Թուրքիայում իշխանամետ լրագրողն ուղիղ եթերում հարձակվել է մեկ այլ լրագրողի վրա

Լուրեր

14.09.2026 | 13:08
Հայաստանի ազգային հավաքականի նոր մարզաշապիկները՝ հայկական զարդագրության տարրերով
14.09.2026 | 12:57
Ռուսական ավիահարվածի հետևանքով Իզյումում 3 մարդ է վիրավորվել, այդ թվում՝ երկու ամսական երեխա
14.09.2026 | 12:48
Մեր ազգի համազգային նպատակները դուրս են եկել երդման տեքստից․ Կարապետյանը՝ Գալյանին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
14.09.2026 | 12:37
Սովետական փտած մոտեցումները մարդու նկատմամբ անընդունելի են ինձ համար․ Տիգրան Ավինյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
14.09.2026 | 12:28
«Տարբեր նարատիվներ կան որոշ վայրերի ծագման հետ կապված»․ ԵՄ ներկայացուցիչը՝ Արցախ այցի մասին
14.09.2026 | 12:19
Անընդունելի է․ չեմ կարող քանդել տալ տասնամյակների ինքնակամները, բայց ձեր աչքի առաջ նորերը հայտնվեն․ Ավինյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
14.09.2026 | 12:10
Հայաստան գազամատակարարումը ժամանակավոր կդադարեցվի // Լռության րոպե ԱԺ-ում՝ 2022-ի զոհերի հիշատակին․ ԼՈՒՐԵՐ
14.09.2026 | 12:02
Զելենսկին պատժամիջոցներ է սահմանել իր նախկին մամուլի քարտուղարի և Ռուսաստանի 9 քաղաքացիների նկատմամբ
14.09.2026 | 11:59
Սոնա Ղազարյանի ճեպազրույցը՝ ՈՒՂԻՂ
14.09.2026 | 11:55
ԱԺ-ն չի ընդունի՝ հնով կերդվենք․ Գալյանը՝ Կառավարության անդամի երդման տեքստի մասին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
14.09.2026 | 11:47
Սնդիկի անթույլատրելի պարունակություն՝ խմելու ջրում․ Ծավի բնակիչներին հորդորում են զերծ մնալ այն օգտագործելուց
14.09.2026 | 11:45
«Փարքինգի նոր տրամաբանություն քննարկեք, որ ինչ-որ միջին մակարդակի չինովնիկներ սև փող չաշխատեն»․ Ավինյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
14.09.2026 | 11:33
Հաջիևը մեր պատմությունը աղվանական է ներկայացնում, դիրքորոշո՛ւմ հայտնեք․ Գրիրգորյանը՝ Ռուբինյանին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
14.09.2026 | 11:22
Սիսիանի «Մայիսի 28» զբոսայգու 10-րդ հողամասը վերադարձվել է համայնքին
14.09.2026 | 11:11
Ձախողումներն ակնհայտ են, ակնկալում եմ՝ Աժ նախագահի հրաժարականն այս նստաշրջանի ընթացքում․ Ղազարյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

Համացանցի թուրքական տիրույթում ակտիվորեն շրջանառվում է մի տեսանյութ, թե ինչպես է ուղիղ եթերի ժամանակ կառավարամետ HaberTürk news-ի Անկարայի թղթակիցն ապտակում Ilhas լրատվական գործակալության հետ աշխատող խմբի լրագրողին, գրում են թուրքական լրատվամիջոցները։

Միջադեպը տեղի է ունեցել իշխող «Արդարություն և զարգացում» կուսակցության քաղաքապետի աչքի առաջ։

HaberTürk-ի թղթակից Մուհարեմ Սարըքայան հարձակվել է այն ժամանակ, երբ 60-ամյա լրագրողը պատրաստվում էր հարցազրույց սկսել իշխող «Արդարություն և զարգացում» կուսակցության հարավարևելյան Գազիանթեփի քաղաքապետ Ֆաթմա Շահինի հետ: Տեսանյութից երևում է, որ Շահինը, որը նախկինում եղել է նաև ընտանիքի և սոցիալական քաղաքականության նախարարը, որևէ կերպ չի արձագանքում, երբ Սարըքայան հարձակվում է Ամհեթ Դեմիրի վրա։

Վերջինն իր հերթին ասել է, որ միջադեպը տեղի է ունեցել տեխնիկական անսարքության պատճառով՝ նշելով, որ պատրաստվում է հայց ներկայացնել HaberTürk-ի լրագրողի դեմ։

«Նա փորձեց ինձանից ներողություն խնդրել։ Ես ընդունել եմ՝ նրա տարիքը հարգելով, սակայն պատրաստվում եմ դատական գործընթաց սկսել, քանի որ նա ինձ վիրավորել է»,- ասել է Դեմիրը։

Ավելի ուշ Սարըքայան նաև Թվիթերում է ներողություն խնդրել։

Թուրքիայի մամուլի և հրատարակչական աշխատողների միությունը (DİSK Basın-İş) դատապարտել է հարձակումը՝ նշելով, որ այն լուրջ հետևանքներ է ունենալու։ Քննադատությունների ալիք է բարձրացել նաև Ֆաթմա Շահինի դեմ, որը պարզապես հետևել է միջադեպին ու որևէ կերպ չի դատապարտել այն։

Էմմա Չոբանյան