Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանը հանդիպել է Կատարի Պետության էմիր, շեյխ Թամիմ Բին Համադ Ալ Թանիի հետ

Լուրեր

31.03.2026 | 12:58
Հայտնի է, թե որ ուժերի հետ է դաշինք կազմում «Ուժեղ Հայաստանը»
31.03.2026 | 12:50
Գուրգեն Հովհաննիսյանը 10-րդ անընդմեջ հաղթանակն է տարել պրոֆեսիոնալ ռինգում․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
31.03.2026 | 12:42
ԵՄ արտաքին գործերի նախարարները Բուչայի ազատագրման տարելիցին Կիև են ժամանել
31.03.2026 | 12:34
Տեղեկություն չունենք` ձերբակալվածները որտեղ են, քննչական բաժնի դռները փակ են. փաստաբան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
31.03.2026 | 12:27
Զատկին ընդառաջ ձվի շուկայում ստուգումներ են անցկացվել․ ինչ խախտումներ է արձանագրել տեսչական մարմինը
31.03.2026 | 12:19
Դուբայի նավահանգստում քուվեյթական լցանավ է հարձակման ենթարկվել
31.03.2026 | 12:10
ՌԴ-ն՝ հայկական երկաթուղու կոնցեսիան փոխանցելու մասին // Երևան-Կապան չվերթները վերականգնվել են․ ԼՈՒՐԵՐ
31.03.2026 | 12:00
ՀՀ-ում ընտրողների թիվը նվազել է․ որոնք են հիմնական պատճառները
31.03.2026 | 11:51
Եկեղեցու միջադեպի մասնակիցներին մեղադրանք է առաջադրվում. ՈւՂԻՂ
31.03.2026 | 11:49
Իսրայելը հայտնել է Լիբանանի հարավում իր 4 զինվորների զոհվելու մասին
31.03.2026 | 11:38
500 000 դոլար․ Փաշինյանը հայտարարագրել է «Զայեդ»-ի մրցանակը
31.03.2026 | 11:31
Թրամփը պատրաստ է դադարեցնել պատերազմը՝ նույնիսկ առանց Հորմուզի նեղուցը բացելու. WSJ
31.03.2026 | 11:23
NBA-ի խաղում անհավանական ռեկորդ է գրանցվել․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
31.03.2026 | 11:14
Վթարային ջրանջատում ՝ Արարատի մարզում
31.03.2026 | 11:05
Եկեղեցում միջադեպի գործով անցնող երկվորյակներին տանում են մեղադրանք առաջադրելու
Բոլորը

Աշխատանքային այցով Կատարի Պետությունում գտնվող՝ Հայաստանի Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանը հանդիպել է Կատարի Պետության էմիր, շեյխ Թամիմ Բին Համադ Ալ Թանիի հետ․ տեղեկացնում են ՀՀ նախագահի աշխատակազմից։

Բարի գալուստ մաղթելով Հայաստանի նախագահին՝ Կատարի էմիրը բարձր է գնահատել Հայաստանի և Կատարի միջև ձևավորված փոխվստահության մթնոլորտը և կառուցողական երկխոսությունը, ինչպես նաև Հայաստանի նախագահի հետ իր ջերմ հարաբերությունները։

Նախագահ Սարգսյանը նշել է, որ Հայաստանը հետաքրքրված է տարբեր ոլորտներում Ծոցի երկրների հետ համագործակցության խորացմամբ, և այդ համատեքստում Կատարը մեր երկրի կարևոր գործընկերներից է:

Հայաստանի նախագահը տեղեկություններ է ներկայացրել Հայաստանի իրավիճակի, առկա մարտահրավերներին, մասնավորապես, մարդասիրական խնդիրների վերաբերյալ:

Հայաստանի նախագահն ու Կատարի էմիրն ընդգծել են երկու բարեկամ երկրների միջև փոխգործակցության մեծ ներուժը, հարաբերությունների ընդլայնման ու ամրապնդման՝ երկուստեք պատրաստակամությունը: Նրանք անդրադարձել են նախորդ հանդիպումների ընթացքում ձեռք բերված պայմանավորվածություններին, որոնց իրականացումը դանդաղել էր կորոնավիրուսային համավարակի և պատերազմի հետևանքով, և ընդգծել դրանք հնարավորինս արագ կյանքի կոչելու անհրաժեշտությունը:

Զրուցակիցները նշել են, որ երկու երկրները կարող են առաջ մղել իրենց հարաբերությունները հատկապես տեղեկատվական տեխնոլոգիաների, գիտակրթական նորարարության, ֆինանսաբանկային, զբոսաշրջության, կլիմայական փոփոխությունների ոլորտներում։

Նախագահ Սարգսյանն ասել է, որ Հայաստանը ձգտում է դառնալ բարձր տեխնոլոգիաների, նորարարությունների առաջատար երկիր: Այդ շրջանակում նա անդրադարձել է ATOM նախագահական նախաձեռնությանը, որի նպատակն է Հայաստանում զարգացնել նորագույն տեխնոլոգիաները և արհեստական բանականությունը, և նշել, որ Կատարը ևս կարող է կարևոր գործընկեր լինել այս ծրագրում:

Նշելով, որ տարբեր ոլորտներում Հայաստանն ունի ներդրումային մեծ հնարավորություններ, նախագահ Սարգսյանը մասնավորապես ասել է. «Մեզ համար ողջունելի կլինի Կատարի ընկերությունների հետաքրքրությունը Հայաստանի տնտեսության տարբեր ոլորտների հանդեպ, պատրաստ ենք աջակցել պոտենցիալ ներդրողներին: Արհեստական բանականությունը, գիտությունը, ֆինանսաբանկային համակարգը, կրթությունն ու մշակույթն այն ոլորտներն են, որտեղ մեր համագործակցությունը կարող է ավելի խորանալ»:

Հանդիպմանը խոսվել է նաև «Պարտք՝ ի նպաստ կլիմայի» ծրագրի շրջանակում համագործակցության մասին:

Հայաստանի նախագահը և Կատարի էմիրն անդրադարձել են նաև տարածաշրջանային հարցերի լայն շրջանակի: