Բյուրական գյուղի բնակիչը կալանավորվել է՝ գողություն կատարելու մեղադրանքով

Լուրեր

08.08.2026 | 16:59
Վանաձորում, Հրազդանում և Արարատում փոշու պարունակությունը գերազանցել է թույլատրելի սահմանը
08.08.2026 | 16:52
Խաղաղությունը շրջադարձային է մեր երկրում տնտեսական և ներդրումային միջավայրը փոխելու տեսակետից. վարչապետ
08.08.2026 | 16:10
Քրեական վարույթի շրջանակում անձի անձնական և ընտանեկան կյանքին առնչվող տվյալների անհարկի հրապարակումն անթույլատրելի է. ՄԻՊ
08.08.2026 | 15:38
Ողջույն Հայաստան. NVIDIA-ի հիմնադիր Ջենսեն Հուանգը շնորհավորել է Firebird-ի ԱԲ գործարանի բացման առիթով
08.08.2026 | 15:24
Կյանքից հեռացել է Լիոնել Մեսիի հայրը
08.08.2026 | 15:04
Ջերմաստիճանը կնվազի. ինչ եղանակ է սպասվում առաջիկա օրերին
08.08.2026 | 14:50
Ռուբինյանը շնորհավորել է խաղաղության հռչակագրի ստորագրման առաջին տարեդարձի առիթով
08.08.2026 | 14:24
Ինչ արդյունքներ ունեն հայ շախմատիստները Եվրոպայի Մ20 առաջնությունում երկու խաղափուլից հետո
08.08.2026 | 13:57
Վթարային ջրանջատում` Երևանի Շենգավիթ վարչական շրջանում
08.08.2026 | 13:46
Հրազդանում բացվել է Firebird AI ընկերության «ԱԲ գործարանը»
08.08.2026 | 13:39
Իսպանիան սահմանային վերահսկողություն է սահմանել Իտալիայից ժամանողների նկատմամբ
08.08.2026 | 13:20
«Ծիրան» սուպերմարկետում հացի արտադրամասի գործունեությունը կասեցվել է՝ սանիտարական խախտումների պատճառով
08.08.2026 | 12:54
Հյուսիսային կիսագնդում սահմանվել է ջերմաստիճանային նոր ռեկորդ
08.08.2026 | 12:34
Փաշինյանն ու Ալիևը հեռախոսազրույց են ունեցել
08.08.2026 | 12:25
NBA-ի աստղն անհավանական դիպուկություն է գրանցել. ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

ՀՀ քննչական կոմիտեի Արագածոտնի մարզային քննչական վարչությունում ՀՀ քրեական օրենսգրքի 177-րդ հոդվածի 3-րդ մասի 1.1 կետի հատկանիշներով քննվող քրեական գործով ձեռնարկված անհետաձգելի միջոցառումների արդյունքում պարզվել են Բյուրական գյուղի տներից մեկից կատարված գողության հանգամանքները, այդ թվում՝ առերևույթ հանցագործություն կատարած անձի ինքնությունը, ով նույն գյուղի 54-ամյա բնակիչ է. տեղեկացնում են ՀՀ քննչական կոմիտեից։

Քննությամբ պարզվել է, որ վերջինս 2021թ. դեկտեմբերի 17-ի ժամը 19:00-ից մինչև դեկտեմբերի 18-ը՝ ժամը 10:00-ն ընկած ժամանակահատվածում, տեխնիկական միջոցների գործադրմամբ, Արագածոտնի մարզի Բյուրական գյուղի տներից մեկի գինետան պատուհանով ապօրինի մուտք է գործել ներս և այնտեղից գաղտնի հափշտակել է 2 հատ հուշանվեր դանակ, 2 հատ հուշանվեր թուր, 1 հատ սրբապատկեր, 1 հատ ժամացույց, ճարմանդներ և ոգելից խմիչքներ։

ՀՀ ոստիկանության աշխատակիցների հետ համատեղ իրականացված միջոցառումների արդյունքում 54-ամյա տղամարդը հայտնաբերվել և ներկայացվել է վարույթն իրականացնող մարմնին: Վերջինս հարցաքննվել է դեպքի հանգամանքների շուրջ՝ տալով ինքնախոստովանական ցուցմունք: Նախաքննության ընթացքում գողոնն ամբողջությամբ հայտնաբերվել է:

Ձեռք բերված բավարար ապացույցների համակցությամբ՝ տղամարդուն մեղադրանք է առաջադրվել՝ ՀՀ քրեական օրենսգրքի 177-րդ հոդվածի 3-րդ մասի 1.1 կետով:

Միջնորդություն է ներկայացվել դատարան` նրա նկատմամբ կալանավորումը որպես խափանման միջոց ընտրելու վերաբերյալ, ինչը բավարարվել է:

Նախաքննությունը շարունակվում է: