Երկաթե մանդատը պետք է օգտագործվի, ոչ թե մնա ժանգոտվի. Գագիկ Մելքոնյանը՝ իշխանությանը․ ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

30.07.2026 | 00:02
Որպես անհետ կորած որոնվում է 2012թ. ծնված Վահե Ապիկյանը
29.07.2026 | 23:30
Շիրակի մարզում կիրականացվեն օդային սրսկումներ՝ մորեխների դեմ պայքարի նպատակով
29.07.2026 | 23:13
Հայաստանի թիմը հաղթանակ է տարել շախմատի Եվրոպայի մինչև 18 տարեկանների թիմային առաջնության 4-րդ խաղափուլում
29.07.2026 | 22:58
Տրվել է դեղի հետկանչի կարգադրագիր
29.07.2026 | 22:43
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
29.07.2026 | 22:28
Դավիթ Համբարձումյանը Մասիսի համայանքապետարանում նոր պաշտոնի է նշանակվել
29.07.2026 | 22:13
Բաքվի դատարանն ազատազրկման է դատապարտել ԽՍՀՄ դրոշներով երթի մասնակիցներին
29.07.2026 | 21:57
Քննարկվել են ՀՀ ԶՈՒ-ի և ԿԽՄԿ համագործակցության հիմնական ուղղություններին առնչվող հարցեր
29.07.2026 | 21:43
Հայաստանի բասկետբոլի ֆեդերացիան ունի նոր նախագահ
29.07.2026 | 21:27
Լոռու մարզում հարսանյաց արարողությունից հետո 22 քաղաքացի թունավորման ախտանիշներով դիմել է ԲԿ. ՀՎԿԱԿ
29.07.2026 | 21:14
Ջանես Նազարյանի պատվին Բաքվում հնչել է ՀՀ պետական օրհներգը
29.07.2026 | 21:00
Փաշինյանը ծնեց և բուծեց ռուսամետ ընդդիմությանը․ Սամվել Կարապետյանին նա բերեց քաղաքական դաշտ. Գուրգեն Սիմոնյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
29.07.2026 | 20:51
Ադրբեջանում քաղաքացին դատապարտվել է 15 օրվա վարչական կալանքի՝ WhatsApp-ում Էրդողանի մասին գրառման համար
29.07.2026 | 20:38
Կապոցով փողեր, 263 ձերբակալված․ ՀԿԿ-ն ենթադրյալ ընտրակաշառքի գործերը հերթով դատարան է ուղարկում. ՏԵՍԱՆՅՈՒԹ
29.07.2026 | 20:28
Զելենսկին հայտնել է, որ Ղրիմի հարցը դեռևս խաղաղության բանակցությունների մաս չի կազմում
Բոլորը

«Ալիևն ասում է միջանցք տվեք, ընդդիմությունն էլ ասում է՝ երբ եք գնալու, որ մենք գանք իշխանության: Ընդդիմությունը պետք է օգնի, որ այս իշխանությունները կարողանան աշխատել»,- Factor.am-ի հետ զրույցում այս մասին նշեց «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Գագիկ Մելքոնյանը:

Անդրադառնալով դիտարկմանը, որ ընդդիմության կարծիքով՝ իշխանությունը չի կարողանում լուծել ավտանգության խնդիրները, Մելքոնյանը նշեց. «Անվտանգային խնդիրները 30 տարի է կան, թուրքը մնացել է թուրք ու սադրանքներ է անում: Այո՛, ես իշխանությանը համարում եմ մեղավոր նրանում, որ հիմա շատ մարդիկ կալանավորված պետք է լինեին, «նստած» պետք է լինեին, որ այս երկիրը հանգիստ կերպով գնար առաջ: Ես միշտ հարց եմ տալիս՝ ինչո՞ւ նստած չեն այդ մարդիկ, որոնք ապակայունացնում են երկրի վիճակը: Ժողովուրդը երկաթ մանդատ է տվել, հիմա պիտի իշխանությունները արագ ձևով երկաթե մանդատը օգտագործեն, այո, պետք է երկաթե մանդատը հիմա օգտագործվի, ինչքան արագ օգտագործվի, այնքան շահեկան դուրս կգանք»,- նշեց Մելքոնյանը:

Մանրամասները՝ տեսանյութում: