Առողջությունը Չեռնոբիլում թողած․ աղետից 35 տարի անց վթարի լիկվիդատորները մնացել են առանց ուշադրության. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

29.06.2026 | 13:12
Եվրոպայում ծայրահեղ շոգի պատճառով հունիսի 21-ից ավելի քան 1300 մարդ է մահացել․ ԱՀԿ ղեկավար
29.06.2026 | 13:02
Կոմիտասում Ռ.Ս.-ի սպանության գործով նախաքննությունն ավարտվել է
29.06.2026 | 12:53
Լուկաշենկոն Պեկինում հանդիպել է Սի Ցզինպինի հետ
29.06.2026 | 12:45
ԲՀԿ-ի համար պետք է կիրառելի լիներ ոչ թե 4 տոկոսի շեմը, այլ 8 կամ 10 տոկոսի շեմը. Սուրեն Գրիգորյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
29.06.2026 | 12:34
Ուկրաինական ԱԹՍ-ների հարձակումից հետո Դոնեցկը, Խերսոնի և Զապորոժիեի շրջանների մի մասը մնացել են առանց էլեկտրականության
29.06.2026 | 12:25
Ինձ վիրավորողների շահերն եմ պաշտպանում. Վահագն Հովակիմյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
29.06.2026 | 12:19
Թուրքիայի նախագահականն արձագանքել է Իսրայելի կառավարության կողմից Հայոց ցեղասպանության ճանաչմանը
29.06.2026 | 12:10
Այրված մեքենայում 3 դի է հայտնաբերվել // Ավինյանը դժգոհ է ասֆալտապատման որակից․ ԼՈՒՐԵՐ
29.06.2026 | 12:03
Նորագյուղում գույքի փոխհատուցման չափը փոխվել է․ սեփականատերն իրավունք ունի ինքն ընտրել գնահատողին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
29.06.2026 | 11:55
Հովակիմյանին էլ ՔՊ-ի հետ են շփոթում. Վարդևանյանը` իրեն «Հայաստան»-ի ներկայացուցչի հետ շփոթելու մասին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
29.06.2026 | 11:47
Վնաս կա․ Պուտինը՝ Ուկրաինայի հարձակումների, բենզինի դեֆիցիտի, Անքորիջի համաձայնությունների մասին
29.06.2026 | 11:39
Քննարկվել է կրիտիկական հանքանյութերի ոլորտում ՀՀ-ԱՄՆ համագործակցությունը
29.06.2026 | 11:27
Պատ, դուռ, պատուհան չպիտի լինի, հենց բոլորը տեղափոխվեցին վթարային շենքը միանգամից պիտի քանդվի․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
29.06.2026 | 11:15
Փոփոխություններ Արցախից տեղահանված ընտանիքների բնակապահովման պետական աջակցության ծրագրում. ՈՒՂԻՂ
29.06.2026 | 11:11
Երևանցիների շահը չի կարող ստորադասվել որևէ մեկի 98 թվականի «հոտած» պայմանագրին. Ավինյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

Չեռնոբիլ․ խորհրդային Ուկրաինայի այս ատոմակայանի վթարից 35 տարի է անցել։ Չնայած 3.5 տասնամյակի հեռավորությանը՝ մարդկության պատմության ամենախոշոր տեխնածին աղետի հետևանքները դեռ երկար կհիշեցնեն իրենց մասին։ Դրանք մինչ օրս էլ, բառի բուն իմաստով, իրենց մաշկի վրա զգում են անգամ այդ տարիներին Մեծամորի ատոմակայանում աշխատածները, որոնք հայտնի են Չեռնոբիլի լիկվիդատորներ անունով։

Չեռնոբիլի ատոմակայանի վթարի վերացման աշխատանքներին շուրջ 3000 հայ է մասնակցել, նրանց կեսից ավելին արդեն ողջ չէ՝ մահացել է տարբեր հիվանդություններից, հիմնականում՝ քաղցկեղից։

Factor TV-ի զրուցակիցներն այդ տարիներից իրենց հետ միայն տհաճ հիշողություններ ու առողջական բազմաթիվ խնդիրներ են բերել։ Համբարձում Հովհաննիսյանը շատ լավ հասկանում էր՝ ուր է գնում և ինչի հետ է գործ ունենալու, բայց հրաժարվելու տարբերակ չուներ։

Խմբին դիմավորել են, հատուկ արտահագուստ տվել, կապարապատված մեքենաներով ատոմակայանի տարածք տեղափոխել։

Շատերը չէին էլ պատկերացնում, թե իրականում ուր են եկել ու ինչի հետ գործ ունեն։ Եթե Մեծամորի ատոմակայանում աշխատանքի ընթացքում տարեկան ճառագայթման թույլատրելի չափը 5 ռենտգեն էր և չափը լրանալուց հետո աշխատակցի մուտքը բարձր ճառագայթմամբ հատվածներ մեկ տարով արգելվում էր, ապա Չեռնոբիլում թույլատրելի չափ սահմանվեց 22 ռենտգենը։ Ճառագայթման այդպիսի չափաբաժին ստացողին տուն էին ուղարկում։

4-րդ էներգաբլոկի պայթյունի հետևանքով ռադիոակտիվ ցեզիումի բեկորները տարածվել էին ամբողջ տարածքում, երբեմն անհասանելի վայրերում։

Ճառագայթման հետևանքով մոտակա դաշտերն ու անտառները դեղնել էին։ Ու այդպիսի պայմաններում Համբարձում Հովհաննիսյանի գլխավորած խումբն աշխատեց 33 օր։ Նրան փաստաթուղթ էին տվել, որ ծառայության ընթացքում 15 ռենտգեն ճառագայթում է ստացել, բայց, ինչպես ավելի ուշ պարզվեց, իրական ճառագայթման չափը թաքցվել է։ 45 ռենտգեն ճառագայթում ստացած Համբարձում Հովհաննիսյանը գործընկերների հետ Հայաստան է վերադարձել։

Լիկվիդատորները, որ կորցրած առողջության դիմաց երկար տարիներ փոխհատուցում են ստացել, ուշադրության պակաս ու դժգոհություն չունեին, քանի դեռ նրանց սպասարկող առողջապահական հաստատությունը չէր փակվել․ այնտեղ անգամ անվճար սնունդ էին ստանում։

Չեռնոբիլի լիկվիդատորներին սպասարկում էին Այրվածքաբանության կենտրոնում գործող բաժանմունքում, որը փակվեց կորոնավիրուսի համաճարակի պատճառով։ Խոստացել էին վերաբացել, բայց ասում են սայլը տեղից չի շարժվում։

Այրվածքաբանական կենտրոնից մեզ միայն փոխանցեցին, որ այդ քաղաքացիներն առանց բուժօգնության չեն մնալու։ Նրանք իրավունք ունեն բուժօգնություն ստանալ ցանկացած բժշկական կենտրոնում, որը պետպատվեր է սպասարկում։

Բաժանմունքի վերաբացման հարցն այս պահին չի քննարկվում։ Ստացվում է՝ անվճար ստուգումներ կարող են անցնել, բայց մի շարք արտոնություններից, այդ թվում՝ ստացիոնար բուժման հնարավորությունից զրկված են։ Բացի այդ, բաժանմունքում բժիշկները մասնագիտացված էին, բոլորի խնդիրներին՝ անհատապես տեղյակ, իսկ հիմա այլ կենտրոններ այցելելու դեպքում հաճախ չեն ստանում մասնագիտական այն օգնությունը, որ կար նախկինում, և 35 տարվա ցավը ավելի սուր է զգացնել տալիս։

Մանրամասները՝ տեսանյութում։

Սաթենիկ Հայրապետյան