածների 24,9 տոկոսն Ադրբեջանը համարել է թշնամի երկիր
16.09.2026 | 21:30
Քոչարյանի գրպանը 200 մլն դոլար չեն գցել․ անհնար է համոզել ՀՀ-ի ժողովրդին, որ գործը սարքած է․ Թագուհի Ղազարյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
16.09.2026 | 21:15
Վթար Չարենցավան-Հրազդան ավտոճանապարհին. նախնական տվյալներով՝ կան չորս զոհ, մեկ տուժած
16.09.2026 | 20:59
Հաջիևը հայտարարել է, թե Ղարաբաղում և այլ շրջաններում, իբր, «տեսանելի են Կովկասյան Աղվանքի հարուստ քրիստոնեական ժառանգության հետքերը»
16.09.2026 | 20:51
Հեղաշրջման մեջ մեղադրվող Ալիևի աշխատակազմի նախկին ղեկավարի գործը փոխանցվել է դատարան
16.09.2026 | 20:43
Իհարկե պատրաստվում եմ առաջիկա ընտրություններին. Տիգրան Ավինյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
16.09.2026 | 20:30
ՌԴ-ն նոր պատժամիջոցներ կկիրառի՝ հենց ՀՀ-ն որոշի ռազմաբազան հեռացնել․ Դավիթ Կարապետյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
16.09.2026 | 20:19
Անկախության տոնի առթիվ Երևանում նախատեսվում են երթևեկության սահմանափակումներ
Բոլորը

Տնտեսագետները հայտարարում են, որ դեկտեմբերի 20-ին Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի կողմից հայտարարված հակադոլարիզացիայի նոր ծրագիրն իրականում նշանակում է տոկոսադրույքի բարձրացում, գրում է Duvar-ը։

Նախօրեին կառավարության նիստից հետո Էրդողանը ներկայացրել էր նոր ծրագիրը, որը երաշխավորելու է տեղական արժույթով ավադները շուկայի տատանումներից։ Նա նաև ասել է, որ քայլեր են ձեռնարկվելու՝ թեթևացնելու վերջին մի քանի շաբաթների արժույթի անկումից առաջացած բեռը և խրախուսելու թուրքերին՝ խնայողությունները պահել լիրայով, ոչ թե դոլարով։

Այս հայտարարություններից հետո թուրքական լիրան սկսեց կայունանալ։

Տնտեսագետները մեկնաբանել են այս հայտարարությունները՝ նշելով, որ իրականում դրանք նշանակում են տոկոսադրույքների բարձրացում։

«Նրանք հետ գնացին իրենց քաղաքականությունից՝ չասելով, որ արել են։ Տեսան, որ իրենց տնտեսական մոդելը տանում է դեպի փակուղի: Սա տոկոսադրույքի բարձրացում է: «Արդարություն և զարգացում» կուսակցությունը շրջադարձ կատարեց իր քաղաքականությունից»,- ասել է Կենտրոնական բանկի նախկին նախագահ Դուրմուշ Յըլմազը։

Նա նշել է, որ Էրդողանն ու իշխող ԱԶԿ-ն հիմա կարող են ասել, որ լիրան կայունացել է։

«Նրանք կարող են ասել, որ իջեցրել են տոկոսադրույքները, իսկ լիրան արժևորվել է, կտեսնենք՝ մարդիկ կընդունեն այդ փաստարկը»,- ասել Յըլմազը։

Քադիր Հաս համալսարանից տնտեսագետ Էրինչ Յելդանն էլ հարցրել է, թե ինչո՞ւ է Կենտրոնական բանկն իջեցրել տոկոսադրույքը, եթե դա այն ճանապարհն էր, որով պետք է գնալ:

«Եթե փոխարժեքի և ավանդների տարբերությունը վճարելու է պետությունը, դա նշանակում է, որ տոկոսադրույքը կբարձրանա շուկայական պայմաններին համապատասխան, ինչո՞ւ է Կենտրոնական բանկը իջեցրել տոկոսադրույքները»,-ասել է նա։

Մեկ այլ տնտեսագետ Յալչըն Քարաթափեն էլ ասել է, որ սա քողարկված տոկոսադրույքի բարձրացում է։

«Շատ մի՛ ոգևորվեք»,- նշել է  նա:

Էմմա Չոբանյան