Գողացել էր ընկերոջ պապի մեքենան ու վաճառել. Մուշի ոստիկանների բացահայտումը

Լուրեր

11.10.2026 | 15:59
Վթարային ջրանջատում Մալաթիա-Սեբաստիա և Էրեբունի վարչական շրջաններում
11.10.2026 | 15:47
Լեհաստանում ստուգում են Տուսկի դեմ հնարավոր մահափորձի վերաբերյալ տեղեկությունները
11.10.2026 | 14:46
Այսօր աղջիկ երեխաների միջազգային օրն է
11.10.2026 | 14:16
Թրամփն առաջարկել է Ատլանտյան օվկիանոսը վերանվանել իր պատվին
11.10.2026 | 13:23
Հոկտեմբերի 13-16-ին Հայաստանի առանձին շրջաններում անձրև կտեղա
11.10.2026 | 13:06
Վթարային ջրանջատում Վանաձոր քաղաքում
11.10.2026 | 12:45
ԱԹՍ-ների պատճառով Վլադիմիրում Yandex-ի տվյալների կենտրոնը դադարեցրել է աշխատանքը․ խնդիրներ՝ նաև Հայաստանում
11.10.2026 | 12:06
Հայ զինծառայողները վարժանքներ են անցկացրել «Արամազդ» հրետանային միջոցով և նոր տեխնիկայով
11.10.2026 | 11:47
Երեք քաղաքացի մոլորվել է Լանջազատի մոտակայքում․ փրկարարները գտել են նրանց
11.10.2026 | 11:22
Երևանի 4 վարչական շրջաններում և Արարատի մարզի գյուղերում մինչև 36 ժամ ջուր չի լինի
11.10.2026 | 11:11
Թոմաս Ադորյանը գեղեցիկ գոլ է խփել երկրորդ խաղում անընդմեջ. ՏԵՍԱՆՅՈՒԹ
11.10.2026 | 11:03
Երևանում վիճաբանության ժամանակ հրազեն է գործի դրվել․ կա երեք վիրավոր
11.10.2026 | 10:31
ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են
11.10.2026 | 10:11
Շանհայ. Կարեն Խաչանովը դուրս եկավ 1/8 եզրափակիչ
11.10.2026 | 10:00
Նորբերտո Բրիասկո Բալեկյանն առաջին դուբլն է գրանցել կարիերայում. ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

Դեկտեմբերի 14-ին, ժամը 22.30-ի սահմաններում, Գյումրիի մի բնակիչ ոստիկանության Մուշի բաժնում հաղորդում էր տվել, որ ժամը 13-ից 16-ն ընկած ժամանակահատվածում Շչեդրինի փողոցից առևանգել են իր «Ֆոլքսվագեն» մակնիշի մեքենան․ տեղեկացնում են ՀՀ ոստիկանությունից։

Օպերատիվ խումբը նշված փողոց մեկնեց։ Քրեական հետախույզների օպերատիվ աշխատանքի արդյունքում տեղեկություններ ստացվեցին, որ գողությունը հնարավոր է կատարած լինի Գյումրի քաղաքի Տիմիրյազև փողոցի 19-ամյա մի բնակիչ։ Հաղորդումից մեկ ժամ անց կասկածվողը հայտնաբերվեց և բերման ենթարկվեց ոստիկանության Մուշի բաժին։

Պարզվեց՝ նա ընկերոջ պապի «Ֆոլքսվագենն» առևանգելու նպատակով նախապես մեքենայից վերցրել էր պահեստային բանալին և դեկտեմբերի 14-ին փախցրել մեքենան։ Նույն օրը մեկնել էր Երևան և 400 դոլարով ու 50 հազար դրամով վաճառել մեքենան։

Դեկտեմբերի 15-ին, ժամը 7-ի սահմաններում, «Ֆոլքսվագենը» Երևանի Սիլիկյան թաղամասում հայտնաբերվել ու տեղափոխվել է ոստիկանության Մուշի բաժնի պահպանվող հատուկ տարածք:

Հանգամանքները պարզվում են։

Քննությունը շարունակվում է: