Պարեկները կրկին ուժեղացված ծառայություն են իրականացրել Երևանում

Լուրեր

08.08.2026 | 12:34
Փաշինյանն ու Ալիևը հեռախոսազրույց են ունեցել
08.08.2026 | 12:25
NBA-ի աստղն անհավանական դիպուկություն է գրանցել. ՏԵՍԱՆՅՈՒԹ
08.08.2026 | 12:17
15 հազար դրամի դիմաց՝ բանկային տվյալներ․ հերթական զեղծարարությունը
08.08.2026 | 11:56
Ինչպես են գետնին պառկեցնում ու ձերբակալում Հովիկ Աբրահամյանի որդուն. ՔԿ-ն կադրեր է հրապարակել
08.08.2026 | 11:36
Զիդանի որդին փոխել է ակումբը
08.08.2026 | 11:24
Արթիկի դպրոցի հաշվապահը կատարել է առանձնապես խոշոր չափերի հափշտակություն. Հակակոռուպցիոն կոմիտե
08.08.2026 | 11:04
Բացահայտվել է Արգամ Աբրահամյանի կողմից պատվիրված սպանության դեպքը. ՔԿ
08.08.2026 | 10:54
Գազամատակարարման դադարեցումներ՝ Վանաձոր և Մասիս քաղաքների մի շարք հասցեներում, Կուրթան բնակավայրում
08.08.2026 | 10:43
Գեորգի Հարությունյանն առաջին գոլն է խփել «Պուշկաշ Ակադեմիայում». ՏԵՍԱՆՅՈՒԹ
08.08.2026 | 10:30
Սևանա լճի մակարդակը հունվարի 1-ի համեմատ բարձր է 55 սմ-ով
08.08.2026 | 10:08
Մեզ բոլորիս շատ հուզում և անհանգստացնում է մեր հայրենակիցների՝ Ադրբեջանում անազատության մեջ լինելը. Փաշինյան
07.08.2026 | 23:37
Անձրև, ամպրոպ և ջերմաստիճանի նվազում. առաջիկա օրերի եղանակի կանխատեսումը
07.08.2026 | 23:30
ԱՄՆ էներգետիկայի դեպարտամենտի պատվիրակությունն այցելել է Հայկական ատոմային էլեկտրակայան
07.08.2026 | 23:23
ԱՄՆ Սենատը հավանություն է տվել Ռուսաստանի դեմ նոր պատժամիջոցների մասին օրինագծին
07.08.2026 | 23:16
Հայաստանի սահմանային անցակետերը միջազգային չափանիշներով արդիականացվում են. ՊԵԿ
Բոլորը

Դեկտեմբերի 13-ի երեկոյան պարեկային ծառայության Երևանի գնդի ոստիկաններն ուժեղացված ծառայություն իրականացրին մայրաքաղաքում։ Նախքան մեկնարկը գնդի հրամանատար Խաչատուր Սամվելյանը հրահանգավորեց անձնակազմին՝ ներկայացնելով ուժեղացված ծառայության նպատակները։ Այս մասին տեղեկացնում է ոստիկանության մամուլի ծառայությունը։

Ուժեղացված ծառայության ընթացքում պարեկները հայտնաբերեցին ճանապարհային երթևեկության կանոնների 131 խախտում, որոնցից 9-ը հետիոտների կողմից կատարված։ Պահպանվող հատուկ տարածք տեղափոխվեց 18 տրանսպորտային միջոց։ Հայտնաբերվեց նաև առանց վարորդական իրավունքի վկայականի մեքենա վարող` 12, ուժը կորցրած վարորդական իրավունքի վկայականով մեքենա վարող` 3, վարորդական իրավունքից զրկված` 2 անձ։

Բացի այդ, հայտնաբերվեց հաշվառման համարանիշերը ոչ սահմանված հատվածում փակցված տրանսպորտային միջոց վարող` 3, առանց ԱՊՊԱ պայմանագրի մեքենա վարող` 2 անձ։ Հայտնաբերվեց նաև վերասարքավորված խլացուցիչով 1 մեքենա։

Պարեկներն ուժեղացված ծառայության ընթացքում, տարբեր հանցագործությունների կասկածանքով, բաժիններ բերման
ենթարկեցին 5 անձի, որոնցից մեկը՝ հետախուզվող։