ՄԻԵԴ-ը մեծամասամբ բավարարել է ՀՀ-ի կողմից ներկայացված պահանջները` բովանդակային առումով․ Ե․ Կիրակոսյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

17.05.2026 | 12:40
ՄԻՊ-ը խիստ մտահոգիչ է համարում «Նուբարաշենի» հոգեբուժարանում արձանագրված ինքնասպանության դեպքը
17.05.2026 | 12:28
Էբոլա վիրուսի հազվագյուտ շտամի բռնկում․ ԱՀԿ-ն ահազանգում է
17.05.2026 | 12:21
«Եվրատեսիլ 2026»-ում հաղթել է Բուլղարիան
17.05.2026 | 11:41
Նիկոլ Փաշինյանը շնորհավորել է Կասիմ-Ժոմարտ Տոկաևին ծննդյան տարեդարձի առիթով
17.05.2026 | 11:17
«Ուժեղ Հայաստան»-ի աջակիցները խոչընդոտել են ՔՊ-ի նախընտրական քարոզչության բնականոն ընթացքը, 10 անձ ձերբակալվել է. ՔԿ
17.05.2026 | 10:50
Վթարային ջրանջատում Լոռու և Կոտայքի մարզերում
17.05.2026 | 10:37
UFC. Հայտնի է Քոնոր Մաքգրեգորի հաջորդ մրցակիցն ու մենամարտի օրը
17.05.2026 | 10:11
ՀՀ տարածքում ավտոճանապարհները հիմնականում անցանելի են
16.05.2026 | 21:37
Փաշինյանը ներկայացրել է վարորդական իրավունքից զրկված անձանց խնդրի լուծման իր տարբերակը
16.05.2026 | 21:15
Նախընտրական պաստառ պոկելու գործով ձերբակալվածը Նուբարաշենի հոգեբուժարանում ինքնասպան է եղել
16.05.2026 | 20:00
ՀՀ ԱԳ փոխնախարարը ԵԽ գլխավոր քարտուղարին է հանձնել «Մարզական մրցումների մեքենայությունների մասին» կոնվենցիայի վավերագիրը
16.05.2026 | 19:57
Սուրեն Իշխանյանը` Մ-17 ըմբշամարտի Եվրոպայի առաջնության ոսկե մեդալակիր
16.05.2026 | 19:44
«Ուժեղ Հայաստանի» քարոզարշավը. ՈՒՂԻՂ
16.05.2026 | 19:36
Ժաննա Անդրեասյանն այցելել է Շվանիձոր․ հիմնանորոգված մանկապարտեզն արդեն գործում է, դպրոցը՝ կահավորման փուլում
16.05.2026 | 19:00
Մերոնք պատրաստ են սրճարանում մեծ գումար ծախսել, բայց թանգարանի դեպքում խնայում են. Բելլա Իսահակյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

ՄԻԵԴ-ը մեծամասամբ բավարարել է ՀՀ-ի կողմից ներկայացված պահանջները` բովանդակային առումով: Լրագրողների հետ հանդիպմանն ասաց ՄԻԵԴ-ում ՀՀ ներկայացուցիչ Եղիշե Կիրակոսյանը՝ անդրադառնալով դեկտեմբերի 7-ին կայացված որոշմանը։

Արդարադատության միջազգային դատարանը Հայաստանի ներկայացրած բովանդակային պահանջները բավարարել է։ Այսօր հրավիրված մամուլի ասուլիսի ժամանակ այս մասին ասաց ՄԻԵԴ-ում և արդարադատության միջազգային դատարանում ՀՀ ներկայացուցիչ Եղիշե Կիրակոսյանը` անդրադառնալով դեկտեմբերի 7-ին կայացված որոշմանը։

Նշեք, որ ՄԱԿ-ի միջազգային դատարանը մասնակի բավարարել է Հայաստանն ընդդեմ Ադրբեջանի` խտրականության բոլոր ձևերի վերացման միջազգային կոնվենցիայի խախտման հիմքով գանգատը։ Սակայն Ադրբեջանում պահվող հայ գերիներին վերադարձնելու հարցով միջանկյալ միջոց կիրառելու` հայկական կողմի պահանջը մերժվել է։ Դատարանը մասնակի բավարարել է նաև Հայաստանի դեմ Ադրբեջանի կողմից ներկայացված համանման հայցը։

«Պետք է արձանագրել, որ դատարանը մի քանի կարևոր ձևակերպումներ արեց։ Ճիշտ է` դատարանը չպնդեց, որ հայրենադարձման պահանջը բխում է ռասայական խտրականության վերացման կոնվենցիայի դրույթներից, սակայն ընդգծեց, որ գերեվարվածների հայրենադարձման հարցերը կանոնակարգում են մարդասիրական իրավունքի կոնտեքստում։ Հայտնի փաստ է, որ մարդասիրական իրավունքով հստակ պարտավորություն կա գերեվարված անձանց վերադարձնելու»,- նշեց ԿԻրակոսյանը:

Նրա խոսքով՝ բացի դրանից՝ դատարանն արձանագրեց, որ գերեվարված անձանց նկատմամբ վերաբերմունքը պայմանավորված է նրանց` ազգությամբ հայ լինելով։ «Դրանից ելնելով էլ դատարանը պարտավորեցրեց Ադրբեջանին ապահովել, որպեսզի գերեվարվածները չենթարկվեն մարդկային արժանապատվությունը նվաստացվող վերաբերմունքի»,-նշեց Կիրակոսյանը՝ կարևորելով նաև այն, որ դատարանն արձանագրեց` պետք է զերծ մնալ էթնիկ հայերի նկատմամբ ատելության խոսքի տարածումից ու հրահրումից։

Կիրակոսյանի խոսքով՝ կարևոր է նաև, որ դատարանն ընդգծեց` երբ ատելության խոսք է տարածվում բարձրաստիճան պաշտոնյայի կողմից, այն կարող է անդառնալի հետևանքներ ունենալ։ Սրանով իսկ դատարանը պարտավորեցրեց, որ Ադրբեջանի պաշտոնատար անձանց կողմից ատելության քարոզ չիրականացվի։ «Սա մեծ արձանագրում է և փաստում է նաև ՀՀ փաստարկների զորեղ լինելու մասին։ Սա հետագայում կարող է առանցքային նշանակություն ունենալ գործի համար»,- նշեց Կիրակոսյանը։

Նա հավելեց, որ կարևոր էր նաև դատարանի արձանագրումն առ այն, որ հայկական մշակութային ժառանգությունը պետք է պահպանվի, իսկ դրանք պղծողները պետք է պատասխանատվության ենթարկվեն։

Մանրամասները՝ տեսանյութում: