Ախուրյանում համայնքապետ են ընտրում լարված իրավիճակում․ ԼՈՒՍԱՆԿԱՐ

Լուրեր

09.06.2026 | 00:17
Մարկո Ռուբիոն շնորհավորել է Փաշինյանին
08.06.2026 | 23:25
24 ժամ ջուր չի լինի Կոտայքի մարզի մի շարք հասցեներում
08.06.2026 | 23:12
Երևանի և 8 մարզի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիաայի անջատումներ կլինեն
08.06.2026 | 22:58
Հայտնի է նորընտիր Ազգային ժողովի առաջին նիստի օրը
08.06.2026 | 22:44
Իրանի ԱԳ նախարարը հայերեն գրառմամբ է շնորհավորել Փաշինյանին
08.06.2026 | 22:34
Թուրքիայի, Ադրբեջանի և Վրաստանի ԱԳ նախարարները ստորագրել են Ստամբուլի հռչակագիրը
08.06.2026 | 22:24
Ամփոփվել են տնային կալանքի տակ գտնվող անձանց ընտրական իրավունքի ապահովման արդյունքները
08.06.2026 | 22:11
Հայաստանի ժողովուրդը քվեարկել է հանուն խաղաղության. ԵԽ նախագահը և Փաշինյանը հեռախոսազրույց են ունեցել
08.06.2026 | 22:10
ԳԴՀ-ում ՀՀ դեսպանությունը մինչև հուլիսի 31-ը անձնագրավորման համար արտահերթ գրանցման հնարավորություն է սահմանել
08.06.2026 | 21:59
Վստահ եմ, որ Հայաստանի և Իրանի հարաբերությունները նոր շրջանում էլ կշարունակեն ամրապնդվել. Փեզեշքիան
08.06.2026 | 21:45
Ջրվեժի գերեզմանատան մոտ մեքենա է այրվել
08.06.2026 | 21:33
Բաքվի դատախազը պահանջել է Toplum TV-ի լրագրողներին դատապարտել 13-16 տարվա ազատազրկման
08.06.2026 | 21:18
Շնորհավորում եմ Նիկոլ Փաշինյանին ընտրություններում հաղթանակի առիթով. Հունաստանի վարչապետ
08.06.2026 | 21:09
Այսօր Երկրին կարող է հարվածել ուժեղ՝ G3 մակարդակի մագնիսական փոթորիկ. Ազիզյան
08.06.2026 | 20:51
«Ռեալը» ՈՒԵՖԱ-ին խնդրել է «Բարսելոնային» զրկել տիտղոսներից
Բոլորը

Ախուրյան խոշորացված համայնքում գումարվել է ավագանու անդրանիկ նիստը. այս պահին համայնքապետ են ընտրում։ Թեկնածուները երկուսն են` «Ախուրյան» կուսակցությունների դաշինքի ցուցակը գլխավորող Ախուրյան խոշորացված համայնքի ղեկավար, դաշնակցական Արծրուն Իգիթյանը և ՔՊ֊ի թեկնածու Ալբերտ Այվազյանը` Առափի համայնքի ղեկավարը։

Հիշեցնենք, որ «Ախուրյան» և «Հաղթանակ» դաշինքները, որոնք երկուսն էլ գլխավորում են ՀՅԴ ներկայացուցիչներ, հուշագիր են ստորագրել` միասին ստանձնելու Ախուրյանի տեղական ինքնակառավարումը։ Նրանք համատեղ ունեն 14 մանդատ, իսկ ՔՊ-ն, որը ձայների քանակով առաջատարն է, ունի 13 մանդատ։ Միավորված ընդդիմադիր դաշինքների ներկայացուցիչները մտավախություն ունեն, որ ՔՊ-ն մի ձայն կխլի իրենցից` վերցնելով իշխանությունը։ ՀՅԴ-ն նույնիսկ հայտարարություն էր տարածել` նշելով, որ ՔՊ-ն հնարավոր ու անհնար ամեն մեթոդ օգտագործում է իշխանությունն Ախուրյանում վերցնելու համար։

Ավագանու նիստին մասնակցում են նաև Ազգային Ժողովի ՀՅԴ-ական պատգամավոր Արթուր Խաչատրյանը, ԲՀԿ-ական նախկին պատգամավոր Միքայել Մելքումյանը։ Արթուր Խաչատրյանի մասնակցությունն ակնհայտորեն դուր չեկավ ՔՊ֊ականներին, ավագանու անդամներից մեկը հետաքրքրվեց` ո՞ր իրավունքով է մասնակցում, որին ի պատասխան` Արթուր Խաչատրյանը մեկաբանեց պատգամավորի լիազորությունները։

Նշենք, որ թե’ Ախուրյանի համայնքապետարանի շենքի ներսում, և թե’ բակում մեծ թվով ոստիկաններ են հսկողություն իրականացնում։ Հաշվիչ հանձնաժողովն արդեն ձևավորվել է, քիչ հետո տեղի կունենա քվեարկությունը։

Արմիկ Մովսիսյան