«Ժողովրդավարության աջակցության ազգային հիմնադրամ»-ը պատրաստ է աջակցել ԱՆ բարեփոխումներին 

Լուրեր

09.08.2026 | 00:05
Էդգար Սևիկյանը խաղացել է Մադրիդի «Ռեալի» դեմ. ՏԵՍԱՆՅՈՒԹ
08.08.2026 | 19:55
Օգոստոսի 10-ին Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
08.08.2026 | 19:53
Սայաթ-Նովայի պողոտայում բռնկված հրդեհը մարվել է
08.08.2026 | 19:43
Բանակային խաղերը մասնակիցների համար ստեղծում են ինքնադրսևորման նոր հարթակներ. վարչապետ
08.08.2026 | 19:40
Ավարտվել են ուժային կառույցների միջև անցկացվող բանակային 4-րդ խաղերը. հայտնի են հաղթողները
08.08.2026 | 19:25
Հրդեհ՝ Սայաթ-Նովայի պողոտայի շենքերից մեկում. 5 բնակչի տարհանել են
08.08.2026 | 18:48
Խաղաղությունն ու բարգավաճումը փոխկապակցված են. Ռուբիոն՝ Հայաստանի և Ադրբեջանի տնտեսական հնարավորությունների մասին
08.08.2026 | 18:31
Երևանում մեկ օրում պահպանվող հատուկ տարածք է տեղափոխվել 34 մոտոցիկլետ
08.08.2026 | 17:55
Փաշինյանն ու Թրամփը հեռախոսազրույց են ունեցել
08.08.2026 | 17:52
Սերբիան կաջակցի Ուկրաինային ԵՄ անդամակցության ճանապարհին․ Վուչիչ
08.08.2026 | 17:22
Եվրոպայի մի շարք խոշոր գետերում ուժեղից մինչև ծայրահեղ սակավաջրություն է դիտվում
08.08.2026 | 16:59
Վանաձորում, Հրազդանում և Արարատում փոշու պարունակությունը գերազանցել է թույլատրելի սահմանը
08.08.2026 | 16:52
Խաղաղությունը շրջադարձային է մեր երկրում տնտեսական և ներդրումային միջավայրը փոխելու տեսակետից. վարչապետ
08.08.2026 | 16:10
Քրեական վարույթի շրջանակում անձի անձնական և ընտանեկան կյանքին առնչվող տվյալների անհարկի հրապարակումն անթույլատրելի է. ՄԻՊ
08.08.2026 | 15:38
Ողջույն Հայաստան. NVIDIA-ի հիմնադիր Ջենսեն Հուանգը շնորհավորել է Firebird-ի ԱԲ գործարանի բացման առիթով
Բոլորը

Արդարադատության նախարար Կարեն Անդրեասյանը հանդիպել է «Ժողովրդավարության աջակցության ազգային հիմնադրամ»-ի ներկայացուցիչներին։  Ծրագրերի ավագ ղեկավար Էլսփետ Սութերսը ներկայացրել է ժողովրդավարության կայացման գործում պետություններին աջակցելուն ուղղված  Հիմնադրամի գործունեության հիմնական ուղղությունները, տեղեկանում ենք ՀՀ ԱՆ տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից։

Վերջինս անդրադարձել է Հայաստանում գործող հասարարական կազմակերպությունների և ոչ կառավարական կազմակերպությունների հետ իրականացվող ծրագրերին, որոնք ներառում են նաև արդարադատության ոլորտի բարեփոխումները: Նախարարը ներկայացրել է արդարադատության ոլորտում իրականացվող բարեփոխումները։

Անդրադառնալով Սահմանադրական բարեփոխումների գործընթացին, նախարարն ընդգծել է՝ որ գործընթացն իրականացվելու է հասարակական կազմակերպությունների հետ    սերտ և կառուցողական համագործակցությամբ: Գործընթացը մեկնարկել է բազմաշահառու հանրային քննարկումների անցկացմամբ, որին հաջորդել են  Սահմանադրական բարեփոխումների հանձնաժողովի ստեղծման օրենսդրական փաթեթի մշակման աշխատանքները, որոնց ակտիվորեն մասնակցել են հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչները: Վերջիններիս  կողմից ներկայացված առաջարկությունների մեծ մասը հաշվի են առնվել։

Հիմնադրամի ներկայացուցիչները հետաքրքրվել են Հայաստանում դատաիրավական բարեփոխումների գործընթացով, որին ի պատասխան նախարարի տեղակալ Երանուհի Թումանյանցը ներկայացրել է դատաիրավական բարեփոխումների ռազմավարության հիմնական ուղղություններն ու իրականացման ընթացքը առանձնացնելով՝ դատավորների բարեվարքության գնահատմանն ուղղված բարեփոխումները։

Կողմերը քննարկել են նաև համագործակցության հնարավոր հեռանկարները։