ՄԻՊ-ը Ֆրանսիայի Սենատին է ներկայացրել Ադրբեջանի շարունակական ցեղասպան քաղաքականությունն ապացուցող փաստեր

Լուրեր

11.11.2026 | 16:20
Արմեն Գրիգորյանը միաձայն ընտրվել է Ստեփանավանի համայնքապետ․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
11.11.2026 | 16:16
Դե Բրույնեն թիմակիցների հետ կոնֆլիկտի պատճառով կարող է հեռանալ «Նապոլիից»
11.11.2026 | 16:08
Աշխարհում պարենի գները նվազել են, բայց շաքարավազը շարունակում է թանկանալ․ ՄԱԿ-ը զգուշացնում է պարենային նոր ռիսկերի մասին
11.11.2026 | 15:58
Իսպանիայում բնակարանային ճգնաժամի պատճառով համընդհանուր գործադուլ է
11.11.2026 | 15:49
Փաշինյանն ու Չեռնոգորիայի նախագահը քննարկել են Հայաստան-ԵՄ համագործակցությունն ու տարածաշրջանային հաղորդուղիների զարգացումը
11.11.2026 | 15:38
Իրանի հարցով Թրամփի ու Նեթանյահուի միջև տեղի է ունեցել «իսկական դժոխային վեճ»․ Ynet
11.11.2026 | 15:29
Դսեղի «Aura Village» հյուրանոցում և երկու այլ վայրում ապօրինի ջրօգտագործման դեպքեր են բացահայտվել․ տուգանքները՝ 3,6 մլն դրամ
11.11.2026 | 15:20
Իտալիայի Ա Սերիայի առաջատարը նոր պայմանագիր է կնքել Մուսոլինիի ծոռի հետ
11.11.2026 | 15:10
ՔՊ-ն Եղեգնաձորում զիջեց «Հանրապետությանը» // Բողոքի նամակ ԵՄ-ին՝ Արսեն Գևորգյանի մահվան հետ կապված․ ԼՈՒՐԵՐ
11.11.2026 | 15:01
Արսեն Գևորգյանի մահվան դեպքով ՔԿԾ-ն ժամանակագրություն է հրապարակել
11.11.2026 | 15:01
Ուկրաինան մերժել է Դոնեցկի և Լուգանսկի մարզերի սահմանները փոխելու՝ ԱՄՆ-ի առաջարկը. The Telegraph
11.11.2026 | 14:50
Արսեն Գևորգյանին ոչ թե բժիշկ, այլ բուժակ է զննել, իսկ շտապօգնությունը ուշ է ժամանել․ Տիգրան Աբրահամյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
11.11.2026 | 14:42
ԱՄՆ-ՌԴ-Ուկրաինա բանակցություններն Աբու Դաբիում ավարտվել են․ ԶԼՄ-ներ
11.11.2026 | 14:35
ԱՄՆ-ը մեղադրանք է առաջադրել երեք «իրանցի գործակալների»՝ բրիտանական RAF Fairford ավիաբազայում ահաբեկչական գործողություն նախապատրաստելու գործով
11.11.2026 | 14:27
ՖԻՖԱ-ի նախագահին կարող են հարցաքննության կանչել ԱՄՆ-ի Կոնգրես Դոնալդ Թրամփի հետ կապի համար
Բոլորը

Հայաստանի մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանը Ֆրանսիայի Սենատում Սենատի անդամներին ու Ֆրանսիայի Ազգային ժողովի պատգամավորներին երեկ՝ դեկտեմբերի 7-ին, ներկայացրել է պատերազմից հետո մարդու իրավունքների խախտումներն ու ադրբեջանական շարունակական ցեղասպան քաղաքականությունը:

Այս մասին բա իր ֆեյսբուքյան էջում գրառում է կատարել․

«Ցույց եմ տվել անվտանգության ապառազմական գոտի ստեղծելու հրատապությունը կոնկրետ օրինակներով ու փաստերով։

Նշել եմ, որ ներկայում առաջնահերթ գերակայություն է՝ ՀՀ սահմանային բնակիչների նորմալ կյանքի, իրավունքների ու անվտանգության հրատապ վերականգնումը, քանի որ ադրբեջանական զինված ծառայողների արարքներով, ադրբեջանական իշխանությունների կազմակերպմամբ, ամեն օր ոտնահարված են մեր երկրի սահմանային բնակավայրերում ապրող մարդկանց իրավունքները:

Հետևաբար, լուծումը մեկն է՝ ադրբեջանական զինված ծառայողները պետք է հեռանան մեր գյուղերի, շատ դեպքերում մարդկանց տների մոտից ու ճանապարհներից, ընդ որում, սա վերաբերում է նրանց բոլոր տեղակայումներին ու ոչ միայն մայիսյան ներխուժումներին։
Արման Թաթոյանը մանրամասնել է, որ պետք է լինի ապառազմականացված [անվտանգության] գոտի և դա չի նշանակում, թե այդ կերպ միանգամից որոշում ենք՝ ի՞նչ կամ ու՞մ տարածքն է:

Դա կորոշվի հետագայում՝ առնվազն զուգահեռ սկսված դելիմիատացիայի ու դեմարկացիայի արդյունքում:
Այս մոտեցումն ուղիղ բխում է ԵԱՀԿ, ՄԱԿ և այլ միջազգային պահանջներից ու միջազգային փորձից:

Անդրադարձել եմ նաև գերիների նկատմամբ Ադրբեջանում իրականացված խոշտանգումներին ու անմարդկային վերաբերմունքին՝ շեշտելով, որ Ադրբեջանում գտնվող հայկական կողմի բոլոր գերիներին ապօրինաբար են պահում և իրականացնում արհեստական դատավարություններ` քաղաքական սակարկությունների համար, ինչը մարդու իրավունքների միջազգային պահանջների կոպիտ»,-գրել է Թաթոյանը։