Ինչպիսի՞ն են Փաշինյան-Ալիև բրյուսելյան հանդիպումների արդյունքները․ ՈՒՇԱԴՐՈՒԹՅԱՆ ԿԵՆՏՐՈՆՈՒՄ․ ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

10.09.2026 | 22:35
Նոր սպառնալիք գլոբալ տնտեսությանը․ հութիները Եմենում Կարմիր ծովի ափին կարևոր քաղաք են գրավել, շարժվում են դեպի Բաբ էլ-Մանդեբի նեղուց
10.09.2026 | 22:15
Ադիս Աբեբայում ներկայացվել են COP17-ի՝ ՀՀ նախագահության առաջնահերթություններն ու նախապատրաստական աշխատանքները
10.09.2026 | 21:58
Սանկտ Պետերբուրգում Ադրբեջանի նախկին գլխավոր հյուպատոսը մեղադրվում է ոսկու մաքսանենգության մեջ
10.09.2026 | 21:46
Մինսկի փողոցի ջրամատակարարման համակարգը պետությանը կփոխանցվի և վարձակալության կհանձնվի «Վեոլիա ջուր» ընկերությանը
10.09.2026 | 21:29
Քաղաքական խորհրդակցություններ՝ ՀՀ-ի և Լեհաստանի արտաքին գերատեսչությունների միջև
10.09.2026 | 21:13
Զինված միջադեպ Ստամբուլում․ երկու մարդ զոհվել է, մեկը՝ վիրավորվել
10.09.2026 | 21:00
Իշխանությունը գնում է ընդդիմության գլխատման՝ քաղաքական առումով․ պրոցեսները հանգիստ չեն ընթանա․ Տիգրան Աբրահամյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
10.09.2026 | 20:46
Կարդալ չգիտենք, վատ ենք հաշվում․ Հայաստանը վերջինն է տարածաշրջանում․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
10.09.2026 | 20:30
Apple-ը ներկայացրել է iPhone 18 Pro և Pro Max մոդելները, ինչպես նաև իր առաջին «ծալվող» սմարթֆոնը
10.09.2026 | 20:18
Մասիս քաղաքում վթարային ջրանջատում կլինի
10.09.2026 | 20:05
Սիրուշոն մինչ նախագահ Քոչարյանի հարս դառնալը հայտնի աստղ էր, բայց անօրինական են համարել նրա ընկերություններ՝ 75 000 դրամ հիմնադիր կապիտալով․ Գեղամ Մանուկյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
10.09.2026 | 19:43
Արմաշի նախկին զորանոցի տարածքը հետ են վերցնում Ջրային կոմիտեից․ «Արարատ» ՋՕԸ-ն այն չի օգտագործել
10.09.2026 | 19:30
Գնդապետի պաշտոնանկություն՝ զինվորի մահից 22 օր անց․ ինչ են ակնկալում 19-ամյա տղայի հարազատները. ՏԵՍԱՆՅՈՒԹ
10.09.2026 | 19:15
Առուշ Առուշանյանը Գորիսի ընտրություններում ՔՊ-ի թեկնածուն է
10.09.2026 | 19:00
Լևոն Քոչարյանի հայրը կալանավորված է, թող ինքը գլխավորի փողոցային պայքարը․ գուցե կպատմի՝ ոնց է հարստացել․ Արփի Դավոյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

Factor TV-ի «Ուշադրության կենտրոնում» հաղորդաշարի այս թողարկումը Բրյուսելում կայացած Արևելյան գործընկերության գագաթնաժողովի արդյունքների մասին է։

Քաղաքագետ Դավիթ Ստեփանյանը, խոսելով գագաթնաժողովի շրջանակում տեղի ունեցած Փաշինյան-Ալիև հանդիպումից, նշեց, որ այն, ինչ տեղի ունեցավ Բրյուսելում, Սոչիի տրամաբանական շարունակությունն է։

«Կարծում եմ, որ այն ամեն հարցերում, որ վերաբերում են հումանիտար ոլորտին, Ռուսաստանը նախընտրում է աշխատել Եվրոպայի հետ։ Ռուսական կողմը մեկ մոնոպոլիա է պահում Հարավային Կովկասում՝ ռազմականը, այստեղ պետք է ուրիշ երկրների զորքեր չլինեն»,- ասաց նա։

Ռազմաքաղաքական հարցերով փորձագետ Արեգ Քոչինյանի խոսքով էլ՝ բրյուսելյան հանդիպումը կարևոր էր, քանի որ 44-օրյա պատերազմից հետո ստեղծվել է եռակողմ ձևաչափ, որն իրականում քառակողմ է (նկատի ունի Թուրքիան – խմբ․), և որը չի բխում Հայաստանի ո՛չ երկարաժամկետ, ո՛չ էլ միջնաժամկետ շահերից։

«Միևնույն ժամանակ, 44-օրյա պետարազմից հետո Հայաստանը չուներ հնարավորություններ՝ ամորտիզացնելու այդ քառակողմ ձևաչափում տեղի ունեցող գործընթացները, դրա համար շատ կարևոր էր, որ դրան զուգահեռ գործընթաց լիներ»,- ասաց նա։

Ըստ Քոչինյանի՝ դեռ չի կարելի տեղի ունեցող գործընթացը համարել Արևմուտքի ակտիվացում այստեղ, բայց դա այդ ուղղությամբ արված քայլ էր։ Նրա խոսքով՝ ԵՄ-ն, Հայաստանի և Ադրբեջանի միջև սահմանազատման գործընթացում մասնագիտական և տեխնիկական աջակցություն ցուցաբերելով, հայտարարում է իր քաղաքական աջակցության մասին։

«Քաղաքացու որոշում» սոցիալ-դեմոկրատական կուսակցության անդամ Միքայել Նահապետյանի խոսքով էլ՝ կարևոր է դիտարկել, թե ինչ ֆոնի վրա է տեղի ունենում իրադարձությունը։

«Երբ դու կազմակերպում ես միջոցառում, որին ակտիվ եռացող կոնֆլիկտի կողմեր են մասնակցելու, քո անձնական քաղաքական քաշի և քո ներկայացրած աշխարհաքաղաքական կենտրոնի կշռի հարցն է՝ այնտեղ կողմերի միջև առերեսում կազմակերպելը։ Ինչքան կտևի, ինչ հարցեր կքննարկվեն՝ դա արդեն խնդրի երկրորդական, բայց ոչ պակաս կարևոր կողմն է»,- ասաց նա։

Մանրամասները՝ տեսանյութում։

Հռիփսիմե Հովհաննիսյան