Թուրքական ապրանք, հայկական պիտակ․սպառողն ահազանգում է, վաճառողը՝ հակադարձում․ ՏԵՍԱՆՅՈւԹ

Լուրեր

19.11.2024 | 22:26
ՌԴ-ում նախկին պատգամավորին «ֆեյքերի» գործով հեռակա կարգով դատապարտել են 8 տարվա ազատազրկման
19.11.2024 | 22:13
Պուտինը ճղում է իրեն, որ կայսրություն դառնա․ պատերազմով ճեղքում է իր երկվությունը՝ եվրոպական և ասիական․ Միքայել Հայրապետյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
19.11.2024 | 22:00
Թրամփի պայմաններով պատերազմի դադարեցումը կարող է Ուկրաինայի վերջը լինել․ Սերգեյ Ասլանյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
19.11.2024 | 21:47
Բահչելին հերքել է Էրդողանի հետ «բաժանման» մասին լուրերը
19.11.2024 | 21:34
Լավրովն ԱՄՆ-ին մեղադրել է Բրյանսկի շրջանում ATACMS-ով հարվածներին մասնակցելու մեջ
19.11.2024 | 21:22
Մեկնարկել է Միրզոյանի և Անալենա Բերբոքի հանդիպումը
19.11.2024 | 21:03
Չեմ կարծում, որ «Զանգեզուրի միջանցքը» կարող է հանգեցնել նոր պատերազմի. Ալիևի ներկայացուցիչ
19.11.2024 | 20:50
Մրցաշար`առանց ուժեղագույն մարզիկների. ով և ինչու է այդպես որոշել. ՏԵՍԱՆՅՈՒԹ
19.11.2024 | 20:26
Կոչ ենք անում Վրաստանին վերադառնալ եվրատլանտյան ինտեգրման ուղի․ ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար
19.11.2024 | 20:12
Ռազմական սպորտի միջազգային խորհրդի ղեկավար կազմը այցելել է Հայոց ցեղասպանության զոհերի հուշահամալիր
19.11.2024 | 20:00
Վարչապետը խնդիր է դրել՝ պատժել կոռուպցիոներներին, հետ բերել ապօրինի գույքը, համակարգերն են անբավարար աշխատել․ Վահագն Ալեքսանյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
19.11.2024 | 19:44
Կանանց դերը խաղաղության և անվտանգության ոլորտում պետք է առավել մեծանա Հայաստանում
19.11.2024 | 19:44
Ադրբեջանը «կարևոր և արդյունավետ դիրք» է զբաղեցնում․ իրանցի և ադրբեջանցի բարձրաստիճան զինվորականները ռազմական համագործակցության հարցեր են քննարկել
19.11.2024 | 19:29
Մոլդովայի ոստիկանությունը հայտնել է Քիշնևում ԱԹՍ-ի ընկնելու մասին
19.11.2024 | 19:15
Ափսոսում եմ, որ Արգիշտի Քյարամյանը հեռացվեց․ շատ լավ կլինի՝ ԱԱԾ պետ նշանակվի․ Դանիել Իոաննիսյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

Ուզբեկական կտորի և հայկական կարի անվան տակ վաճառվել է թուրքական արտադրանք։ Օրեր առաջ Ֆեյսբուքյան օգտատերից մեկն այսպիսի ահազանգ էր հնչեցրել։

Մի քանի անգամ լվանալուց հետո գնորդը պատահաբար հայտնաբերել է կտորի տակ թաքնված «Made in Turkey» («Արտադրված է Թուրքիայում») գրությունը։

Անկողնային սպիտակեղենն օգտատերը պատվիրել էր Mayilyan’s bedding ընկերությունից, որտեղից Factor TV-ին այլ բան պատմեցին։ Սեփականատերը պնդում է, որ իրենք գնորդին նախապես տեղեկացրել են, որ կտորը թուրքական է։

Ընկերության սեփականատերը մեզ վստահեցրեց, որ թուրքական կտոր մեկ տարուց ավելի է՝ չեն ներկրում։

Թուրքական հումքի ներկրման արգելք չկա, բայց թուրքական ծագման ապրանքների ներմուծումը Հայաստան արգելված է արդեն մեկ տարի։

Դեռ արցախյան 44-օրյա պատերազմի օրերին ՀՀ Կառավարությունը որոշում ընդունեց, որով ժամանակավորապես արգելեց թուրքական ծագման ապրանքների ներմուծումը Հայաստան՝ հիմնավորելով, որ դրանով ոչ միայն տնտեսական բնույթի պատժամիջոց է կիրառվում Թուրքիայի նկատմամբ, այլև անվտանգության տեսանկյունից դադարեցվում է հայաստանյան աղբյուրներից Թուրքիայի պետական գանձարանի ֆինանսավորումը։

Արգելքը չի տարածվել այն ապրանքատեսակների վրա, որոնց մատակարարման պայմանագրերը կնքվել էին մինչև 2020 թվականի հոկտեմբերի 20-ը։ Որոշումը մեկ անգամ երկարաձգվեց, այս տարվա դեկտեմբերի 31-ին կլրանա նաև դրա ժամկետը։ Էկոնոմիկայի նախարարությունից մեզ փոխանցեցին, որ արգելքը երկարաձգելու նոր որոշում է պատրաստվում։ Նախարարն էլ ավելի վաղ հայտարարել էր, որ մտադիր են արգելքն ուժի մեջ թողնել այնքան ժամանակ, մինչև այդ ապրանքները փոխարինվեն Հայաստանում կամ երրորդ երկրներում արտադրված ապրանքներով։

Մալաթիա-Սեբաստիա համայնքում գործող տոնավաճառ այցելեցինք՝ հասկանալու համար, թե արգելքը մեկ տարվա ընթացքում ինչպես է ազդել վաճառականների գործունեության վրա։ Մաքսային ծառայության տվյալներով՝ 2020 թվականին ավելի քան 840 անուն ապրանք է ներմուծվել Թուրքիայից, մոտ 80 տոկոսը՝ պատրաստի ապրանքներ։ Թուրքիայից հիմնականում ներմուծվում է տեքստիլ արտադրանք, հագուստ, ցիտրուսային մրգեր, ալյումինե ձողեր, լվացման միջոցներ ու շինանյութ։ Թեև Թուրքական ապրանքները գնի, որակի ու տրանսպորտային ծախսերի առումով մրցունակ էին, բայց փոխարինել կարողացել են, թեպետ լսեցինք նաև հակասող կարծիքներ։

Արդեն ներկրված թուրքական արտադրանքը չբոյկոտելու կոչերով հանդես եկան պատասխանատու մարմինները՝ հիշեցնելով, որ մարդիկ այդ ապրանքները բերել են, որովհետև պահանջարկը եղել է, և հիմա այդ արտադրանքը բոյկոտելով՝ վնասում են հայ տնտեսվարողներին։ Այս հորդորները հաջորդել էին պատերազմից հետո թուրքական արտադրանքը չգնելու ակտիվացած կոչերին։ Բայց այսօր մեզ հանդիպած քաղաքացիների մեծ մասը գնումներ կատարելիս ուշադրություն չէր դարձնում արտադրող երկրի մակնշմանը։

Որ շուկայում դեռ թուրքական ապրանքներ կան, անհերքելի փաստ է, ընդ որում՝ դրանք միայն օրինական ճանապարհով՝ մինչ օրենքի արգելքը բերված ապրանքները չեն, վստահեցնում էին որոշ վաճառականներ, որոնք նախընտրեցին կադրից դուրս ու անանուն մնալ։ Ասացին՝ թուրք առևտրականները, որոնց հետ օնլայն կապի մեջ են, հենց իրենք են փոխում պիտակներն ու այդ կերպ թուրքական ծագման ապրանքները Հայաստան հասցնում։ Որ արգելքը շրջանցելու փորձեր ներմուծողներն արել են՝ դրանք այլ երկրի արտադրանքի տակ ներկայացնելով, նաև տարեսկզբին ՊԵԿ մաքսային հսկողության վարչության պետն էր ասել լրագրողներին։

Վիճակագրական տվյալների վերլուծությունը թույլ է տալիս արձանագրել, որ մի շարք ապրանքների մասով թիրախային շուկաներն արդեն փոխվել են, օրինակ՝ նավթի, նավթամթերքի մասով արձանագրվել է ներմուծման ծավալների աճ՝ Ռուսաստանից 61%-ով, իսկ Իտալիայից՝ 29 անգամ։ Կոշկեղենի դեպքում նոր թիրախային շուկա է դարձել Արաբական Միացյալ Էմիրությունները, որտեղից ներմուծումը կազմել է մոտ 1,3 մլն դոլար։

Վերջին շրջանում, երբ դեռ արգելքը չէր գործում, Հայաստան տարեկան 267 մլն դոլարի թուրքական ապրանք է ներկրվել, իսկ արգելքից հետո, այս տարվա սեպտեմբերի տվյալներով, այդ ծավալը կազմել է 20 մլն դրամ՝ թույլատրելի ապրանքների և հումքի ներկրման հաշվին։ Էկոնոմիկայի նախարարությունը նաև արձանագրում է, որ մտավախությունները, թե որոշումը տնտեսության որոշ ճյուղեր կոլապսի կենթարկի, կնպաստի ապրանքների գնաճին, արդարացված չեն։ Հակառակը՝ հիմնվել են տեքստիլի, կոշկագործության, կահույքի, շինանյութերի, լվացող-մաքրող միջոցների, ներկերի և սոսնձի տեղական արտադրություններ, գործող որոշ հայրենական կազմակերպություններ ընդլայնել են իրենց գործունեությունը։

Մանրամասները՝ տեսանյութում։

Սաթենիկ Հայրապետյան