Արմեն Մելիքբեկյանը խոսել է հայկական ակումբների փակման պատճառների մասին

Լուրեր

09.08.2026 | 11:47
Վթարային ջրանջատում Երևանում
09.08.2026 | 11:33
Ահազանգ է ստացվել, որ Սևանա լճի լողափերից մեկում քաղաքացիները հեծանիվ-նավակով հեռացել են ափից և չեն կարողանում վերադառնալ․ ՆԳՆ
09.08.2026 | 11:18
Ուկրաինան հարվածներ է հասցրել Բելգորոդին․ տուժել է 13 մարդ
09.08.2026 | 11:01
Ռուսաստանը հարվածել է Օդեսային և Խարկովին․ երկու մարդ զոհվել է, ավելի քան 20-ը՝ վիրավորվել
09.08.2026 | 10:44
ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են
09.08.2026 | 10:15
Վթարային ջրանջատում Արարատում
09.08.2026 | 00:05
Էդգար Սևիկյանը խաղացել է Մադրիդի «Ռեալի» դեմ. ՏԵՍԱՆՅՈՒԹ
08.08.2026 | 19:55
Օգոստոսի 10-ին Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
08.08.2026 | 19:53
Սայաթ-Նովայի պողոտայում բռնկված հրդեհը մարվել է
08.08.2026 | 19:43
Բանակային խաղերը մասնակիցների համար ստեղծում են ինքնադրսևորման նոր հարթակներ. վարչապետ
08.08.2026 | 19:40
Ավարտվել են ուժային կառույցների միջև անցկացվող բանակային 4-րդ խաղերը. հայտնի են հաղթողները
08.08.2026 | 19:25
Հրդեհ՝ Սայաթ-Նովայի պողոտայի շենքերից մեկում. 5 բնակչի տարհանել են
08.08.2026 | 18:48
Խաղաղությունն ու բարգավաճումը փոխկապակցված են. Ռուբիոն՝ Հայաստանի և Ադրբեջանի տնտեսական հնարավորությունների մասին
08.08.2026 | 18:31
Երևանում մեկ օրում պահպանվող հատուկ տարածք է տեղափոխվել 34 մոտոցիկլետ
08.08.2026 | 17:55
Փաշինյանն ու Թրամփը հեռախոսազրույց են ունեցել
Բոլորը

Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի նախագահ Արմեն Մելիքբեկյանը ներկայացրել է հայկական երեք ակումբների փակման պատճառները:

«Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիան չի փորձում ամեն ինչ ասել դեպքերից անմիջապես հետո, քանի որ հարգում է անմեղության կանխավարկածը: Մենք չեն հայտարարում ամեն ինչի մասին նախապես, որ ճնշում չգործադրենք կարգապահական և բողոքարկման կոմիտեների վրա, որոնք անկախ մարմիններ են»,-«Արմենպրես»-ի հաղորդմամբ` լրագրողների հետ զրույցում ասել է Մելիքբեկյանը:

Վերջինս պարզաբանել է, որ «Գանձասար-Կապան»-ի՝ Հայաստանի առաջնությունը լքելու իրական պատճառներից մեկը մրցավարական անձնակազմի հետ վիճաբանությունն է, որն ավարտվել է ծեծկռտուքով: Դրա համար թիմին սպասում էր երկարաժամկետ որակազրկում:

«Գուցե պատահականություն է, բայց լինում է այնպես, որ ակումբները սկսում են աղմուկ բարձրացնել հավաքականի խաղերից առաջ: «Լոռի» ֆուտբոլային ակումբի փակվելու իրական պատճառը ֆեդերացիայի հետ տարաձայնությունները չեն, այլ՝ պարտքերը, քանի որ ֆուտբոլիստները դիմել էին ՖԻՖԱ-ին: Իսկ «Սևան» ֆուտբոլային ակումբի տարածած հաղորդագրությունը մեծ մանիպուլյացիա էր: «Սևան»-ի փաստացի ղեկավարները «Նոա»-ի հետ խաղից հետո ծեծի էին ենթարկել մրցավարին, որի փաստացի ապացույցները կան: Մենք այս արատավոր երևույթների լուծումը տալու ենք աշխատանքային ճանապարհով: Ֆեդերացիան չէ, որ ծեծի է ենթարկել մրցավարին»,- հստակեցրել է Արմեն Մելիքբեկյանը: