Մարությանի վերաբերյալ հոդվածից հետո՞ է որոշվել նրան պաշտոնանկ անել. ավագանու անդամի պարզաբանումը

Լուրեր

11.10.2026 | 11:47
Երեք քաղաքացի մոլորվել է Լանջազատի մոտակայքում․ փրկարարները գտել են նրանց
11.10.2026 | 11:22
Երևանի 4 վարչական շրջաններում և Արարատի մարզի գյուղերում մինչև 36 ժամ ջուր չի լինի
11.10.2026 | 11:11
Թոմաս Ադորյանը գեղեցիկ գոլ է խփել երկրորդ խաղում անընդմեջ. ՏԵՍԱՆՅՈՒԹ
11.10.2026 | 11:03
Երևանում վիճաբանության ժամանակ հրազեն է գործի դրվել․ կա երեք վիրավոր
11.10.2026 | 10:31
ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են
11.10.2026 | 10:11
Շանհայ. Կարեն Խաչանովը դուրս եկավ 1/8 եզրափակիչ
11.10.2026 | 10:00
Նորբերտո Բրիասկո Բալեկյանն առաջին դուբլն է գրանցել կարիերայում. ՏԵՍԱՆՅՈՒԹ
11.10.2026 | 09:46
Մեսին ու Սուարեսը երկուական գոլ են խփել. ՏԵՍԱՆՅՈՒԹ
11.10.2026 | 00:27
«Համաշխարհային առևտրի կենտրոն Երևան» նախագիծը միշտ արդիական կլինի Երևանի համար և կնպաստի քաղաքի ինքնության ձևակերպմանը. վարչապետ
10.10.2026 | 23:38
Հենրիխ Մխիթարյանը` գոլային փոխանցման հեղինակ. ՏԵՍԱՆՅՈՒԹ
10.10.2026 | 21:37
Կանանց Հայաստանի հավաքականը ոչ-ոքի խաղաց Ինդոնեզիայի հետ
10.10.2026 | 19:47
Քննարկվել են Հայաստանում կախվածությունների կանխարգելման և բուժման ուղղությամբ իրականացվող աշխատանքները
10.10.2026 | 19:12
Ֆուտբոլի Հայաստանի հավաքականը հոկտեմբերի 14-17-ը մարզական հավաք կանցկացնի. Մ-17
10.10.2026 | 18:45
Քննարկվել են Հայաստան–Կորեա համագործակցությանն առնչվող հարցեր
10.10.2026 | 18:18
ԶՈՒ ԳՇ պետն այցելել է մի շարք զորամասեր
Բոլորը

Factor TV-ն արդեն հայտնել է, որ Երևանի ավագանու «Իմ քայլը» խմբակցությունում գործող քաղաքապետ Հայկ Մարությանին անվստահություն հայտնելու եղանակով պաշտոնանկ անելու գործընթաց է սկսվել։

Ինչո՞ւ հանկարծ նման գործընթաց սկսվեց. Factor TV-ի հետ զրույցում ավագանու «Իմ քայլը» խմբակցության անդամ Արմեն Կոտոլյանը հարցին այսպես արձագանքեց. «Հանկարծ չի սկսվել։ Պատճառներ կան, բայց դրանց վերաբերյալ ավելի ուշ պարզաբանում կտրվի»։

Հարցին՝ «Իմ քայլում» դժգոհությո՞ւն կար Մարությանի աշխատանքից, Կոտոլյանն ասաց, որ ինքն անձամբ բազմիցս խոսել է խնդիրների մասին և քննադատել քաղաքապետին։

Իսկ Մարությանին անվստահություն հայտնելու գաղափարն առաջացել է օրեր առաջ նրա վերաբերյալ ՀԺ-ում գրված հոդվածից հետո՞, թե՞ խմբակցության ղեկավար Արմեն Գալջյանի՝ ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության ղեկավար Հայկ Կոնջորյանի հետ հանդիպման արդյունքում՝ Կոտոլյանը վստահեցրեց. «Դա որոշվել է բոլոր տեսակի հոդվածներից ու քննարկումներից առաջ»։

Նշենք, որ քաղաքապետին պաշտոնանկ անելու համար անհրաժեշտ է առնվազն 33 ստորագրություն։ Նախնական տվյալով՝ «Իմ քայլի» 63 հոգանոց խմբակցության անդամներից 39-ը արդեն իսկ մասնակցել են ստորագրահավաքին։

Հավելենք, որ հոդվածում, մասնավորապես, ասվում էր. «Ըստ շրջանառվող տեղեկությունների՝ պատերազմի ավարտից հետո Հայկ Մարությանը դիմում է ներկայացրել «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունից հեռանալու մասին և խզել հարաբերություններն իշխող ուժի անդամների հետ:

Այժմ, շրջանառվող տեղեկությունների համաձայն, Մարությանը իր քավորի՝ Ամարասի Արթուրի միջոցով նաև սերտ հարաբերություններ է հաստատել մեկ այլ գեներալի՝ ԱԺ «Հայաստան» խմբակցության ղեկավար Սեյրան Օհանյանի հետ, որը նույնպես Ամարասի Արթուրի սանիկն ու մտերիմ ընկերն է: Տեղեկություններ են շրջանառվում նաև այն մասին, որ պատերազմի ավարտից հետո Մարությանը Սեյրան Օհանյանի միջնորդությամբ հանդիպել է Ռոբերտ Քոչարյանի հետ»։

Մերի Մարտիրոսյան