Ձերբակալվել է Գառնիկ Իսագուլյանը. նրան մեղադրանք է առաջադրվել․ԼՈՒՍԱՆԿԱՐ

Լուրեր

26.01.2026 | 15:05
Ալեն Սիմոնյանը բլոգերի է դատի տվել // Մեկնարկել է Արագածոտնի թեմի առաջնորդի դատավարությունը․ ԼՈՒՐԵՐ
26.01.2026 | 15:02
Իրանցի պատգամավորն ամերիկացի զինվորներին կոչ է արել «հրաժեշտ տալ իրենց ընտանիքներին»
26.01.2026 | 14:53
Գրանցվել է 691 դեպք, որից 182-ը՝ արտակարգ․ ՆԳՆ ՓԾ-ն ամփոփել է շաբաթը
26.01.2026 | 14:45
ԶԼՄ-ների և լրագրողների դեմ ներկայացված դատական հայցերի թիվը 2025-ին աճել է․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
26.01.2026 | 14:36
Այն նվիրված է Զանգեզուրին. Կոբախիձեն՝ Հայաստան ու Ադրբեջան ԱՄՆ փոխնախագահի այցի մասին
26.01.2026 | 14:28
Լրագրողների դեմ նվաստացուցիչ մոտեցումներով աչքի են ընկել ԱԺ նախագահը, ՔՊ-ականներ,Գյումրիի քաղաքապետը. ՏԵՍԱՆՅՈՒԹ
26.01.2026 | 14:26
Անդրե Կալիզիրն ավարտել է կարիերան
26.01.2026 | 14:17
Ալիևն ընդունել է Իսրայելի ԱԳ նախարարին
26.01.2026 | 14:08
2025-ի իրադարձությունների լուսաբանումը արտացոլում էր՝ ով ում է սպասարկում լրատվական դաշտում․ Մելիքյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
26.01.2026 | 14:06
Սերբիայի հավաքականը դարձել է ջրագնդակի Եվրոպայի չեմպիոն
26.01.2026 | 13:58
Աշխատանքներ են տարվում Ադրբեջանի և Հայաստանի հետ համատեղ մաքսային անցակետերի նախագծերի ուղղությամբ. Կոբախիձե
26.01.2026 | 13:47
Լրագրողների և լրատվամիջոցների հանդեպ ճմշումների մեծ մասը պետական պաշտոնյանների կողմից են եղել․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
26.01.2026 | 13:39
Հակասահմանադրական ենք դիտարկում «Եկեղեցու բարենորոգման» անվան ներքո հանրային իշխանության գործողությունները․ իրավաբան գիտնականների հայտարարությունը
26.01.2026 | 13:30
Աբու Դաբիում բանակցությունները նախատեսվում է շարունակել հաջորդ շաբաթ․ Պեսկով
26.01.2026 | 13:22
Վրաստանը փակուղում է. Սաակաշվիլիին՝ Հայաստանով տարանցիկ ճանապարհի անցման մասին
Բոլորը

Քիչ առաջ ձերբակալվել է «Ազգային անվտանգություն» կուսակցության նախագահ Գառնիկ Իսագուլյանը։ Ինչպես Factor.am-ի հետ զրույցում տեղեկացրեց Քննչական կոմիտեի մամուլի քարտուղար Վարդան Թադևոսյանը՝ Իսագուլյանին մեղադրանք է առաջադրվել Քրեական օրենսգրքի 333-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին կետով (սուտ մատնությունը, որը զուգորդվել է ծանր կամ առանձնապես ծանր հանցագործության մեջ մեղադրելով)։

Այս առիթով Քննչական կոմիտեն նաև պաշտոնական հաղորդագրություն է հրապարակել, որն ամբողջությամբ ներկայացնում ենք ստորև․

«ՀՀ քննչական կոմիտեի հատկապես կարևոր գործերի քննության գլխավոր վարչությունում իրականացվել են քննչական և դատավարական այլ ծավալուն գործողություններ՝ ՀՀ ԱԱԾ քննչական դեպարտամենտում ՀՀ քրեական օրենսգրքի 333-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին կետով «Ազգային անվտանգություն» կուսակցության նախագահ Գ.Ի.-ի նկատմամբ հարուցված քրեական գործի նախաքննության շրջանակներում մի շարք հանգամանքներ պարզելու ուղղությամբ:

Փաստական տվյալներ են ձեռք բերվել այն մասին, որ 2021 թվականի սեպտեմբերի 20-ին կայացած ասուլիսի ընթացքում Գ.Ի.-ն, գիտակցելով, որ իր կողմից տրամադրվող տեղեկատվությունը կեղծ է՝ հայտնել է չկատարված հանցագործության մասին:

Մասնավորապես, հարցազրույցի ընթացքում Գ.Ի.-ն հայտնել է, թե, իբր Ուկրաինայում Հայաստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպանը ուսումնասիրվել ու հավաքագրվել է թուրքական և ադրբեջանական հատուկ ծառայությունների կողմից, ինչպես նաև 2008 թվականից հետո համագործակցում է հիշյալ ծառայությունների և տվյալ ազգերի ներկայացուցիչների հետ, որի վերաբերյալ ինքը՝ Գ.Ի.-ն կասկածներ չունի։ Ըստ Գ.Ի.-ի հայտարարության Ուկրաինայում Հայաստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպանը բանակցություններ է վարել Ուկրաինայում Ադրբեջանի դեսպանի հետ, որի արդյունքում որոշվել է, որ Հայաստանի Հանրապետության վարչապետը Բաթումի քաղաքում պետք է հանդիպի Թուրքիայի նախագահի ներկայացուցիչների հետ, որպեսզի վերջինից գումար խնդրի, քանի որ ՀՀ բյուջեում գումարը վերջացել է և չեն կարողանում թոշակները վճարել. այդ կերպ՝ հայ դիվանագետին հանիրավի մեղադրելով առանձնապես ծանր հանցագործություն կատարելու մեջ։

Վերը նկարագրված հանցավոր արարքի կատարման համար ՀՀ քրեական օրենսգրքի 333-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին կետով Գ.Ի.-ն ներգրավվել է որպես մեղադրյալ:

Նույն օրը որոշում է կայացվել նրան ձերբակալելու մասին:

Հավելենք, որ Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանի վարույթում քննվող քրեական գործով Գ.Ի.-ն արդեն իսկ մեղադրվում է նույնական և համասեռ՝ ՀՀ Վարչապետի, նախկին և ներկա մի շարք պաշտոնատար անձանց ու հասարական գործիչների (1-ին դրվագ), ՀՀ քննչական կոմիտեի ներկայիս նախագահի (2-րդ դրվագ), Արցախի Հանրապետության անվտանգության խորհրդի նախկին քարտուղարի (3-րդ դրվագ) վերաբերյալ սուտ մատնություն կատարելու, ինչպես նաև ՀՀ Վարչապետի նկատմամբ բռնություն գործադրելու հրապարակային կոչեր հնչեցնելու համար (մեկ դրվագ) նախատեսված հանցավոր արարքներ կատարելու մեջ»: