Պաշտոնեական դիրքը չարաշահած հարկային տեսուչի վերաբերյալ քրեական գործի նախաքննությունն ավարտվել է

Լուրեր

16.07.2026 | 23:29
Հետաքննությունը պարզել է, որ Ալիևի թոռներն անօրինական կերպով օգտագործում են պաշտոնական լիմուզիններն և անվտանգության մեքենաները
16.07.2026 | 23:16
Պետական անտառներում հրդեհային անվտանգության վերահսկողությունը վերապահվել է էկոպարեկային ծառայությանը
16.07.2026 | 23:00
Հայաստանի ազգային գրադարանում բացվել է իրանական գրականության անկյուն
16.07.2026 | 22:49
Վահե Գևորգյանը` Արսեն Բեգլարյանին 11-մետրանոց հարված վստահելու ու «Ելիմայի» նկատմամբ էմոցիոնալ հաղթանակի մասին. ՏԵՍԱՆՅՈՒԹ
16.07.2026 | 22:33
Երևանի պարեկները գիշերային ծառայության ժամանակ թմրանյութ պահելու և օգտագործելու դեպքեր են բացահայտել
16.07.2026 | 22:24
էլեկտրամատակարարման անջատումներ Երևանում ու մարզերում
16.07.2026 | 22:12
Ռռուս 6 միլիարդատերերի զբոսանավերը՝ Թուրքիայի ափերի մոտ․ այնտեղ է նաև Պուտինի հետ կապվող «Վիկտորիա»-ն
16.07.2026 | 21:58
ԿԼ. «Ալաշկերտը» վերջին վայրկյաններին փրկվեց պարտությունից ու հաղթեց հետխաղային 11-մետրանոցներով․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
16.07.2026 | 21:50
Կոնֆերենցիաների լիգա․ «Փյունիկը» դարձյալ հաղթեց «Մարսաշլոկին» ու դուրս եկավ որակավորման 2-րդ փուլ
16.07.2026 | 21:39
Թուրքիան հայտարարում է C-400 համակարգի ուղղությամբ աշխատանքները շարունակելու մասին՝ հնարավոր վաճառքի լուրերի ֆոնին
16.07.2026 | 21:30
VK, Max, Odnoklassniki և Дзен հավելվածները հեռացվել են Google Play-ից
16.07.2026 | 21:21
Քննարկվել են ֆրանսիական շուկա Carrefour ցանցի միջոցով հայկական արտադրանքի իրացման հնարավորությունները
16.07.2026 | 21:12
Նավուր-Բերդ ճանապարհի 11.3կմ հատվածի հիմնանորոգումն ընթացքի մեջ է
16.07.2026 | 21:00
ՌԴ-ն նյարդային է, չպետք է սրել իրավիճակը՝ խզելով կոնցեսիոն պայմանագիրը․ պիտի վերակառուցենք, հարցը թողնել ապագային․ Արմեն Պետրոսյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
16.07.2026 | 20:50
Միացյալ Թագավորությունում ՀՀ դեսպանը հանդիպել է ՎԶԵԲ նախագահի հետ
Բոլորը

ՀՀ հատուկ քննչական ծառայությունում հարուցված քրեական գործի նախաքննությամբ պարզվել է, որ ՀՀ ԿԱ պետական եկամուտների կոմիտեի փոքր հարկ վճարողների հարկային տեսչություն-վարչության գլխավոր հարկային տեսուչ Անդրանիկ Հովհաննիսյանն անձնական շահագրգռվածությունից ելնելով՝ չի կատարել իր ծառայողական պարտականությունները և անհատ ձեռնարկատեր Գարիկ Ուզունյանին հնարավորություն է ընձեռել տևական ժամանակ առանց համապատասխան հարկային հաշվառման զբաղվել ձեռնարկատիրական գործունեությամբ`  հարկային մարմնից թաքցնելով այդ գործունեության արդյունքում ստացված եկամուտները:

Այսպես, Շիրակի մարզի բնակիչ, անհատ ձեռնարկատեր Գարիկ Ուզունյանը 2017 թվականի նոյեմբերին Գյումրի քաղաքում առանց հարկային մարմնում հաշվառելու հիմնել է հացի արտադրամաս և զբաղվել հացի արտադրությամբ: Այդ մասին տեղեկանալով՝ Գ. Ուզունյանի հետ մտերիմ հարաբերությունների մեջ գտնվող հարկային տեսուչ Անդրանիկ Հովհաննիսյանը, ձեռնարկատիրոջ կատարած իրավախախտման փաստը չարձանագրելու անձնական շահագրգռվածությունից ելնելով, չարաշահելով պաշտոնեական դիրքը, չի կատարել իր ծառայողական պարտականությունները: Մասնավորապես, միջոցներ չի ձեռնարկել Գ. Ուզունյանի կողմից առանց հաշվառման ձեռնարկատիրական գործունեությամբ զբաղվելու հանգամանքը և պետությանը պատճառված վնասի չափը պարզելու, ինչպես նաև հիշյալ անհատ ձեռնարկատիրոջը պատասխանատվության ենթարկելու ուղղությամբ:

Ա. Հովհաննիսյանի գործողությունների հետևանքով էական վնաս է պատճառվել պետության օրինական շահերին. հեղինակազրկվել է պետական իշխանության մարմինը՝ ՀՀ ԿԱ պետական եկամուտների կոմիտեն, իսկ Գ. Ուզունյանին հնարավորություն է ընձեռնվել տևական ժամանակ առանց հարկային հաշվառման և հսկիչ-դրամարկղային մեքենայի կիրառման զբաղվել ձեռնարկատիրական գործունեությամբ, իսկ հարկային մարմնից թաքցնել այդ գործունեության արդյունքում ստացված եկամուտները:

Պաշտոնեական լիազորությունները չարաշահելու համար ՀՀ ԿԱ ՊԵԿ գլխավոր հարկային տեսուչ Անդրանիկ Հովհաննիսյանին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 308-րդ հոդվածի 1-ին մասով:

Հարկային տեսուչի վերաբերյալ քրեական գործի նախաքննությունն ավարտվել է: Գործը մեղադրական եզրակացությամբ ուղարկվել է դատավարական հսկողություն իրականացնող դատախազին` այն հաստատելու և դատարան ուղարկելու համար: