Հայտնի է` ով է օգնել Սաակաշվիլիին գաղտնի հատել Վրաստանի սահմանը

Լուրեր

17.11.2026 | 17:54
Կատարը նախազգուշացրել է՝ Իրանի հարձակումը Բահրեյնում ԱՄՆ ռազմաբազայի վրա սպառնում է խաղաղ բանակցություններին
17.11.2026 | 17:45
Ընկերությունները կարող են քրեական պատասխանատվության ենթարկվել, նույնիսկ եթե հանցանք կատարած անձը հայտնի չէ․ ԱՆ-ի նոր առաջարկը
17.11.2026 | 17:37
ՔՊ-ից մի հոգի է ցավակցություն հայտնել․ Նարեկ Կարապետյանը՝ Արսեն Գևորգյանի մահվան մասին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
17.11.2026 | 17:28
Հայաստանում կարող են վերանայվել բենզալցակայանների՝ բնակելի շենքերից հեռավորության և հողատարածքի նվազագույն մակերեսի պահանջները
17.11.2026 | 17:17
«Վերահաստատեցինք՝ համեղ ծիրանները հայկական են»․ դեպի ԵՄ երկրներ հայկական արտադրանքի արտահանումն աճում է․ Միրզոյանը հանդիպել է Մաթա Կոսի հետ
17.11.2026 | 17:07
Հայաստանի Մ-17 հավաքականը ոչ-ոքի խաղաց Լյուքսեմբուրգի հետ. ՏԵՍԱՆՅՈՒԹ
17.11.2026 | 17:00
Երևանի փողոցներում լքված գույքը կտեղափոխվի հատուկ տարածք․ սեփականատերերին 6 ամիս ժամանակ կտրվի՝ այն հետ պահանջելու համար
17.11.2026 | 16:52
Սկսվել է «Տիգրան ջան, սիրուն չի» օպերացիա. Գևորգ Ստեփանյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
17.11.2026 | 16:40
Մուսաևը 6 անգամ կրակել է Անի Ավետիսյանի ուղղությամբ, ապա գցել մահճակալին և հարվածներ հասցրել. հրապարակվել է Շաքի ներխուժած ադրբեջանցու մեղադրական եզրակացությունը
17.11.2026 | 16:36
ԱԺ-ում հայտարարությունների ժամ է․ ՈՒՂԻՂ
17.11.2026 | 16:23
Սերբիայում ռազմական ինքնաթիռ է կործանվել․ օդաչուն զոհվել է
17.11.2026 | 16:14
«Աննախադեպ գործողություն»․ Զելենսկին մանրամասներ է հայտնել Ղրիմի կամրջին հարվածի գործողությունից
17.11.2026 | 16:13
Գևորգ Ղազարյանը խզել է պայմանագիրն «Արարատ-Արմենիայի» հետ
17.11.2026 | 16:06
Արամ Վարդևանյանն ու Հնդկաստանի դեսպանը քննարկել են սահմանադրական բարեփոխումների սահմանափակումների վերաբերյալ Հնդկաստանի փորձը
17.11.2026 | 15:54
Ֆրանսիան պատրաստվում է նոր բողոքի ցույցերի` մինչ արհմիությունները համազգային գործադուլի կոչ են արել
Բոլորը

Վրաստանի նախկին նախագահ Միխեիլ Սաակաշվիլին կարողացել է հատել պետական սահմանը Ուկրաինայում բնակվող նախկին բարձրաստիճան պաշտոնյայի օգնությամբ։ Այս մասին հինգշաբթի լրագրողներին հայտնել է դատախազ Լևան Վեփխվաձեն, գրում է ՏԱՍՍ-ը։

«Ձեռնարկված դատավարական և քննչական միջոցառումների արդյունքում քննչական մարմինը մանրամասնորեն պարզել է, թե ով է օգնել [Սաակաշվիլիին] Ուկրաինայի տարածքում. դա անվտանգության վարչության նախկին բարձրաստիճան պաշտոնյա է եղել։ Նա օգնել է մեղադրյալ Միխեիլ Սաակաշվիլին սահմանի անօրինական հատման հարցում»,- ասել է Վեփխվաձեն՝ չնշելով նախկին պաշտոնյայի անունը։

Դատախազը Սաակաշվիլիի փաստաբաններին կոչ է արել անհերքելի ճանաչել գործի բոլոր ապացույցները և համաձայնվել հետաքննության հետ, քանի որ սահմանի ապօրինի հատման փաստն ակնհայտ է։

Իր հերթին, նախկին նախագահի փաստաբան Գիորգի Գելխաուրին վրացական Mtavari Arkhi հեռուստաալիքին տված հարցազրույցում ասել է, որ Սաակաշվիլիի ժամանումը քաղաքական ակտ է։

Տաթև Ֆռանգյան