Հայաստանում կանաչ ջրածնի արտադրությունը կարող է լայն հնարավորություններ ստեղծել տնտեսության «կանաչ» աճի համար․ Վահան Քերոբյանն ընդունել է Նաթիա Նացվլիշվիլիին

Լուրեր

12.12.2024 | 23:29
Եվրոպական կառույցը ԵՄ-ին կոչ է արել հետաքննել Թուրքիայի իշխանությունների կողմից արհմիությունների գործիչների ձերբակալություններն ու իրավունքների խախտումները
12.12.2024 | 23:04
Երևան-Սևան-Դիլիջան ճանապարհին ավտոմեքենան շրջվել է և հայտնվել փոսի մեջ
12.12.2024 | 22:48
Բաքուն փորձում է միջնորդ լինել Թուրքիայի ու Իսրայելի միջև
12.12.2024 | 22:33
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
12.12.2024 | 22:21
Թրամփը համաձայն չէ «հարյուրավոր մղոններ Ռուսաստանի խորքերի» ուղղությամբ հրթիռներ արձակելուն
12.12.2024 | 22:04
Ադրբեջանում քաղբանտարկյալների հակառեկորդ է գրանցվել․ նրանց թիվը հասել է 331-ի
12.12.2024 | 21:50
Դավիթ Խուդաթյանն այցելել է «Բարձրավոլտ էլեկտրացանցեր» ՓԲԸ
12.12.2024 | 21:38
Հայաստան-Հնդկաստան-Իրան եռակողմ խորհրդակցություններ են անցկացվել
12.12.2024 | 21:30
Կրեմլի պրոպագանդիստ Դուգինը Էրդողանին դավաճան հռչակեց․ ՌԴ-ն Մերձավոր Արևելքից դուրս է մղվում․ Գուրգեն Սիմոնյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
12.12.2024 | 21:21
Չնայած Սիրիայի ճգնաժամին՝ Մոսկվան լիարժեք հարաբերություններ է պահպանել Անկարայի հետ․ ՌԴ ԱԳՆ
12.12.2024 | 21:10
Ասլանյանին «դատելու» պատճառը. «գնդակահարության պատի» տակ կանգնած Փաշինյանն այլ կարծիք չի՞ հանդուրժում. ՏԵՍԱՆՅՈՒԹ
12.12.2024 | 21:09
ՀՀ նախագահն ընդունել է Լատվիայի նախկին նախագահին
12.12.2024 | 21:00
54 սպանված, 550 կալանավորված, պատանդառված ու անհետ կորած լրագրողներ․ RSF-ը հրապարակել է 2024 թվականի զեկույցը
12.12.2024 | 20:51
Վանաձոր-Ստեփանավան ավտոճանապարհին վթարի հետևանքով հիվանդանոց է տեղափոխվել 8 տուժած
12.12.2024 | 20:45
Կինը՝ ուժային կառույցում․ լեյտենանտ Մարիամ Կարապետյանի ծառայությունը՝ փորձություններով լի. ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

Դեկտեմբերի 17-ին նախարար Վահան Քերոբյանն ընդունել է Հայաստանում ՄԱԿ-ի Զարգացման ծրագրի (ՄԱԶԾ) մշտական ներկայացուցիչ Նաթիա Նացվլիշվիլիին. տեղեկացնում են ՀՀ էկոնոմիկայի նախարարությունից։

Հանդիպմանը մասնակցել են նաև նախարարի տեղակալներ Ռաֆայել Գևորգյանը, Արշակ Ասլանյանը, Անի Իսպիրյանը, նախարարության և ՄԱԶԾ-ի ներկայացուցիչներ։

Վահան Քերոբյանը, կարևորելով ՄԱԶԾ-ի հետ համագործակցությունը, համառոտ ծանոթացրել է կառավարության ծրագրի տնտեսական հատվածի հիմնական դրույթներին, դրանց իրագործման նպատակով նախանշված միջոցառումներին, խոսել իրականացվող բարեփոխումների մասին։ Կարևորագույն բարեփոխումների շարքում նախարարն առանձնացրել է  հողային և ջրային ռեֆորմները և ընդգծել, որ նախարարության ուշադրության կենտրոնում է գյուղական համայնքներում զբոսաշրջության, փոքր և միջին ձեռնարկատիրության զարգացման ծրագրերը, քանի որ դրանք կարող են նպաստել գյուղական համայնքներում ոչ գյուղատնտեսական աշխատատեղերի ստեղծմանը, ինչը թույլ կտա համայքներում ստեղծել աշխատանքի այլընտրանքներ։

Նաթիա Նացվլիշվիլիի խոսքով, Կառավարության տնտեսական ծրագրի դրույթները համահունչ են գյուղական համայնքների զարգացմանն ուղղված իրենց նպատակներին։ ՄԱԶԾ ներկայացուցիչները  ներկայացրել են գյուղական համայնքներում իրենց կողմից իրականացվող ծրագրերի արդյունքները և խոսել ապագա անելիքների մասին, որոնք հիմնականում ուղղված են լինելու գյուղատնտեսության, զբոսաշրջության, փոքր և միջին ձեռնարկատիրության, գյուղական համայնքների զարգացմանը` արժեշղթաների ստեղծման միջոցով։

Հանդիպման ընթացքում կողմերը կարևորել են համատեղ ստեղծվող կանանց ձեռնարկատիրության և զբաղունակության զարգացման աքսելերատորի` «Աքսելերատոր#5. կանանց տնտեսական ներուժի հզորացման ազգային պլատֆորմ»–ի դերը տնտեսության առաջընթացի մեջ։ Կառավարությունը 155 մլն ՀՀ դրամ կհատկացնի աքսելերատորի ստեղծմանը։ Աքսելերատորի նպատակն է կանանց տնտեսական ներուժի իրացումը, և այն ուղղված է լինելու կանանց ձեռներեցության խթանմանը և աշխատաշուկայում կանանց պահանջվածության մակարդակի բարձրացմանը՝ վերջիններիս մրցակցային առավելությունների ընդգծման միջոցով։

Այս համատեքստում նախարար Քերոբյանն ընդգծել է կանանց դերի կարևորությունը տնտեսության մեջ և հավելել, որ Հայաստանում տնտեսության մեջ կանանց ողջ ներուժն իրացված չէ։ Նա համոզմունք է հայտնել, որ համատեղ իրականացվող ծրագրերն առավել կմեծացնեն կանանց դերը տնտեսության զարգացման գործում։

Հանդիպման ընթացքում կողմերը խոսել են կառավարության փոքր և միջին ձեռնարկատիրության զարգացման ռազմավարության, զբոսաշրջության զարգացման ծրագրերի և կանաչ տնտեսության մասին։

Անդրադառնալով կանաչ տնտեսության զարգացման հարցերին՝ ՄԱԶԾ-ի ներկայացուցիչները տեղեկացրել են, որ իրենց գործընկերների հետ՝ ԵՄ, ՀԲ, նախատեսում են բարձր մակարդակի «կանաչ» տնտեսության վերաբերյալ երկխոսությունների կազմակերպում և «կանաչ» հարթակի ստեղծում, որոնք կնպաստեն կանաչ և կայուն զարգացման ռազմավարության ու ճանապարհային քարտեզի մշակմանը և իրականացմանը:

Նշվել է, նաև, որ էկոնոմիկայի նախարարության կողմից աշխատանքներ են իրականացվում կանաչ տնտեսության զարգացման ռազմավարության մշակման ուղղությամբ։

«Կանաչ» օրակարգի մասին խոսելիս՝ նախարարը նշել է, որ Կառավարությունը մեծ ուշադրություն է դարձնում կանաչ տնտեսության ձևավորման հարցերին․ 2022թ․-ի հունվարի 1-ից ևս 3 տարով երկարաձգվեց արտոնյալ պայմաններով էլեկտրոմոբիլների ներկրումը։ Կառավարությունը նաև դիտարկում է Հայաստանում էլեկտրոմոբիլների արտադրության հնարավորությունները։

Այս համատեքստում նախարարը տեղեկացրել է, որ այժմ էկոնոմիկայի նախարարությունը հետաքրքրված է Հայաստանում կանաչ ջրածնի արտադրությամբ։ Այս ոլորտում Հայաստանն ունի բավականին մեծ գիտական ներուժ և փորձ․ հայ գիտնականներին հաջողվել է ջրածնից արհեստական քարեր ստանալ։ Հայաստանում կանաչ ջրածնի արտադրությունը կարող է լայն հնարավորություններ ստեղծել տնտեսության «կանաչ» աճի համար։

Հանդիպման ավարտին կողմերը կարևորել են ընթացիկ ծրագրերի շարունակականության ապահովումը և համատեղ նոր ծրագրերի ուղղությամբ աշխատանքների իրականացումը։