ՀՀ-ի ու Թուրքիայի հատուկ ներկայացուցիչների հանդիպման ժամկետների պայմանավորվածության դեպքում պատշաճ կերպով կտեղեկացվի. Վահան Հունանյան

Լուրեր

15.01.2025 | 10:31
Տրանսպորտային քարտերը հնարավոր է ձեռք բերել նաև Երևանի մետրոպոլիտենի 10 կայարաններից․ քաղաքապետարան
15.01.2025 | 10:17
Արտարժույթների փոխարժեքները՝ հունվարի 15-ի դրությամբ
15.01.2025 | 10:01
Լարսը փակ է կցորդիչով բեռնատարների համար
15.01.2025 | 09:46
«Խաղաղության խաչմերուկ»-ը միանգամայն ճիշտ և իմաստուն պատասխան է Ադրբեջանի պահանջներին․ Շտեֆան Մյուլլեր-Ալտերմատ
15.01.2025 | 09:30
ՀՀ տարածքում կա փակ ավտոճանապարհ
15.01.2025 | 02:30
Միրզոյանն ու Բլինքենը նաև քննարկել են ՀՀ-ԵՄ գործընկերության խորացմանը միտված գործընթացը
15.01.2025 | 02:12
«Միմյանց ինքնիշխանության, անկախության և տարածքային ամբողջականության աջակցությունը երկկողմ հարաբերությունների հիմքն է». հրապարակվել է ՀՀ-ԱՄՆ ռազմավարական համագործակցության փաստաթղթի տեքստը
14.01.2025 | 23:07
Սկսում ենք բանակցություններ ԱՄՆ-ի հետ միջուկային համագործակցության համաձայնագրի շուրջ․ Միրզոյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
14.01.2025 | 23:03
Բաքվի դատարանը աշխատողների իրավունքների պաշտպան ակտվիստին 8 տարվա ազատազրկման է դատապարտել
14.01.2025 | 22:55
Հաջորդ շաբաթ ԱՄՆ-ից սահմանային անվտանգության հատուկ թիմ կժամանի ՀՀ․ Բլինքեն. ՏԵՍԱՆՅՈՒԹ
14.01.2025 | 22:51
Միրզոյանն ու Բլինքենը ստորագրեցին ռազմավարական գործակցության փաստաթուղթը. ՏԵՍԱՆՅՈՒԹ
14.01.2025 | 22:48
Երևանում և որոշ մարզերում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
14.01.2025 | 22:33
ԻԼԻՊ-ը ծրագրել է սպանել Էրդողանի կուսակցության նահանգային ղեկավարին
14.01.2025 | 22:19
Երևանի մետրոպոլիտենի 10 կայարանների ինքնասպասարկման տերմինալներից ևս հնարավոր է տրանսպորտային քարտեր ձեռք բերել. քաղաքապետարան
14.01.2025 | 22:04
Իսրայելցի հարյուրավոր զինվորներ Գազայում հրադադարի կոչով նամակ են ստորագրել. AP
Բոլորը

ՀՀ ԱԳՆ մամուլի խոսնակ Վահան Հունանյանն անդրադարձել է Թուրքիայի արտաքին գործերի նախարար Մևլութ Չավուշօղլուի այն հայտարարությանը, ըստ որի, Հայաստանի ու Թուրքիայի միջև երկխոսության գործընթացի շրջանակներում հատուկ ներկայացուցիչները կարող են հանդիպել մոտ ժամանակներում:

«Հայաստանի ու Թուրքիայի միջև երկխոսության գործընթացի շրջանակներում հատուկ ներկայացուցիչների հանդիպման ժամկետների վերաբերյալ պայմանավորվածության դեպքում հանրությունը պատշաճ կերպով կտեղեկացվի»,- «Արմենպրես»ի հետ զրույցում նշել է ՀՀ ԱԳՆ մամուլի խոսնակ Վահան Հունանյանը:

ՀՀ ԱԳՆ-ն հայտնել էր, որ Հայաստան-Թուրքիա երկխոսության գործընթացում Հայաստանի հատուկ ներկայացուցիչը կլինի ՀՀ ԱԺ նախագահի տեղակալ Ռուբեն Ռուբինյանը: Ավելի վաղ Թուրքիայի ԱԳ նախարար Մևլութ Չավուշօղլուն հայտարարել էր, որ Անկարան Հայաստանի հետ հարաբերությունների կարգավորման համար հատուկ ներկայացուցիչ կնշանակի Վաշինգտոնում Թուրքիայի նախկին դեսպան Սերդար Քըլըչին: