«Ո՞նց, աղջիկը ո՞նց կարող է պատերազմ գնալ ․․․»

Լուրեր

11.10.2026 | 18:49
Թրամփը կրկին հայտարարել է, որ Ռուսաստանն ու Ուկրաինան համաձայնության են եկել էներգետիկ հրադադարի շուրջ
11.10.2026 | 18:28
Ուկրաինան ընտրություններ կանցկացնի, եթե Պուտինը համաձայնի 60-օրյա հրադադարի․ Զելենսկի
11.10.2026 | 18:01
Տիգրան Բարսեղյանը` գոլի հեղինակ. ՏԵՍԱՆՅՈՒԹ
11.10.2026 | 17:24
Հռոմի պապ Լևոն XIV-ը թոքի վիրահատության կենթարկվի
11.10.2026 | 15:59
Վթարային ջրանջատում Մալաթիա-Սեբաստիա և Էրեբունի վարչական շրջաններում
11.10.2026 | 15:47
Լեհաստանում ստուգում են Տուսկի դեմ հնարավոր մահափորձի վերաբերյալ տեղեկությունները
11.10.2026 | 14:46
Այսօր աղջիկ երեխաների միջազգային օրն է
11.10.2026 | 14:16
Թրամփն առաջարկել է Ատլանտյան օվկիանոսը վերանվանել իր պատվին
11.10.2026 | 13:23
Հոկտեմբերի 13-16-ին Հայաստանի առանձին շրջաններում անձրև կտեղա
11.10.2026 | 13:06
Վթարային ջրանջատում Վանաձոր քաղաքում
11.10.2026 | 12:45
ԱԹՍ-ների պատճառով Վլադիմիրում Yandex-ի տվյալների կենտրոնը դադարեցրել է աշխատանքը․ խնդիրներ՝ նաև Հայաստանում
11.10.2026 | 12:06
Հայ զինծառայողները վարժանքներ են անցկացրել «Արամազդ» հրետանային միջոցով և նոր տեխնիկայով
11.10.2026 | 11:47
Երեք քաղաքացի մոլորվել է Լանջազատի մոտակայքում․ փրկարարները գտել են նրանց
11.10.2026 | 11:22
Երևանի 4 վարչական շրջաններում և Արարատի մարզի գյուղերում մինչև 36 ժամ ջուր չի լինի
11.10.2026 | 11:11
Թոմաս Ադորյանը գեղեցիկ գոլ է խփել երկրորդ խաղում անընդմեջ. ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

Տաթև Խաչատրյանը Քովիդ կենտրոնում կամավորություն էր անում, երբ սկսվեց պատերազմը։ Ինքն ու ուսապարկը լուռ պայմանավորվածությամբ հասան Ստեփանակերտ։ Արցախի տարածքների մի մասի` թշնամուն հանձնելու օրը հիվանդանոցում հերթապահության էր ու հենց այդ ժամանակ` իր տարեդարձի օրը կյանքը փոխվեց ու էլ երբեք նույնը չեղավ։

«Մամ, երբ համաճարակը սկսվեց ու ես եկա գյուղ, քո ու պապայի հետ անցկացրած ժամանակը իմ ամենավառ հիշողությունն է այդ մռայլ քովիդային օրերից: Իմ վիրտուալ իրականությունն ընդմիջվում էր մերթ քո համեղագույն թեյերով, մերթ մեր երկա՜ր զրույցներով, որոնց այնքա՜ն կարոտել էի: Հա, Բժշկականում սովորելը բարդ է ու հաճախ այն ագահորեն խլում է այն ժամանակը, որ կարող էի անցկացնել քեզ հետ: Գյուղում վաղորդայնը ուրիշ է՝ անաղմուկ, պարզ ու հաճախ՝ ավելի երկար, քան կարող եմ ինձ թույլ տալ քաղաքում: Այդ օրվա մեր խաղաղ առավոտը ընդհատվեց մի վայրկյանում ու ձգվեց մաստակի պես:

-Այսի՞նքն պատերազմ ա, -մի պահ չհասկացա՝ ինչ լսեցի:

Մենք սովոր ենք չէ՞, որ մեկ էլ ասում են՝ կրակեցին, հարձակվեցին…բայց պատերազմը լուրջ բառ ա՝ վախեցնող լուրջ: Էդպես, մեկ էլ մի օր սկսվեց կռիվն ու մտավ մեր կյանք ու մեր սովորական առավոտները, որ այնքան անփույթ ու ծուլորեն էինք սկսում, դարձան անսովոր տխուր ու անմարդկային»:

Պատերազմի միջով անցած կամավորի՝ Տաթևի պատմությանը կարող եք ծանոթանալ այս հղումով։