Հրամայական է դառնում ՀՀ և Վրաստանի գործակցության զարգացումը մի շարք ոլորոտներում․ փոխվարչապետ

Լուրեր

19.11.2024 | 22:26
ՌԴ-ում նախկին պատգամավորին «ֆեյքերի» գործով հեռակա կարգով դատապարտել են 8 տարվա ազատազրկման
19.11.2024 | 22:13
Պուտինը ճղում է իրեն, որ կայսրություն դառնա․ պատերազմով ճեղքում է իր երկվությունը՝ եվրոպական և ասիական․ Միքայել Հայրապետյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
19.11.2024 | 22:00
Թրամփի պայմաններով պատերազմի դադարեցումը կարող է Ուկրաինայի վերջը լինել․ Սերգեյ Ասլանյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
19.11.2024 | 21:47
Բահչելին հերքել է Էրդողանի հետ «բաժանման» մասին լուրերը
19.11.2024 | 21:34
Լավրովն ԱՄՆ-ին մեղադրել է Բրյանսկի շրջանում ATACMS-ով հարվածներին մասնակցելու մեջ
19.11.2024 | 21:22
Մեկնարկել է Միրզոյանի և Անալենա Բերբոքի հանդիպումը
19.11.2024 | 21:03
Չեմ կարծում, որ «Զանգեզուրի միջանցքը» կարող է հանգեցնել նոր պատերազմի. Ալիևի ներկայացուցիչ
19.11.2024 | 20:50
Մրցաշար`առանց ուժեղագույն մարզիկների. ով և ինչու է այդպես որոշել. ՏԵՍԱՆՅՈՒԹ
19.11.2024 | 20:26
Կոչ ենք անում Վրաստանին վերադառնալ եվրատլանտյան ինտեգրման ուղի․ ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար
19.11.2024 | 20:12
Ռազմական սպորտի միջազգային խորհրդի ղեկավար կազմը այցելել է Հայոց ցեղասպանության զոհերի հուշահամալիր
19.11.2024 | 20:00
Վարչապետը խնդիր է դրել՝ պատժել կոռուպցիոներներին, հետ բերել ապօրինի գույքը, համակարգերն են անբավարար աշխատել․ Վահագն Ալեքսանյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
19.11.2024 | 19:44
Կանանց դերը խաղաղության և անվտանգության ոլորտում պետք է առավել մեծանա Հայաստանում
19.11.2024 | 19:44
Ադրբեջանը «կարևոր և արդյունավետ դիրք» է զբաղեցնում․ իրանցի և ադրբեջանցի բարձրաստիճան զինվորականները ռազմական համագործակցության հարցեր են քննարկել
19.11.2024 | 19:29
Մոլդովայի ոստիկանությունը հայտնել է Քիշնևում ԱԹՍ-ի ընկնելու մասին
19.11.2024 | 19:15
Ափսոսում եմ, որ Արգիշտի Քյարամյանը հեռացվեց․ շատ լավ կլինի՝ ԱԱԾ պետ նշանակվի․ Դանիել Իոաննիսյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

Փոխվարչապետ Համբարձում Մաթևոսյանը Վրաստանում ելույթ է ունեցել Հայ-վրացական միջկառավարական հանձնաժողովի 11-րդ նիստում։ Նրա ելույթը ներկայացնում ենք ստորև․

«Մեծարգո՛ պարոն վարչապետ Փաշինյան,

Մեծարգո՛ պարոն վարչապետ Ղարիբաշվիլի,

Հարգելի՛ գործընկերներ,
Տիկնա՛յք և պարոնա՛յք,

Նախ ցանկանում եմ շնորհակալություն հայտնել բարեկամ Վրաստանի վարչապետ, Նորին Գերազանցություն Ղարիբաշվիլիին և Վրաստանի կառավարությանը` ջերմ ընդունելության համար:

Հայաստանի և Վրաստանի միջև առևտրատնտեսական համագործակցության միջկառավարական հանձնաժողովի հերթական՝ 11-րդ նիստի անցկացումը ամենաբարձր մակարդակով խոսում է երկու երկրների առանձնահատուկ բարեկամական հարաբերություններն ամրապնդելու և զարգացնելու փոխադարձ պատրաստակամության մասին:

2020թ. կորոնավիրուսի համավարակը բացասական ազդեցություն ունեցավ համաշխարհային տնտեսության վրա՝ չշրջանցելով նաև Հայաստան-Վրաստան առևտրատնտեսական հարաբերությունները: Սակայն, մեր երկրների հակահամավարակային ռազմավարության ու իրականացված միջոցառումների շնորհիվ 2021թ. ընթացքում՝ նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ, մենք արձանագրել ենք երկկողմ առևտրաշրջանառության ավելի քան 40% աճ: Այս դինամիկան, անշուշտ, լավատեսություն է ներշնչում՝ փաստելով, որ որդեգրված ուղենիշերն արդարացված են և համահունչ ծառացած մարտահրավերներին:

Հայաստան-Վրաստան տնտեսական հարաբերությունների ընդլայնման և խորացման հարցում կա փոխադարձ ըմբռնում՝ բացահայտել դեռևս չիրացված ներուժը և առավել արդյունավետորեն օգտագործել դրանից բխող հնարավորությունները: Հետևապես, միջկառավարական հանձնաժողովի այսօրվա նիստի օրակարգում զգալի տեղ է վերապահված փոխադարձ ներդրումների խթանմանը, գործարար կապերի ամրապնդմանը, բիզնեսի համար առավել նպաստավոր պայմանների ստեղծմանը, միջգերատեսչական փոխգործակցությանը և տնտեսական համատեղ ծրագրերի մշակմանն ուղղված հարցերին:

Մենք մեծապես կարևորում ենք երկու երկրների տրանսպորտային կապերի և հաղորդակցության ուղիների զարգացումը, որտեղ հաջող արդյունքներ ունենք՝ նկատի ունենալով 2021թ. մարտ ամսից Հայաստանի և Վրաստանի միջև կանոնավոր չվերթների վերականգնումը, հունիս ամսից ուղևորատար երկաթուղու վերագործարկումը, 2020թ. համեմատությամբ 2021թ. նույն ժամանակահատվածում ցամաքային ճանապարհով բեռնափոխադրումների իրականացման ծավալների ավելացումը:

Կարևորում ենք նաև տարածաշրջանային համագործակցության ամրապնդումն ու զարգացումը: Այս հարցում կա երկուստեք շահագրգռվածություն՝ ապահովելու տրանսպորտային և հաղորդակցության միջազգային ծրագրերում անհրաժեշտ ներգրավվածություն, ինչպիսի օրինակ է Հայաստանի և Վրաստանի մասնակցությունը Հյուսիս-հարավ, Պարսից ծոց-Սև ծով միջազգային տրանսպորտային միջանցքների ծրագրերում:

Այսօրվա նիստի օրակարգային հարցերից է համագործակցությունը էներգետիկ բնագավառում՝ հաշվի առնելով վերջինիս տնտեսական և անվտանգային բաղադրիչները: Հրամայական է դառնում նաև Հայաստանի և Վրաստանի գործակցության զարգացումը թվայնացման, հեռահաղորդակցության, բարձր տեխնոլոգիաների և կիբեր անվտանգության ոլորտներում: Երկկողմ միջգերատեսչական համագործակցությունը և այսօրվա նիստի շրջանակներում անցկացվող քննարկումները, վստահ եմ, կհանգեցնեն երկուստեք ցանկալի արդյունքների:

Հարգելի՛ ներկաներ,

Կորոնավիրուսի համավարակը կրկին փաստեց, որ այն հաղթահարելի է միայն փոխադարձ աջակցության ու ջանքերի մեկտեղման միջոցով: Մենք առաջնորդվել ենք այդ գիտակցությամբ՝ համագործակցելով միջազգային բոլոր գործընկերների, այդ թվում՝ Վրաստանի հետ: Աշխատանքները սերտորեն շարունակելու մեր պատրաստակամության համատեքստում՝ այսօրվա նիստի օրակարգում է առողջապահության ոլորտում երկկողմ համագործակցության առավել խորացումը, այդ թվում՝ համավարակի հաղթահարմանն ուղղված համատեղ մեխանիզմների ու գործիքակազմերի մշակումն ու արդիականացումը:

Մեր երկրների տնտեսությունների հեռանկարային ուղղություններից են զբոսաշրջությունն ու գյուղատնտեսությունը: Այդ ասպարեզներում փոխգործակցությանը նոր զարկ տալու մղումով էլ մեր վրացի գործընկերների հետ քննարկվում են առկա ծրագրերի ընթացքն ու ապագային միտված նախաձեռնությունները: Միջկառավարական հանձնաժողովի օրակարգում ոչ պակաս կարևորություն են ներկայացնում նաև շրջակա միջավայրի պահպանության, աշխատանքի և սոցիալական, սպորտի և երիտասարդության հարցերը:

Ներկայումս մրցունակ, զարգացող շուկայական տնտեսությունը պետք է հիմնված լինի գիտակրթական և մշակութային ներուժի վրա: Այս տեսանկյունից անհրաժեշտ եմ համարում նշյալ ոլորտներում լավագույն փորձի փոխանակումը, ինստիտուցիոնալ փոխգործակցության խթանումը և մասնագիտական կանոնավոր շփումների շարունակականությունը:

Հայաստանի Հանրապետության և Վրաստանի միջև գործում են փոխհարաբերությունների գրեթե բոլոր բնագավառներն ընդգրկող մի քանի տասնյակ միջազգային պայմանագրեր, համաձայնագրեր, հուշագրեր և արձանագրություններ, որոնք երկկողմ հարաբերությունների զարգացմանը զուգահեռ պարբերաբար ընդլայնվում և նորացվում են:

Հավատացած եմ, որ միջկառավարական հանձնաժողովի շրջանակում ձեռք բերվող պայմանավորվածությունները կհարստացնեն հայ-վրացական բազմոլորտ գործակցության օրակարգը նոր բովանդակությամբ և տեսլականով: Մաղթում եմ հաջողություն և արդյունավետ աշխատանք հանձնաժողովի բոլոր մասնակիցներին»: