Ռոբերտ Քոչարյանի հետ քննարկել ենք Ալեն Սիմոնյանի հրաժարականի հարցը. Արծվիկ Մինասյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

16.11.2026 | 18:26
ԵՄ Խորհուրդը հավանություն է տվել Ուկրաինային ռեկորդային՝ շուրջ 8 միլիարդ եվրոյի աջակցության տրամադրմանը
16.11.2026 | 18:22
ԱԺ-ն նոյեմբերի 17-ին մեկնարկող հերթական նիստերում կքննարկի 13 հարց
16.11.2026 | 18:18
1,9 մլն դրամի կրթական ծրագիր, 420 հազար դրամանոց հուշանվեր․ պաշտոնյաների հայտարարագրած նվերները
16.11.2026 | 18:10
Դատախազությունը՝ Հ1-ի եթերում ծեծկռտուքի մասին // Արգամ Աբրահամյանի գործով նախաքննությունն ավարտվել է․ ԼՈՒՐԵՐ
16.11.2026 | 18:00
ՔՊ-ում պառակտում կա՝ Արմեն Գրիգորյանի հոդվածը բացահայտեց․ Անահիտ Ադամյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
16.11.2026 | 17:54
BMW-ի գինը 0 դրամ է նշել․ Զարուհի Փոստանջյանի ամուսինը տուգանվել է 200 հազար դրամով
16.11.2026 | 17:45
Երևանում առաջիկա օրերին կարճատև անձրևներ են սպասվում․ օդի ջերմաստիճանը կնվազի 3-5 աստիճանով
16.11.2026 | 17:36
Պապիկյանն ու ԵՄ դեսպանը քննարկել են պաշտպանության ոլորտում համագործակցության զարգացման հեռանկարները
16.11.2026 | 17:29
Միրզոյանը Հունաստանի ԱԳ նախարարի հետ քննարկել է ՀՀ-ԵՄ գործընկերությունն ու ԹՐԻՓՓ նախագծի իրականացումը
16.11.2026 | 17:23
Ռոմելու Լուկակուն ավարտեց կարիերան Բելգիայի հավաքականում
16.11.2026 | 17:16
Ադրբեջանում ձերբակալվել է Դավիթ Իշխանյանի փաստաբանը
16.11.2026 | 17:07
Ֆրանկոֆոնիայի գագաթնաժողովում կարևորվել է պահվող անձանց ազատ արձակումը․ աջակցություն է հայտնվել ՀՀ-Ադրբեջան խաղաղության գործընթացին
16.11.2026 | 16:58
Նոր կառավարիչները ոսկե սարեր էին խոստանում, այնինչ հակառակը եղավ․ «Նոյի» նախկին աշխատակից․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
16.11.2026 | 16:49
ԵՄ-ն պատժամիջոցներ կսահմանի Wildberries-ի հիմնադիր Տատյանա Կիմի նկատմամբ
16.11.2026 | 16:46
WTA. Միրա Անդրեևան` երկրորդ ռակետ, Հայաստանի ներկայացուցիչների թարմացված դիրքերը
Բոլորը

Ալեն Սիմոնյանի պաշտոնանկության պահանջի հարցը քննարկվել է «Հայաստան» դաշինքի ղեկավար Ռոբերտ Քոչարյանի  հետ։ Այս մասին ԱԺ ճեպազրույցի ժամանակ հայտարարեց Ազգային ժողովի «Հայաստան» խմբակցության քարտուղար Արծվիկ Մինասյանը:

Ընդդիմադիր պատգամավորի դիտարկմամբ՝ այս առաջարկը կրում է իրավաքաղաքական գնահատականի բնույթ. «Սրանով մեր խմբակցությունը և «Հայաստան» դաշինքն առհասարակ ցուցաբերում են վերաբերմունք  ԱԺ նախագահի պաշտոնը զբաղեցնող մի անձի նկատմամբ, ով նշված հիմնավորումների ներքո պարզապես չի կարող մեր պատկերացրած չափանիշներին համապատասխան իրականացնել ԱԺ նախագահի պարտականությունները:

Երկրորդ՝ ինչպես ցանկացած կարևորագույն հարց, այս հարցը քննարկման առարկա է դարձել դաշինքում: Մեր բոլոր քննարկումներում, այդ թվում նաև երկրորդ նախագահի մասնակցությամբ, որպես  ընդլայնված կազմով քննարկում, տիրում են ժողովրդավարության ամենաբարձր չափանիշները»:

Անդրադառնալով հարցին, թե ով է լինելու Ազգային ժողովի նախագահի պաշտոնում ընդդիմության թեկնածուն, Մինասյանը պատասխանեց, որ թեկնածուն լինելու է ընդդիմադիր երկու խմբակցություններից մեկից. «Հարցը քննարկվել է «Պատիվ ունեմ» խմբակցության հետ , ես կարծում եմ՝ առաջիկայում «Պատիվ ունեմ»-ը հայտարարությամբ հանդես կգա»:

Մանրամասները՝ տեսանյութում: