Ինչո՞ւ եք 4.4 միլիարդով ավելացնում անաշխատունակության նպաստները․ էդ ի՞նչ է եղել. Թադևոս Ավետիսյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

09.06.2026 | 15:50
Ընտրակաշառքի համար՝ բանտ մինչև հաջորդ ընտրություններ․ Փաշինյանի հանձնարարականը․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
09.06.2026 | 15:45
Պետք էր այդ պահին դա ասելը. ԳՇ պետը՝ ադրբեջանցիների՝ սննդի մատակարարման պատճառով ՀՀ տարածքից դուրս գալու ձևակերպման մասին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
09.06.2026 | 15:37
Վայրի կենդանիների և բույսերի պահպանության օրենսդրական բարեփոխումները գործնական փուլում են
09.06.2026 | 15:28
ՀՀ-ն հույսը պետք է դնի իր ՀՕՊ-ի վրա. Ասրյանը` ՌԴ-ի հետ միացյալ պաշտպանությունից դուրս գալու մասին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
09.06.2026 | 15:19
Պուտինի և Նեթանյահուի կալանքի օրդերը տված ՄՔԴ գլխավոր դատախազը հեռացվել է պաշտոնից
09.06.2026 | 15:10
«Հայաստան» դաշինքը ՍԴ կդիմի // Քվեների վերահաշվարկ մի շարք ընտրատեղամասերում․ ԼՈՒՐԵՐ
09.06.2026 | 15:05
25 օր կծառայեն, կգնան. ԳՇ պետը`այլ պետություններից եկած քաղաքացիներին վարժական հավաքների տանելու մասին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
09.06.2026 | 14:58
ՌԴ-ն զանգվածային հարված է հասցրել Խարկովին և Չուգուևին․ զոհվել է 3, վիրավորվել՝ 18 մարդ
09.06.2026 | 14:50
Մանդատ վերցնելու հարցը կորոշենք ՍԴ դիմելուց հետո՝ խորհրդակցելով շեմը անցած ուժերի հետ․ Սաղաթելյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
09.06.2026 | 14:41
Զինվորները ընտրատեղամասում սահմանված ժամին են եղել. ԳՇ պետ
09.06.2026 | 14:35
Պուտինը կշնորհավորի՞ Փաշինյանին․ մանրամասնում է Կրեմլի խոսնակը
09.06.2026 | 14:32
Հայաստանը քայլեր է ձեռնարկում արժանապատիվ աշխատանքի ապահովման ուղղությամբ․ փոխնախարար
09.06.2026 | 14:24
Աֆրիկայի լավագույն մրցավարը չի ստացել ԱՄՆ մուտքի վիզա ու չի սպասարկի ԱԱ-2026-ի խաղերը
09.06.2026 | 14:20
Պատրաստվում ենք դիմել ՍԴ՝ վիճարկելու ընտրության արդյունքները․ Իշխան Սաղաթելյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
09.06.2026 | 14:18
Խորվաթիայի վարչապետը շնորհավորել է վարչապետ Փաշինյանին ընտրություններում տարած հաղթանակի առիթով
Բոլորը

«Առաջին տպավորությունս հետևյալն է. կառավարությունը հաջորդ տարվա համար առաջ է քաշում հակասոցիալական բնույթի պետական բյուջե»,- այս մասին ԱԺ-ում 2022 թվականի բյուջեի մասին նախագծի քննարկման ժամանակ  հայտարարեց «Հայաստան» խմբակցության պատգամավոր Թադևոս Ավետիսյանը՝ հավելելով, որ սոցիալական բնույթի առաջարկները անխիղճ կերպով մերժվել են:

«Աղքատության մակարդակը 2020-ին ՀՀ-ում աճել է չափավոր աղքատությունը, այսինքն՝ նվազագույն սպառողական զամբյուղի արժեքից ցածր եկամուտներ ունեցող ընտանիքների թիվը մոտեցել է 50 տոկոսին:

Պատգամավորի դիտարկմամբ՝ մեր երկրում առաջանցիկ տեմպերով ավելանում է ՀՀ պետական պարտքը, աճում են գները:

«Ինչքան էլ ասեք `մտահոգ ենք, և նախարարն ինչքան էլ տարբեր հիմավորումներ բերի, դրանից բան չի փոխվում, փաստ է, որ համարյա 20 տոկոս սննդամթերքի գներն աճել են, թոշակն ու նպաստը չեն ավելացել, նվազագույն աշխատավարձը չի ավելացել, բայց պաշտոնական վիճակագրությամբ` առաջանցիկ ավելանում է նվազագույն սպառողական զամբյուղի արժեքը»,- նշեց Թադևոս Ավետիսյանը՝ հավելելով, որ մի մարդը մեկ ամսում, որպեսզի սովից չմահանա, իրեն պետք է 70 հազար 550 դրամ:

«Հիմա ինչքա՞ն է նպաստը, որ մենք ենք վճարում քաղաքացիներին, երկու անգամ պակաս, նվազագույն աշխատավարձը 68 հազար դրամ է ու արդեն 70 հազարից ավելի նվազագույն սպառողական զամբյուղ ունենք: Այդպես է միայն հիմա՞, ոչ. այո, նախկինում էլ է եղել, բայց երբ նման իրավիճակ է ու գներն աճում են, սոցիալական պետությունը պետք է մտածի նաև սոցիալապես խոցելի խմբերի մասին»,- նշեց պատգամավորը:

Ավետիսյանն ընդգծեց, որ տնտեսությունը զարգացնելու համար պետք է լուծվեն սոցիալական խնդիրները:

Մանրամասները՝ տեսանյութում: