Համակերպվելու փոխարեն պայքարի՛ր․ ԱԱՏՄ-ն աշխատանքային վեճերը լուծում է առանց դատարան մտնելու. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

14.11.2026 | 23:56
Նիկոլ Փաշինյանն աշխատանքային այցով ժամանել է Կամբոջա
14.11.2026 | 23:22
Արման Ծառուկյանը հերթական հաղթանակը տարավ RAF-ում. ՏԵՍԱՆՅՈՒԹ
14.11.2026 | 22:01
Արտակարգ դեպք Գյումրիում․ պայթյունի հետևանքով երկու տուժած կա. ՏԵՍԱՆՅՈՒԹ
14.11.2026 | 21:48
Դատավոր Մասիս Մելքոնյանի գործը չի առնչվում կաշառքին կամ Չաղ Ռուստամ մականունով հայտնի քրեական հեղինակության գործին. նա մեղադրյալի բացակայելու արգելքը փոխել է 1 մլն 200 հզ դրամ գրավի
14.11.2026 | 21:29
Հայաստանի հավաքականը նախախաղային մարզում է անցկացրել Ռիգայում. ՏԵՍԱՆՅՈՒԹ
14.11.2026 | 20:53
ԲԴԽ-ն համաձայնություն է տվել դատավորներներ Մասիս Մելքոնյանին և Գևորգ Պողոսյանին անձեռնմխելիությունից զրկելու հարցին
14.11.2026 | 20:30
Աննա Վարդապետյանն ընտրվել է Դատախազների միջազգային ասոցիացիայի փոխնախագահ
14.11.2026 | 20:17
Հայաստանի Մ-19 հավաքականը խոշոր հաշվով պարտվեց Ալբանիային
14.11.2026 | 20:06
Եղիշե Մելիքյանը և Արթուր Սերոբյանը՝ Լատվիայի հավաքականի դեմ խաղի մասին. ՏԵՍԱՆՅՈՒԹ
14.11.2026 | 19:47
Տեղի է ունեցել փլուզում. փրկարարները քաղաքացուն անվնաս դուրս են բերել տնից
14.11.2026 | 19:24
Ժաննա Անդրեասյանը և Միխայիլ Դեգտյարևը քննարկել են սպորտի ոլորտում Հայաստան-Ռուսաստան համագործակցության հեռանկարները
14.11.2026 | 19:00
Ինչպիսին ժողովուրդն է, այնպիսին էլ՝ Ազգային ժողովը, «ռազբորկաներ» են ու ավելի վատ է լինելու. Հեքեքյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
14.11.2026 | 18:23
Արագածոտնի մարզում ապօրինի հանքարդյունահանման դեպք է բացահայտվել․ պետությանը պատճառվել է ավելի քան 500 միլիոն դրամի վնաս. ՆԳՆ
14.11.2026 | 17:46
Կենտրոնում փոշու պարունակությունը գերազանցել է սահմանային շեմը
14.11.2026 | 17:13
Փաշինյանը հանդիպել է Հնդկաստանի ԱԳ նախարարի հետ
Բոլորը

Միայն վերջին 4 տարիների ընթացքում 3000-ից ավելի ՀՀ քաղաքացի հետամուտ է եղել իր խախտված աշխատանքային իրավունքների վերականգնմանը՝ դիմելով 2018-ից գործող Առողջապահական և աշխատանքի տեսչական մարմին: Կառույցի տվյալներով՝ քաղաքացիները հիմնականում դիմում են աշխատանքից ազատվելուց հետո: Հարուցված 3000-ից ավելի վարչական վարույթների 60-70 տոկոսը դրական լուծում է ստացել: Դիմում-բողոքները տարաբնույթ են՝ Աշխատանքային օրենսգրքի ամենատարբեր նորմերին վերաբերող խախտումներով:

Միայն 2021 թվականի 11 ամիսների ընթացքում աշխատանքային օրենսդրության վերահսկողության ոլորտում հարուցվել է 437 վարչական վարույթ, որից 254-ը՝ հենց դիմումների հիման վրա, դրանցից 251-ը վերաբերում է աշխատանքային օրենսդրության խախտումներին, 3-ը՝ աշխատողների առողջության պահպանմանը և անվտանգության ապահովմանը:

Եթե նախկինում իրավունքների վերականգնման համար երկար ու ձիգ դատական քաշքշուկների միջով պետք է անցնեինք, ապա 2021 թվականի հուլիսից խնդրահարույց իրավիճակների լուծման իրավասություն տրվեց նաև տեսչական մարմնին: Արդյունքում՝ անհամեմատ կարճ ժամանակահատվածում, առանց ավելորդ ջանքերի ու նյարդերի, աշխատանքային վեճերը կարգավորվում են։

Տեսչական մարմնի գործառույթների ընդլայնումից ի վեր, նախորդ տարվա նոյեմբերի դրությամբ, ստացվել է շուրջ 60 դիմում-բողոք, իսկ այս տարի՝ արդեն 254։ Գերակշիռ մասի դեպքում հարուցվել է վարչական վարույթ։ Այս պահին էլ 23 վարույթ ընթացքի մեջ է:

Տեսուչների 2 հոգանոց խմբերը գնում են բողոքների հետքերով, տեղում կատարում զննումներ, իսկ անհրաժեշտության դեպքում՝ պատճենահանում ու իրենց հետ վերցնում անհրաժեշտ փաստաթղթերը՝ ուսումնասիրությունները շարունակելու համար։ Հաջորդիվ արդեն տեսչական մարմնում կողմերի մասնակցությամբ լսումներ են անցկացվում ու որոշում է կայացվում։ Իհարկե, զննման գործընթացը միշտ չէ, որ հարթ է անցնում, տեսուչները հաճախ դիմադրության են արժանանում, ստիպված լինում աշխատել խեթ հայացքների ու կոշտ վերաբերմունքի պայմաններում:

«Աշխատանքի արդյունքում հաջողված բազմաթիվ դեպքեր ունենք, երբ հարցը լուծվել է արտադատարանական կարգով»,- ասում են տեսուչները։

Աշխատանքային իրավունքների ապահովումից բացի՝ տեսչական մարմնի աշխատանքային օրենսդրության վերահսկողության վարչությունը մեկ այլ՝ ոչ պակաս կարևոր գործառույթ ևս ունի՝ աշխատողների անվտանգության ապահովումը: Տեսուչերը շրջում են շինհրապարակներում ու արձանագրում տեսածը։

Մայրաքաղաքում շինարարական գրեթե բոլոր հրապարակներում, ըստ տեսուչների, խնդիրները նույնատիպ են։ Տեսուչներն արձանագրում են խախտումները, կառուցապատողին նախազգուշացում են տալիս թերությունները վերացնելու համար։

Խախտումների համար վարչական պատասխանատվություն է սահմանվում՝ նախազգուշացումից մինչև տուգանք, որի չափը տատանվում է 40-ից մինչև 200․000 դրամի սահմաններում։ Օրինակ, առանց աշխատանքային պայմանագրի աշխատող պահելն առաջացնում է վարչական պատասխանատվություն՝ 50․000 դրամի չափով։ Ցածր շեմն օրենքը շրջանցելու լայն հնարավորություն է տալիս։ Ստացվում է՝ միջին աշխատավարձով մեկ աշխատողի ընդամենը մեկ ամսվա եկամտահարկի չափով տուգանք մուծելով՝ գործատուն կարող է շարունակել թաքցնել իրական աշխատողների թիվը։

Մասնագետները նաև օրենսդրական մեկ այլ թերության մասին են բարձրաձայնում: Ստուգումների մասին օրենքի 3-րդ հոդվածով, որը սահմանում է ստուգումների նպատակն ու անցկացման կարգը, պարտադիր է զննումներից 3 օր առաջ տեղեկացնել տնտեսվարողին։ Արդյունքում, խախտումների բացահայտումն արդեն դժվարանում է, քանի որ որոշ դեպքերում գործատուն հնարավորություն է ստանում թաքցնել դրանք։

Տեսչական մարմնի 2021 թվականի ստուգումների տարեկան ծրագրում ընդգրկված է 48 տնտեսվարող սուբյեկտ, տեսչական մարմինը հրապարակել է 28 հանձնարարագիր, ավարտել է 20 թեմատիկ ստուգում, 16-ի արդյունքում կազմվել է ստուգման ակտ և տրվել 16 կարգադրագիր՝ խախտումների և թերությունների վերացման մասին։ Ի դեպ, տեսչական մարմինը, հիմնավոր կասկածների դեպքում, նաև իր նախաձեռնությամբ է վարույթ հարուցում:

Մանրամասները՝ տեսանյութում։

Սաթենիկ Հայրապետյան