ՔԿ-ն քննում է Արմավիրում և Երևանում տեղի ունեցած պատահարների մանրամասները

Լուրեր

11.10.2026 | 12:06
Հայ զինծառայողները վարժանքներ են անցկացրել «Արամազդ» հրետանային միջոցով և նոր տեխնիկայով
11.10.2026 | 11:47
Երեք քաղաքացի մոլորվել է Լանջազատի մոտակայքում․ փրկարարները գտել են նրանց
11.10.2026 | 11:22
Երևանի 4 վարչական շրջաններում և Արարատի մարզի գյուղերում մինչև 36 ժամ ջուր չի լինի
11.10.2026 | 11:11
Թոմաս Ադորյանը գեղեցիկ գոլ է խփել երկրորդ խաղում անընդմեջ. ՏԵՍԱՆՅՈՒԹ
11.10.2026 | 11:03
Երևանում վիճաբանության ժամանակ հրազեն է գործի դրվել․ կա երեք վիրավոր
11.10.2026 | 10:31
ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են
11.10.2026 | 10:11
Շանհայ. Կարեն Խաչանովը դուրս եկավ 1/8 եզրափակիչ
11.10.2026 | 10:00
Նորբերտո Բրիասկո Բալեկյանն առաջին դուբլն է գրանցել կարիերայում. ՏԵՍԱՆՅՈՒԹ
11.10.2026 | 09:46
Մեսին ու Սուարեսը երկուական գոլ են խփել. ՏԵՍԱՆՅՈՒԹ
11.10.2026 | 00:27
«Համաշխարհային առևտրի կենտրոն Երևան» նախագիծը միշտ արդիական կլինի Երևանի համար և կնպաստի քաղաքի ինքնության ձևակերպմանը. վարչապետ
10.10.2026 | 23:38
Հենրիխ Մխիթարյանը` գոլային փոխանցման հեղինակ. ՏԵՍԱՆՅՈՒԹ
10.10.2026 | 21:37
Կանանց Հայաստանի հավաքականը ոչ-ոքի խաղաց Ինդոնեզիայի հետ
10.10.2026 | 19:47
Քննարկվել են Հայաստանում կախվածությունների կանխարգելման և բուժման ուղղությամբ իրականացվող աշխատանքները
10.10.2026 | 19:12
Ֆուտբոլի Հայաստանի հավաքականը հոկտեմբերի 14-17-ը մարզական հավաք կանցկացնի. Մ-17
10.10.2026 | 18:45
Քննարկվել են Հայաստան–Կորեա համագործակցությանն առնչվող հարցեր
Բոլորը

ՀՀ քննչական կոմիտեի Արմավիրի մարզային քննչական վարչությունում ՀՀ քրեական օրենսգրքի 242-րդ հոդվածի 2-րդ մասով հարուցվել է քրեական գործ, որի շրջանակներում ձեռնարկվում են համապատասխան միջոցառումներ՝ պարզելու Երևան-Էջմիածին ավտոճանապարհի 14-րդ կմ հատվածում տեղի ունեցած մահվան ելքով ավտովթարի հանգամանքները:

Ըստ նախնական տվյալների, 2021թ. դեկտեմբերի 15-ին՝ ժամը 12:00-ի սահմաններում, Արմավիրի մարզի 47-ամյա բնակիչը վարելով «Վազ 2105» մակնիշի ավտոմեքենան, հիշյալ վայրում դուրս է եկել երթևեկելի գոտուց և բախվել ճանապարհին կայանված «Նիսսան» մակնիշի երկու ավտոմեքենաներին, որի հետևանքով վերջինս տեղում մահացել է, իսկ նրա ուղևորը, մարմնական վնասվածքներով, տեղափոխվել է բժշկական կենտրոն:

Կատարվում է նախաքննություն:

ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության ճանապարհատրանսպորտային հանցագործությունների քննության բաժնում ՀՀ քրեական օրենսգրքի 242-րդ հոդվածի 2-րդ մասով հարուցվել է քրեական գործ՝ Երևան քաղաքի Հր.Քոչար և Գյուլբենկյան փողոցների խաչմերուկում տեղի ունեցած մահվան ելքով վրաերթի դեպքի առթիվ:

Նախնական տվյալներով՝ 2021թ. դեկտեմբերի 16-ին՝ ժամը 07:30-ի սահմաններում, տղամարդն իր վարած «Մերսեդես» մակնիշի ավտոմեքենայով հիշյալ վայրում վրաերթի է ենթարկել մի կնոջ՝ անզգուշությամբ նրան պատճառելով մահ:

Կատարվել են դեպքի վայրի  և վերոնշյալ ավտոմեքենայի զննություններ, նշանակվել է դիակի դատաբժշկական փորձաքննություն:

Նախաքննությունը շարունակվում է: