ՃՈ-ում հստակեցվել են վարչական տուգանքի գումարների մուտքագրման գործընթացի նկատմամբ վերահսկողության մեխանիզմները

Լուրեր

07.10.2026 | 23:48
Արթուր Դանիելյանը կալանավորվեց
07.10.2026 | 23:19
Հայաստանը ՄԱԿ-ում ընդգծել է զարգացող երկրների համար միջազգային աջակցության և ֆինանսավորման կարևորությունը
07.10.2026 | 23:00
Երթևեկության կազմակերպման փոփոխություն՝ Հակոբ Պարոնյան փողոցում
07.10.2026 | 22:47
Ռուսաստանն այս տարի պատերազմի վրա կծախսի ռեկորդային՝ 200 միլիարդ դոլար․ Bloomberg
07.10.2026 | 22:33
Երևանի և 9 մարզի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
07.10.2026 | 22:19
Ադրբեջանական իշխանական ԶԼՄ-ն Թուրքիայի մասին կոշտ շեշտադրմամբ հրապարակում է արել՝ հարաբերությունների լարվածության ֆոնին
07.10.2026 | 22:05
Վրաստանի կրթության, գիտության և երիտասարդության նախարարի հետ քննարկվել են համագործակցության հեռանկարները
07.10.2026 | 21:52
Երթևեկության ժամանակավոր սահմանափակումներ՝ պայմանավորված «Էրեբունի-Երևան 2808» տոնակատարությամբ
07.10.2026 | 21:38
Ովքեր են ղեկավարում Սյունիքի համայնքները․ քաղաքական անցյալ, բիզնես կապեր և քրեական վարույթներ
07.10.2026 | 21:25
Հայաստանում երկաթգծերը վերականգնելու նախագծման մրցույթին ղազախական ու ուզբեկական ընկերություններ են մասնակցել, բայց չեն հաղթել
07.10.2026 | 21:10
Եվրախորհրդարանի բանաձևի նախագծում իմ առաջարկով ներառվել է հայ գերիների հարցը․ Մարինա Մեզյուր
07.10.2026 | 21:02
Կանանց Հայաստանի հավաքականը հաղթեց Հորդանանին
07.10.2026 | 20:54
Թուրքիան Սաուդյան Արաբիային տեխնիկական և պաշտպանական աջակցություն է ուղարկում՝ հութիների դեմ պայքարում օգնելու համար․ Reuters
07.10.2026 | 20:46
Ես էսօրվա ձեր պահվածքը ձեր քթից հանելու եմ, սադրիչների դերում եք․ Նիկոլ Փաշինյանը՝ ընդդիմադիրներին. ՏԵՍԱՆՅՈՒԹ
07.10.2026 | 20:38
Միկել Արտետան նոր պայմանագիր է կնքել «Արսենալի» հետ
Բոլորը

ՀՀ ՀՔԾ-ում ՀՀ քրեական օրենսգրքի 179-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետի հատկանիշներով քննված քրեական գործով հիմնավորվել էր, որ Վ. Գալստյանը, 2011թ. ապրիլի 21-ից, զբաղեցնելով ՀՀ ՃՈ ճանապարհապարեկային ծառայության ավագ տեսուչի պաշտոնը, 2019-2020թթ. ընթացքում քաղաքացիների կողմից ճանապարհային երթևեկության կանոնները խախտելու համար Լոռու մարզի Թումանյանի վարչական տարածքը սպասարկող ՀՀ ճանապարհային ոստիկանության ճանապարհապարեկային ծառայության տեսուչների կողմից կազմված վարչական իրավախախտումների վերաբերյալ արձանագրությունները, որոշումները, ինչպես նաև ճանապարհային երթևեկության կանոնների խախտման տեղում տուգանք գանձելու համար տրվող վճարման անդորրագրերը և քաղաքացիների կողմից վճարված գումարները՝ ընդհանուր 7.128.500 ՀՀ դրամ, ճանապարհային ոստիկանության էլեկտրոնային ռեգիստր չի մուտքագրել, գումարները մեկ օրյա ժամկետում ՀՀ ոստիկանության արտաբյուջետային հաշվին չի վճարել, փոխարենը՝ ընդհանուր 7.128.500 ՀՀ դրամ առանձնապես խոշոր չափերով գումարը յուրացնելով՝ օգտագործել է իր անձնական կարիքների համար․ տեղեկացնում են ՀՀ գլխավոր դատախազությունից։

Վ. Գալստյանին մեղադրանք էր առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 179-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով նախատեսված հանրորեն վտանգավոր արարքի կատարման համար: Նախաքննության ընթացքում նա ընդունել էր իրեն առաջադրված մեղադրանքը, տվել խոստովական ցուցմունք և ամբողջությամբ հատուցել է հանցագործությամբ պատճառված վնասը:

Քրեական գործը մեղադրական եզրակացությամբ ուղարկվել էր Ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարան՝ ըստ էության քննելու, ինչի արդյունքում 2021թ. դեկտեմբերի 10-ի դատավճռով Վ.Գալստյանը մեղավոր է ճանաչվել և դատապարտվել 5 տարի ժամկետով ազատազրկման: Վերջինիս նկատմամբ նշանակված պատիժը պայմանականորեն չի կիրառվել և սահմանվել է փորձաշրջան 3 տարի ժամկետով:

ՀՀ դատախազությունը տեղեկացրել էր նաև, որ քրեական գործով նախաքննության ընթացքում վեր են հանվել հանցանքի կատարմանը նպաստող պատճառներն ու պայմանները: Մասնավորապես, պարզվել էր, որ ՀՀ ոստիկանության ՃՈ ծառայության համապատասխան ստորաբաժանումներում խիստ հաշվառման փաստաթղթեր հանդիսացող վարչական իրավախախտման վերաբերյալ արձանագրությունների և վարչական տուգանքների վճարման անդորրագրերի պատշաճ հաշվառում չի իրականացվել, այդ փաստաթղթերի և գանձված գումարների՝ համապատասխան անձանց կողմից միմյանց հանձնում-ընդունումը պատշաճ կերպով չի կատարվել, որևէ պաշտոնատար անձի կողմից, ըստ էության, այդ գործընթացի նկատմամբ հսկողություն չի իրականացվել, որոնք էլ հափշտակություններ կատարելու համար նպաստավոր պայմաններ են ստեղծել:

Եվ ելնելով վերոգրյալից, հաշվի առնելով, որ տեղ գտած այդ թերությունները նպաստավոր պայմաններ են ստեղծում հանցավոր արարքների կատարման համար, առաջանում է տուգանք վճարող քաղաքացիների իրավունքների խախտման ռիսկ և նմանատիպ երևույթներ ենթադրաբար կարող են տեղի ունենալ նաև ՃՈ ծառայության այլ ստորաբաժանումներում՝ ՀՀ գլխավոր դատախազությունից միջնորդագիր էր ներկայացվել ՀՀ ոստիկանության ղեկավարությանը, վերոնշյալ գործըթնացների նկատմամբ գործուն վերահսկողության մեխանիզմներ մշակելու և գործադրելու նպատակով:
Արդյունքում` դատասխազության միջնոդրագիրը, համաձայն ստացված գրության, քննարկվել է ՀՀ ոստիկանությունում և որոշում է կայացվել համապատասխան ստորաբաժանումների և պաշտոնատար անձանց գործառութային պարտականություններում կատարել փոփոխություններ՝ հասցեականացնել ու կոնկրետացնել նշված գործընթացների նկատմամբ հսկողություն և վերահսկողություն իրականացնող պաշտոնատար անձանց շրջանակը: