Պետական դավաճանության մեղադրանքով երկու անձի գործ դատարանում է. նրանց սպառնում է 10-15 տարվա ազատազրկում

Լուրեր

11.10.2026 | 11:22
Երևանի 4 վարչական շրջաններում և Արարատի մարզի գյուղերում մինչև 36 ժամ ջուր չի լինի
11.10.2026 | 11:11
Թոմաս Ադորյանը գեղեցիկ գոլ է խփել երկրորդ խաղում անընդմեջ. ՏԵՍԱՆՅՈՒԹ
11.10.2026 | 11:03
Երևանում վիճաբանության ժամանակ հրազեն է գործի դրվել․ կա երեք վիրավոր
11.10.2026 | 10:31
ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են
11.10.2026 | 10:11
Շանհայ. Կարեն Խաչանովը դուրս եկավ 1/8 եզրափակիչ
11.10.2026 | 10:00
Նորբերտո Բրիասկո Բալեկյանն առաջին դուբլն է գրանցել կարիերայում. ՏԵՍԱՆՅՈՒԹ
11.10.2026 | 09:46
Մեսին ու Սուարեսը երկուական գոլ են խփել. ՏԵՍԱՆՅՈՒԹ
11.10.2026 | 00:27
«Համաշխարհային առևտրի կենտրոն Երևան» նախագիծը միշտ արդիական կլինի Երևանի համար և կնպաստի քաղաքի ինքնության ձևակերպմանը. վարչապետ
10.10.2026 | 23:38
Հենրիխ Մխիթարյանը` գոլային փոխանցման հեղինակ. ՏԵՍԱՆՅՈՒԹ
10.10.2026 | 21:37
Կանանց Հայաստանի հավաքականը ոչ-ոքի խաղաց Ինդոնեզիայի հետ
10.10.2026 | 19:47
Քննարկվել են Հայաստանում կախվածությունների կանխարգելման և բուժման ուղղությամբ իրականացվող աշխատանքները
10.10.2026 | 19:12
Ֆուտբոլի Հայաստանի հավաքականը հոկտեմբերի 14-17-ը մարզական հավաք կանցկացնի. Մ-17
10.10.2026 | 18:45
Քննարկվել են Հայաստան–Կորեա համագործակցությանն առնչվող հարցեր
10.10.2026 | 18:18
ԶՈՒ ԳՇ պետն այցելել է մի շարք զորամասեր
10.10.2026 | 17:44
Հայաստանի կրտսեր տարիքի պատանիների հավաքականը Եվրոպայի ստուգատեսում կունենա 17 բռնցքամարտիկ
Բոլորը

Պետական դավաճանության համար մեղադրյալի աթոռին հայտնված Գագիկ Հովհաննիսյանի և Գարուն Բաբայանի մասով քրեական գործը դատարանում է։ Այն մակագրվել է Արմավիրի մարզի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Ադրինե Ղուկասյանին։ Այս մասին Factor.am-ը տեղեկանում է «Դատալեքս» դատական տեղեկատվական համակարգից։

Մասնավորապես, ըստ առաջադրված մեղադրանքի՝ Գագիկ Հովհաննիսյանը Գարուն Բաբայանի հետ նախնական համաձայնությամբ, խմբի կազմում թշնամու կողմն անցնելու, լրտեսության, օտարերկրյա պետության ներկայացուցիչներին պետական գաղտնիք հանձնելու, կամ թշնամական գործունեություն իրականացնելու համար այլ օգնություն ցույց տալու եղանակներով՝ 2018 թվականին կատարել է պետական դավաճանություն` ի վնաս Հայաստանի Հանրապետության տարածքային անձեռնմխելիության և արտաքին անվտանգության:

Բացի այդ, Գարուն Բաբայանը, թշնամու կողմն անցնելու, լրտեսության, օտարերկրյա պետության ներկայացուցիչներին պետական գաղտնիք հանձնելու, կամ թշնամական գործունեություն իրականացնելու համար այլ օգնություն ցույց տալու եղանակներով, 2020 թ. ընթացքում կատարել է պետական դավաճանություն` ի վնաս Հայաստանի Հանրապետության տարածքային անձեռնմխելիության և արտաքին անվտանգության:

Գարուն Բաբայանին և Գագիկ Հովհաննիսյանին մեղադրանք է առաջադրվել Քրեական օրենսգրքի 299-րդ հոդվածի 1-ին մասով (պետական դավաճանություն)։ Մեղադրանքի հաստատմսն դեպքում՝ նրանց սպասում է ազատազրկում՝ տասից տասնհինգ տարի ժամկետով՝ գույքի բռնագրավմամբ կամ առանց դրա:

Ռոզա Վարդանյան