Երևան քաղաքի գլխավոր ճարտարապետի պաշտոնը փոխանցել փոխքաղաքապետին․ Վաչե Տերտերյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

19.11.2024 | 23:34
Ինչ են քննարկել Հայաստանի և Գերմանիայի ԱԳ նախարարները
19.11.2024 | 23:29
Ադրբեջանի Մեջլիսի պատգամավորը Ֆրանսիային է մեղադրել COP29-ի ընթացում ադրբեջանցիների կողմից բողոքի ակցիաների անցկացման համար
19.11.2024 | 23:14
Մինչ Բաքվում ընթանում է COP29-ը, Ադրբեջանն աղտոտում է Կասպից ծովը
19.11.2024 | 23:07
Հովիկ Աղազարյանը վայր կդնի մանդատը
19.11.2024 | 23:01
Ռուսաստանը պետք է վճարի 1000 օրվա հանցագործության և ավերածությունների համար. Ֆոն դեր Լեյեն
19.11.2024 | 22:49
Երևանում և 8 մարզում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
19.11.2024 | 22:38
Ադրբեջանի ԳՇ պետը Պակիստանում նոր զինատեսակների է ծանոթացել
19.11.2024 | 22:26
ՌԴ-ում նախկին պատգամավորին «ֆեյքերի» գործով հեռակա կարգով դատապարտել են 8 տարվա ազատազրկման
19.11.2024 | 22:13
Պուտինը ճղում է իրեն, որ կայսրություն դառնա․ պատերազմով ճեղքում է իր երկվությունը՝ եվրոպական և ասիական․ Միքայել Հայրապետյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
19.11.2024 | 22:00
Թրամփի պայմաններով պատերազմի դադարեցումը կարող է Ուկրաինայի վերջը լինել․ Սերգեյ Ասլանյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
19.11.2024 | 21:47
Բահչելին հերքել է Էրդողանի հետ «բաժանման» մասին լուրերը
19.11.2024 | 21:34
Լավրովն ԱՄՆ-ին մեղադրել է Բրյանսկի շրջանում ATACMS-ով հարվածներին մասնակցելու մեջ
19.11.2024 | 21:22
Մեկնարկել է Միրզոյանի և Անալենա Բերբոքի հանդիպումը
19.11.2024 | 21:03
Չեմ կարծում, որ «Զանգեզուրի միջանցքը» կարող է հանգեցնել նոր պատերազմի. Ալիևի ներկայացուցիչ
19.11.2024 | 20:50
Մրցաշար`առանց ուժեղագույն մարզիկների. ով և ինչու է այդպես որոշել. ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարությունը խորհրդարանի երկրորդ ընթերցմամբ ներկայացրել է օրենսդրական փոփոխությունների փաթեթ, որով առաջարկվում է Երևանի քաղաքապետի տեղակալների թիվը ևս մեկով ավելացնել:

ՀՀ տարածքային կառավարման ու ենթակառուցվածքների նախարարի տեղակալ Վաչե Տերտերյանը ԱԺ արտահերթ նիստում նշեց, որ նոր հաստիքով փոխքաղաքապետը ստանձնելու է Երևանի գլխավոր ճարտարապետի գործառույթները:

«Գլխավոր ճարտարապետի գործառույթները մեծ հաշվով վարչական գործառույթներ են: Երևանի քաղաքապետարանի մեր գործընկերների հետ նպատակահարմար ենք գտել այդ գործառույթները վերապահել վարչական կառույցի: Երևանը բավարար չափով հագեցած է մասնագիտական կառույցներով, նկատի ունեմ ճարտարապետանախագծային ոլորտում: Մյուս կողմից էլ արձանագրենք, որ կան շատ մասնագիտական խորհուրդներ, քաղաքացիական հարթակներ, ճարտարապետական մասնագիտական հանրույթ, որոնք ամենօրյա ռեժիմով մասնակցում են գործընթացին: Այս առումով կարծում ենք, որ Երևանի քաղաքապետարանում պետք է լինի գործուն ու արդյունավետ վարչարարություն իրականացնող մարմին, իսկ մասնագիտական կարծիքը լսելի է այլ հարթակներից»,- նշեց Տերտերյանը:

Նա նաև հավելեց, որ նախագիծը մանրակրկիտ քննարկվել է համապատասխան հանձնաժողովում, լիագումար նիստում ու բոլոր հարցերին արձագանքել են:

Մանրամասները՝ տեսանյութում: