ԱՄՆ-ի Ներկայացուցիչների պալատը հաստատել է Ադրբեջանի մասին կոնգրեսական Փալոնի ներկայացրած ուղղումը

Լուրեր

11.11.2026 | 16:20
Արմեն Գրիգորյանը միաձայն ընտրվել է Ստեփանավանի համայնքապետ․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
11.11.2026 | 16:16
Դե Բրույնեն թիմակիցների հետ կոնֆլիկտի պատճառով կարող է հեռանալ «Նապոլիից»
11.11.2026 | 16:08
Աշխարհում պարենի գները նվազել են, բայց շաքարավազը շարունակում է թանկանալ․ ՄԱԿ-ը զգուշացնում է պարենային նոր ռիսկերի մասին
11.11.2026 | 15:58
Իսպանիայում բնակարանային ճգնաժամի պատճառով համընդհանուր գործադուլ է
11.11.2026 | 15:49
Փաշինյանն ու Չեռնոգորիայի նախագահը քննարկել են Հայաստան-ԵՄ համագործակցությունն ու տարածաշրջանային հաղորդուղիների զարգացումը
11.11.2026 | 15:38
Իրանի հարցով Թրամփի ու Նեթանյահուի միջև տեղի է ունեցել «իսկական դժոխային վեճ»․ Ynet
11.11.2026 | 15:29
Դսեղի «Aura Village» հյուրանոցում և երկու այլ վայրում ապօրինի ջրօգտագործման դեպքեր են բացահայտվել․ տուգանքները՝ 3,6 մլն դրամ
11.11.2026 | 15:20
Իտալիայի Ա Սերիայի առաջատարը նոր պայմանագիր է կնքել Մուսոլինիի ծոռի հետ
11.11.2026 | 15:10
ՔՊ-ն Եղեգնաձորում զիջեց «Հանրապետությանը» // Բողոքի նամակ ԵՄ-ին՝ Արսեն Գևորգյանի մահվան հետ կապված․ ԼՈՒՐԵՐ
11.11.2026 | 15:01
Արսեն Գևորգյանի մահվան դեպքով ՔԿԾ-ն ժամանակագրություն է հրապարակել
11.11.2026 | 15:01
Ուկրաինան մերժել է Դոնեցկի և Լուգանսկի մարզերի սահմանները փոխելու՝ ԱՄՆ-ի առաջարկը. The Telegraph
11.11.2026 | 14:50
Արսեն Գևորգյանին ոչ թե բժիշկ, այլ բուժակ է զննել, իսկ շտապօգնությունը ուշ է ժամանել․ Տիգրան Աբրահամյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
11.11.2026 | 14:42
ԱՄՆ-ՌԴ-Ուկրաինա բանակցություններն Աբու Դաբիում ավարտվել են․ ԶԼՄ-ներ
11.11.2026 | 14:35
ԱՄՆ-ը մեղադրանք է առաջադրել երեք «իրանցի գործակալների»՝ բրիտանական RAF Fairford ավիաբազայում ահաբեկչական գործողություն նախապատրաստելու գործով
11.11.2026 | 14:27
ՖԻՖԱ-ի նախագահին կարող են հարցաքննության կանչել ԱՄՆ-ի Կոնգրես Դոնալդ Թրամփի հետ կապի համար
Բոլորը

ԱՄՆ-ի Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատն այսօր ընդունել է Ազգային պաշտպանության լիազորման ակտում կոնգրեսական Ֆրենք Փալոնի ներկայացրած փոփոխությունը, գրում է «Ամերիկայի ձայն»-ը։

Փոփոխությունը կնպաստի մարդու իրավունքների առաջխաղացմանն ամբողջ աշխարհում՝ պահանջելով պաշտպանության նախարարությունից վերանայել առկա պահանջները օտարերկրյա ազգային անվտանգության ուժերի կողմից մարդու իրավունքների ուսուցում անցկացնելու համար, որոնք մասնակցում են անվտանգության համագործակցության ծրագրերին, ինչպիսին է Բաժին 333 Գործընկերների կարողությունների զարգացում ծրագիրը: Փոփոխությունը կապահովի ԱՄՆ-ի օրենսդրության համապատասխանությունը, որն արգելում է մարդու իրավունքների կոպիտ խախտումներ թույլ տված երկրների ազգային անվտանգության ուժերին դրամական միջոցների հատկացումը:

Ազգային պաշտպանության լիազորման ակտը ներառում է նաև կոնգրեսական Ադամ Շիֆի կողմից ներկայացված ուղղումը, որով կոչ է արվում անհապաղ ազատ արձակել ռազմագերիներին, ինչպես նաեւ գերված խաղաղ բնակիչներին, որոնց Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը շարունակում է պատանդ պահել որպես սակարկության առարկա: Այս ձեւակերպումը հետագայում պահանջում է նաեւ 2020 թվականի աշնանը ադրբեջանական և թուրքական ուժերի կողմից նախաձեռնված մահացու 44-օրյա պատերազմի վերաբերյալ պաշտպանության նախարարության կողմից զեկույց: Զեկույցը պետք է ներկայացնի հակամարտության ընթացքում օգտագործված ամերիկյան զենքերի եւ տեխնոլոգիական միջոցների մասին փաստեր, արտաքին դերակատարների միջամտության մասին տեղեկություններ, որոնցից մեծապես օգտվել է Ադրբեջանը: Փոփոխությունը պահանջում է նաեւ, որպեսզի նախարարությունը գնահատական տա 2020 թվականի նոյեմբերի 9-ին ստորագրված հայտարարության պահանջներն անտեսելու փաստերին:

«Միացյալ Նահանգները երկար ժամանակ է կանգնած որպես յուրաքանչյուր մարդու իրավունքների փարոս՝ անկախ ռասայից, կրոնից, էթնիկական պատկանելությունից և ազգությունից: Մենք պետք է շարունակենք օրինակ ծառայել և ապահովել, որ քաղաքացիներից հարկերի տեսքով գանձված գումարները չհակասեն մեր արժեքներին մեր երկրի ներսում ու մեր սահմաններից դուրս», – ասել է Փալոնը: «Իմ ուղղումը հստակ ազդանշան է ուղարկում, որ Միացյալ Նահանգները լրջորեն է վերաբերվում իր ժողովրդավարական չափանիշներին և խաղաղության նկատմամբ մեր նվիրվածությանը՝ ապահովելով մեր անվտանգության աջակցության վերահսկողությունը», ասել է նա:

«Ադրբեջանը շարունակում է սպառնալ Հայաստանի անվտանգությանն ու ինքնիշխանությանը, ինչը հատկապես հրատապ է դարձնում այս փոփոխությունները։ Միացյալ Նահանգները չպետք է որևէ պատճառով օգնի և աջակցի անխոհեմ, ավտոկրատ պետություններին, որոնք ունեն մարդու իրավունքների սարսափելի արձանագրումներ: Մեր ջանքերի շնորհիվ պաշտպանության նախարարությունից այժմ պահանջվում է մանրակրկիտ կերպով հետաքննություն անցկացնել, որը ուշադրություն կդարձնի անցյալ տարվա պատերազմի ընթացքում Ադրբեջանի կողմից իրականացված մարդու իրավունքների կոպիտ ոտնահարումներին և կկենտրոնանա հայկական տարածքում նրանց կողմից մինչ օրս շարունակվող մահացու գործողությունների վրա: Այս զեկույցից ստացված տվյալները մեզ կօգնեն վերջապես վերջ տալ Ալիևի մարդասպան վարչակարգին ԱՄՆ-ի կողմից ֆինանսավորմանը և փոխարենը կոչ անել ուժեղ աջակցություն ցուցաբերել այնպիսի ժողովրդավարական երկրների, ինչպիսին Հայաստանն է», – եզրափակել է Փալոնը:

Ազգային պաշտպանության լիազորման ակտում կոնգրեսական Ֆրենք Փալոնի ներկայացրած փոփոխությունը կարևոր քայլ է նախարարության Գործընկերների կարողությունների զարգացման ծրագրի համար, որը հսկայական գումարներ է ուղարկել մարդու իրավունքները ոտնահարող վարչակարգերին և բռնապետերին, այդ թվում՝մարդու իրավունքները խախտելու մասին բազմաթիվ փաստերով հայտնի Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևին:

Նախարարությունը ծրագրի վրա վերջին չորս տարիների ընթացքում ծախսել է մոտ 4 միլիարդ դոլար: Թեև Պետդեպարտամենտը շեշտել է ադրբեջանական սահմանային ստորաբաժանումների կողմից մարդու իրավունքների խախտումներ թույլ տալու դեպքերի մասին, այդ ուժերը ծրագրի միջոցով 2018 և 2019 ֆինանսական տարիներին ստացել են ավելի քան 100 միլիոն դոլարի անվտանգության աջակցություն: