Լիբիայում զինվորականները գրավել են բոլոր կառավարական շենքերը․ ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

06.11.2026 | 15:14
Էդգար Շաթիրյանը հրաժարվել է ՍԴ փոխնախագահի պաշտոնից
06.11.2026 | 15:10
Վլադիրմիր Վարդանյանը՝ ՍԴ դատավոր // ՌՈ-ն կարող է վերահսկել հեռախոսային հաղորդակցությունը․ ԼՈՒՐԵՐ
06.11.2026 | 15:03
Դավիթ Ղազինյանի ասուլիսը՝ ՈԻՂԻՂ
06.11.2026 | 15:00
Իրանը Կատարի միջոցով միջուկային առաջարկ է ուղարկել ԱՄՆ-ին
06.11.2026 | 14:51
Պեսկովը հայտարարել է, որ Երևանը փաստացի չի մասնակցում ՀԱՊԿ աշխատանքներին
06.11.2026 | 14:42
ԱՄՆ-ն ավելի քան 1,8 մլն դոլար է հատկացրել Հայաստանում 16 մշակութային ժառանգության պահպանության ծրագրերի․ ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ
06.11.2026 | 14:33
Հայ շախմատիստները մրցանակային տեղեր են զբաղեցրել Մ-20 ԱԱ-ում
06.11.2026 | 14:24
Էդուարդ Աղաջանյանի ճեպազրույցը. ՈՒՂԻՂ
06.11.2026 | 14:22
Ճապոնիան բողոք է հայտնել Ռուսաստանին՝ Japan Tobacco International-ի ակտիվները ժամանակավոր կառավարման հանձնելու համար
06.11.2026 | 14:11
Հայաստանում սպասվում է անձրև և ձյուն․ ջերմաստիճանը կնվազի
06.11.2026 | 14:02
Ադրբեջանն ու Ուկրաինան տնտեսական համագործակցության զարգացման գործողությունների ծրագիր են ընդունել
06.11.2026 | 13:50
Կարեն Ասլանյանը՝ դասակարգման առաջատար. Հայաստանի ըմբիշների թարմացված դիրքերը UWW-ի աղյուսակում
06.11.2026 | 13:48
Մեսրոպ Մեսրոպյանի ճեպազրույցը. ՈՒՂԻՂ
06.11.2026 | 13:43
Հայաստանն ու Մեծ Բրիտանիան ստորագրել են պաշտպանության ոլորտում համագործակցության 2026-2027 թվականների ծրագիրը
06.11.2026 | 13:38
Ռուսական զորքերը հարձակվել են Ուկրաինայի էներգետիկ ենթակառուցվածքային օբյեկտների վրա
Բոլորը

Լիբիայի մայրաքաղաք Տրիպոլիում դեկտեմբերի 15-ի երեկոյան զինված անձինք գրավել են նախագահական պալատը և շրջափակել կառավարության ու Պաշտպանության նախարարության շենքերը։ Այս մասին տեղեկացնում է korrespondent-ը՝ հղում կատարելով Sky News Arabia-ն։

Պարբերականի տվյալներով՝ երկրի նախագահական խորհրդի ղեկավարն ու անդամները տարհանվել են անվտանգ վայր՝ նրանց բնակարանների վրա սպասվող հարձակումների մասին տեղեկություն ստանալուց հետո։

Նշվում է, որ պետական հաստատությունների գրավմանը մասնակցող զինվորականներն ընդգրկված են Ալ-Սամուդ բրիգադի գումարտակում։ Նրանք արդեն հայտարարել են, որ «Լիբիայում նախագահական ընտրություններ չեն լինի, և որ իրենք կփակեն Տրիպոլիի բոլոր կառավարական գրասենյակները»։

Սոցցանցերի օգտատերերի խոսքով՝ զինված մարդիկ գրավում են բոլոր նշանակալի ենթակառուցվածքները։ Նաև երկրի արևմուտքում գտնվող խոշոր քաղաքներում մարտական պատրաստության են բերված մի քանի ռազմական կազմավորումներ։

Այս իրադարձությունների ֆոնին Տրիպոլիի մի շարք թաղամասեր մնացել են առանց էլեկտրականության։

Մանրամասները՝ տեսանյութում։

Տաթև Ֆռանգյան