ՀՀ-ն ուժեղ դիրքեր ունի Թուրքիայի հետ բանակցելիս․ հանրության մեծ մասը խաղաղություն է ուզում․ Մարիա Կարապետյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

30.07.2026 | 00:02
Որպես անհետ կորած որոնվում է 2012թ. ծնված Վահե Ապիկյանը
29.07.2026 | 23:30
Շիրակի մարզում կիրականացվեն օդային սրսկումներ՝ մորեխների դեմ պայքարի նպատակով
29.07.2026 | 23:13
Հայաստանի թիմը հաղթանակ է տարել շախմատի Եվրոպայի մինչև 18 տարեկանների թիմային առաջնության 4-րդ խաղափուլում
29.07.2026 | 22:58
Տրվել է դեղի հետկանչի կարգադրագիր
29.07.2026 | 22:43
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
29.07.2026 | 22:28
Դավիթ Համբարձումյանը Մասիսի համայանքապետարանում նոր պաշտոնի է նշանակվել
29.07.2026 | 22:13
Բաքվի դատարանն ազատազրկման է դատապարտել ԽՍՀՄ դրոշներով երթի մասնակիցներին
29.07.2026 | 21:57
Քննարկվել են ՀՀ ԶՈՒ-ի և ԿԽՄԿ համագործակցության հիմնական ուղղություններին առնչվող հարցեր
29.07.2026 | 21:43
Հայաստանի բասկետբոլի ֆեդերացիան ունի նոր նախագահ
29.07.2026 | 21:27
Լոռու մարզում հարսանյաց արարողությունից հետո 22 քաղաքացի թունավորման ախտանիշներով դիմել է ԲԿ. ՀՎԿԱԿ
29.07.2026 | 21:14
Ջանես Նազարյանի պատվին Բաքվում հնչել է ՀՀ պետական օրհներգը
29.07.2026 | 21:00
Փաշինյանը ծնեց և բուծեց ռուսամետ ընդդիմությանը․ Սամվել Կարապետյանին նա բերեց քաղաքական դաշտ. Գուրգեն Սիմոնյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
29.07.2026 | 20:51
Ադրբեջանում քաղաքացին դատապարտվել է 15 օրվա վարչական կալանքի՝ WhatsApp-ում Էրդողանի մասին գրառման համար
29.07.2026 | 20:38
Կապոցով փողեր, 263 ձերբակալված․ ՀԿԿ-ն ենթադրյալ ընտրակաշառքի գործերը հերթով դատարան է ուղարկում. ՏԵՍԱՆՅՈՒԹ
29.07.2026 | 20:28
Զելենսկին հայտնել է, որ Ղրիմի հարցը դեռևս խաղաղության բանակցությունների մաս չի կազմում
Բոլորը

Factor TV-ի զրուցակիցը ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի անդամ, «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Մարիա Կարապետյանն է 

-Տիկի՛ն Կարապետյան, «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը ԱԺ-ի ընտրություններում հանդես էր գալիս «Խաղաղության դարաշրջան» բացելու թեզով և ստացավ 54% քվե։ Ձեր ընդդիմախոսները ծաղրում էին, թե ինչպե՞ս կարող է թույլ պետությունը խաղաղության դարաշրջանի օրակարգ ունենալ և պաշտպանել, էլ չասած՝ պարտադրել։ Հայաստանն իրեն ինչպե՞ս է դիրքավորում որպես պետություն այս ռեգիոնում պետություն, որը չի խորշում ունենալ կոնֆլիկտներ, նպատակ է դնում կորցրած տարածքները հե՞տ բերել՝ Շուշին ու Հադրութը, Կարսն ու Ախալքալաքը, Վասպուրականը, թե՞ պետություն, որը փորձում է իր նկատմամբ անվտանգային ռիսկերը փոքր-ինչ նվազեցնել, դառնալ կոնֆլիկտ չունեցող պետություն, տնտեսական զարգացում ունենալ և այլն։ Ո՞րն է Ձեր տեսակետը։

-Նախ կուզենայի ֆիքսել, որ հանրության մեծ մասն իրականում խաղաղություն է ուզում։ Չէ՞ որ մարդկանց մի մասի թեզն է, որ մենք խաղաղասեր ժողովուրդ ենք։ Իրենք հակառակից են գալիս, որ թշնամիներն են բռնի, մենք խաղաղասեր ենք, ինչը ճշմարիտ է, բայց ինչը ճշմարիտ է բոլոր ժողովուրդների մասին։ Բոլոր ժողովուրդներն են սիրում խաղաղություն։ Խնդիրը քաղաքական էլիտաներն են, այդ թվում՝ քաղաքական շառլատանները։ Խորհրդարան անցած երկու ընդդիմադիր ուժեր, որ մեր քաղաքացիների քվեն են ստացել, ևս խաղաղության մասին խոսելով են եկել խորհրդարան։

-Ռոբերտ Քոչարյանի գլխավորած «Հայաստան» դաշինքը, օրինակ, արժանապատիվ խաղաղության քաղաքական թեզն էր ընտրել՝ սա որպես հիշեցում։

-Իրենք ասում էին՝ արժանապատիվ խաղաղություն, իսկ այն խաղաղությունը, որի վրա մենք ենք աշխատում, իրենց կարծիքով՝ անարժանապատիվ է, ինչո՞ւ, որովհետև իրենք չեն ղեկավարում, ուրիշ տարբերություն չկա։ Թե չէ՝ իրենք էլ իրենց նախընտրական ծրագրում խոսում են Հայաստանը տարանցիկ երկիր դարձնելու և ապաշրջափակելու մասին և, իհարկե, Դաշնակցությունը լրիվ իր պատմական օրակարգն ունի։ Ուզում եմ ասել՝ Հայաստանի հանրության հետ խաղաղության մասին խոսելը պոպուլյար է։ Դա գրեթե բոլոր քաղաքական ուժերն են հասկանում, որ հանրային պահանջ է անվտանգությունը և խաղաղությունը։

-Թուրքիայի հետ հարաբերություն կարգավորելու սկսված պրոցեսի շուրջ ևս կասկածներ են հնչում, որ այս իշխանությունը չի կարող դա իրականացնել, որովհետև դուք պարտված իշխանություն եք։

-Դա անմիջապես պատերազմից հետո նետվեց դաշտ։ Եթե նույնիսկ ինչ-որ մտածողության մեջ դա այդպես է, ապա այդ հարցը փակվեց ընտրություններվ։ Ես չեմ կարող մտածել ավելի ուժեղ բանակցային դիրքեր, քան այն բանակցային դիրքերը, որոնց հետևում կանգնած է ժողովուրդը, վստահության քվեն և լեգիտիմությունը։

Հարցազրույցն ամբողջությամբ՝ տեսանյութում։

Ռոբերտ Անանյան