ՀՀ-ն խիստ զգույշ պիտի լինի․ վտանգավո՛ր է 3+3-ում ԼՂ կոնֆլիկտը մտցնել՝ կներքաշեն խաղի մեջ, որից դուրս չենք գա․ Էմիլ Օրդուխանյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

23.04.2026 | 21:33
Ծանրամարտի ԵԱ. Աննա Ամրոյանը փոքր ոսկե մեդալ նվաճեց ռեկորդով
23.04.2026 | 21:21
Բյուրեղավանում համաճարակի հետևանքով շուրջ երեք տասնյակ բնակիչներ բուժվում են ստացիոնարում. նրանց վիճակը վերահսկելի է
23.04.2026 | 21:09
Սիմոնյանի ավտոշարասյան «ֆորսաժն» ու ԱԺ նախագահի հակափաստարկները․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
23.04.2026 | 20:48
42 հազար դոլարի դիմաց կազմակերպել էին ապօրինի միգրացիա․ քրեական վարույթի նախաքննությունն ավարտվել է
23.04.2026 | 20:36
Ուղեվարձ վճարելու պահանջը՝ բռնության պատճառ․ երբ վարորդը դառնում է հսկիչ. ՏԵՍԱՆՅՈՒԹ
23.04.2026 | 20:26
ԱՄՆ զինված ուժերը հայտարարել են Հնդկական օվկիանոսում ևս մեկ նավ կալանելու մասին
23.04.2026 | 20:22
«Ջահերով երթը»՝ Հայոց ցեղասպանության հերթական տարելիցին. ՈՒՂԻՂ
23.04.2026 | 20:12
Նորաստեղծ, ընդդիմադիր ուժերի հետ ենք համագործակցելու. «Քոչարի ազգային վերածնունդ և ազգի զարթոնք». ՏԵՍԱՆՅՈՒԹ
23.04.2026 | 20:00
Սամվել Կարապետյանի ուժը նույնական է Քոչարյանի, Սարգսյանի հետ․ նրանց իշխանության դեմքերը ցուցակում են․ Սարգիս Խանդանյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
23.04.2026 | 19:48
Կրեմլի «Մատրյոշկա»-ն ՀՀ ընտրությունների մասին կեղծ լուրեր է տարածում՝ ի պատասխան ԱՄՆ սենատորների՝ Meta-ին և Google-ին ուղղված կոչին. The Insider
23.04.2026 | 19:39
Կառլո Անչելոտին նշել է Չեմպիոնների լիգայի ֆավորիտին
23.04.2026 | 19:28
Մեր վարչապետի թեկնածուն Վարդան Ղուկասյանն է. ԴՕԿ կուսակցության ներկայացուցիչ. ՏԵՍԱՆՅՈՒԹ
23.04.2026 | 19:14
Մեր վարչապետի թեկնածուն Վաղարշակ Հարությունյանն է. Ռեֆորմիստներ կուսակցության նախագահ. ՏԵՍԱՆՅՈՒԹ
23.04.2026 | 19:01
Մանուկ Ադամյանը որոնվում է որպես անհայտ կորած
23.04.2026 | 19:00
Սա նախընտրական հրադադար է Ադրբեջանի հետ․ Փաշինյանին խնայում են մինչև ընտրության ավարտը․ Լևոն Զուրաբյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

Factor TV-ի զրուցակիցը քաղաքագետ Էմիլ Օրդուխանյանն է

-Պարո՛ն Օրդուխանյան, Հայաստանի որոշ քաղաքական գործիչներ, քաղաքագետներ մեր պետությունը երբեմն նկարագրում են որպես մեկուսացած, ռեսուրս չունեցող երկիր, որը տարածք և բնակչություն է, այսինքն, ըստ այդ գնահատականների, ՀՀ-ն ամբողջությամբ հանձնված է ՌԴ-ին, պետք է կատարի ՌԴ-ի բոլոր պահանջները և ցանկությունները։ Ի դեպ՝ ՌԴ-ն պատերազմից հետո սկսեց հրապարակայնորեն խոսել Ադրբեջանը ԵՏՄ մտցնելու մասին, ինչը նաև ՀՀ-ի շահերին է առնչվում։ 

-Այդ մտքերը շրջանառողներն իրենք են հանձնված Ռուսաստանին և շատ են ուզում, որպեսզի ՀՀ-ն ամբողջությամբ հանձնվի, որովհետև իրենք դրանից բերկրանք կապրեն և ճիշտ դուրս կգան։ Տասնյակ տարիներ շարունակ մարդկանց ուղեղը լցրել են այդ թեզերը։ Բայց Հայաստանը ռեսուրսների իմաստով շատ ինքնաբավ պետություն կարող է լինել, վերջին հաշվով՝ մենք անապատում չենք, ունենք լավ ընդերք, որը, ցավոք, չենք արդյունահանում։ Մենք ունենք կոմունիկացիոն լավ հնարավորություններ, և եթե մենք ենք տնօրինում մեր տունը, և ո՛չ հարևանները, մենք կարող են կառուցել մեր տունը։ Հակառակ պարագայում, երբ դու հանձնում ես քո տունը վարձով, բայց շարունակում ես այդտեղ ապրել, քո փոխարեն ուրիշներն են որոշում։ Փորձագետներ էլ կան, հակառակ պնդումներն են առաջ տանում։

-Երևի թե սարսափելին և ոչ ընդունելին այն է, որ ՀՀ-ի՝ ռեսուրսներից զուրկ պետություն լինելու քարոզն առաջ են տանում ԱԺ-ում գտնվող ուժեր։

-Այո՛, որոնք Հայաստանի սուվերենությունը պատրաստ են աճուրդի հանել ցանկացած պահի, եթե դա իրենց դիվիդենտներ է բերելու։ Բայց իրականությունն այդպիսին չէ, մարդիկ խոշոր հաշվով ՀՀ-ի հետ կապ չունեն։ Ես իսկապես տեսնում եմ հնարավորություններ, բայց կամքին պետք է գումարվի նաև ունակություն և կարողություն։ Եթե մեկը կա, մյուսը չկա, դա հաջողել չի լինելու։

-Ինչո՞ւ հիմա վերաբացվեց Ադրբեջանին ԵՏՄ մտցնելու թեման։ Սպասում էին, իբր, Ղարաբաղի հարցի լուծմա՞նը՝ իրենց տեսակետից, որ դա տեղի ունենար։

-Շատ հետաքրքիր բան կա․ ընդունենք, որ Արցախի հարցը լուծված չէ, և Ադրբեջանը չի խոսում ԵՏՄ մտնելուց․ դա բարձրաձայնում էր Նազարբաևը։ Երբ ԵՏՄ-ի անդրանիկ նիստը գումարվեց, կրկին Նազարբաևն էր, որ կարդաց Ալիևի նամակը, որը վերաբերվում էր Արցախին։ Սա նշանակում է՝ Ադրբեջանն ունի լավագույն դեսպանը ԵՏՄ-ում, և չլինելով ԵՏՄ-ի անդամ՝ նրա շահերը բարձրաձայնում են։ Հետևապես, եթե Ադրբեջանը կարողանում է իր հարցերը լուծել առանց ԵՏՄ անդամ դառնալու, հարց է առաջանում՝ ինչո՞ւ է դա փորձում անել։ Դիտորդի կարգավիճակը պարտավորություններ չի ենթադրում․ Ադրբեջանը չի ստանձնում պարտավորություններ, բայց դառնում է խաղի մասնակից։ Սա կապված է նաև ՀՀ-ի հնարավորությունները սահմանափակելու հետ։ Ժամանակին խոսվում էր Մեղրիում ազատ տնտեսական գոտի կառուցելուց, քննարկվում էին ԵՏՄ-ում Իրանի փոխգործակցության հեռանկարները։ Սա նշանակում է հնարավորություն ՀՀ-ի համար։ ՀՀ-ն չունի ԵՏՄ որևէ երկրի հետ ֆիզիկական սահման, բայց Ադրբեջանը սահմանակից է ՌԴ-ին և Իրանին, Կասպից ծովով էլ ջրային սահմաններ ունի Ղազախստանի և մյուսների հետ։ Իրենք կարող են դրանով ՀՀ-ի ձեռքից վերցնել այն հնարավորությունը, որը կարող էր ՀՀ-ն օգտագործել։

Ցամաքային սահման չունենալու փաստարկը կարող ենք այսօր էլ շրջանառել՝ արտոնություն ստանալու նպատակով։ Քանի որ ՀՀ-ի դերը բարձրանում է ռեգիոնում, Նազարբաևը խոսում է Ադրբեջանին դիտորդի կարգավիճակ տալուց։ Ես ունեմ ներքին համոզում՝ Հայաստանի ներքին հնարավորությունները սահմանափակելու միտում կա այդտեղ։ Ադրբեջանը փորձում է Իրանի հետ շատ արագ կարգավորել հարաբերությունները և փորձում է «Պարսից ծոց-Սև ծով» միջանցքն անցկացնել հենց Ադրբեջանով։ Ինքը փակեց Կապան-Գորիս հատվածը, դրանով ոչ թե Իրանին զրկեց Սև ծով դուրս գալու հնարավորությունը, այլ Ադրբեջանը փակեց ՀՀ-ի հնարավորությունները։ Եվ քանի որ դեռ չկա կառուցված Հյուսիս-հարավը, որը կկարողանա իր թողունակությամբ ապահովել այդ փոխադրումները, ինքը նայում է Ադրբեջանով և Վրաստանով Սև ծով դուրս գալու հնարավորությունը։ Եվ այստեղ պարզորոշվում է, թե ինչու թալանվեց Հյուսիս-հարավ ծրագիրը ժամանակին։ Դա արվել է հենց այսպիսի նպատակով, որպեսզի ՀՀ-ն չունենա տարանցիկ պետություն դառնալու հնարավորություն, ՀՀ-ի շնչառությունը չվերականգնվի։ Դա սովորական կողոպուտ չի եղել, դա եղել է աշխարհաքաղաքական շահեր սպասարկող կողոպուտ։ Այսօր մենք չունենք Հյուսիս-հարավ ճանապարհը, և Իրանը դիտարկում է Ադրբեջանով ու Վրաստանով Սև ծով դուրս գալու հնարավորությունը։

Հարցազրույցն ամբողջությամբ՝ տեսանյութում։

Ռոբերտ Անանյան