Գերիների անհապաղ ազատ արձակումն առաջնահերթ խնդիրներից է․ Կարեն Անդրեասյանը հանդիպել է ԵԽ ներկայացուցիչների հետ

Լուրեր

11.02.2026 | 14:13
Փաշազադեն Վատիկանում հանդիպել է Հռոմի Լևոն XIV պապին
11.02.2026 | 14:05
NYMEX․ ոսկու ու արծաթի գինը նվազել է, պլատինինը՝ աճել
11.02.2026 | 13:56
Մենք դեմ ենք սահմանադրական կարգի բռնի տապալմանը, բայց օրենքը պետք է հստակ լինի․ Մինասյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
11.02.2026 | 13:48
Ի՞նչ է նշանակում անհուսալի են. ԱՆ նախարարը` լաբորատորիաների աշխատանքի մասին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
11.02.2026 | 13:41
Օրենքի ընդունումից հետո «Կնքահայր» ֆիլմը չպիտի՞ հեռարձակվի․ Մինասյանը՝ ԲՏԱ նախարարին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
11.02.2026 | 13:39
«Քֆուր կդնես վրեն»․ ՔԿ-ն ձայնագրություն է հրապարակել Վաղարշապատի ընտրությունների հետ կապված
11.02.2026 | 13:38
Սոլովյովի ասածը ձեզ 100% դուր ա եկել․ Ռուբինյանը՝ ընդդիմությանը․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
11.02.2026 | 13:31
«Ինտեր Մայամին» հետևում է Ռոնալդուի շուրջ ստեղծված իրավիճակին
11.02.2026 | 13:23
Անվճար ոչինչ չի լինում. Ավանեսյանը` ապահովագրության շրջանակում պալատների վճարների մասին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
11.02.2026 | 13:20
Զելենսկիի գրասենյակն արձագանքել է Ուկրաինայում ընտրությունների և հանրաքվեի հայտարարման մասին լուրերին
11.02.2026 | 13:15
«Արևմտյան Ադրբեջանի» համայնքը դիմել է Վենսին Բաքու այցից առաջ
11.02.2026 | 13:13
Գեղամ Մանուկյանն ասեց՝ Սոլովյովն էշ-էշ դուրս ա տալիս, զարմացած եմ․ նախարար․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
11.02.2026 | 13:12
Արման Եղոյանի ճեպազրույցը. ՈՒՂԻՂ
11.02.2026 | 13:07
Ընդունում ենք օրենք, որը սարսափելի կամայական դատողությունների տեղ է բացում․ Խաչատրյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
11.02.2026 | 12:58
Խարկովի մարզում ռուսական հարվածի հետևանքով 4 զոհ կա, այդ թվում՝ 3 երեխա
Բոլորը

Արդարադատության նախարար Կարեն Անդրեասյանն այսօր ընդունել է Եվրոպայի խորհրդի գլխավոր քարտուղարության ներկայացուցիչներին, տեղեկացնում է ԱԳՆ մամուլի ծառայությունը։

Նախարարն առաջնահերթ անդրադարձել է Ադրբեջանում պահվող հայ ռազմագերիների և  գերիների անհապաղ ազատ արձակման հարցին։ Անդրեասյանը ընդգծել է Ադրբեջանի դեմ ՄԻԵԴ վճիռների կատարման կարևորությունը, որը վերաբերում է 44-օրյա պատերազմի հետևանքով գերեվարված և մինչ օրս Ադրբեջանում պահվող անձանց։

Կարեն Անդրեասյանն այնուհետև ներկայացրել է արդարադատության նախարարության բարեփոխումների օրակարգը։ Անդրադարձ է կատարվել Սահմանադրական բարեփոխումներին, ինչպես նաև էլեկտրոնային արդարադատության, Դատական ակտերի հարկադիր կատարման,  Պրոբացիայի ծառայությունում իրականացվող աշխատանքներին։

ԵԽ ներկայացուցիչների հետ հանդիպման ժամանակ նախարար Կարեն Անդրեասյանը անդրադարձել է նաև նախօրեին կայացած ՏԻՄ ընտրություններին, առանձնակի կարևորելով գործընթացի թափանցիկությունը։

ԵԽ երևանյան գրասենյակի ղեկավար Մարտինա Շմիդտը շնորհակալություն է հայտնել Կարեն Անդրեասյանին համագործակցության համար։ Շմիդտը ընդգծել է, որ ԵԽ-Հայաստան գործողությունների ծրագիրն ավարտին է մոտենում 2022թ․-ին, և կարևորել է 2023-2026թթ․-ի ծրագրի նախագծումը, որի շրջանակներում նախաձեռնելու են այնպիսի գործողություններ, որոնք կաջակցեն նաև արդարադատության ոլորտի բարեփոխումների իրականացմանը։

Գլխավոր քարտուղարության Մարդու իրավունքների և օրենքի գերակայության գլխավոր տնօրինության համագործակցության ծրագրերի բաժնի ղեկավար Լիլյա Գրետասդոտտիրը ներկայացրել է արդարադատության ոլորտում ԵԽ կողմից իրականացվող ընթացիկ ծրագրերը, ընդգծելով համագործակցության շարունակականության ապահովման կարևորությունը։ Ծրագրերի բաժնի ղեկավարը շեշտել է համագործակցությունը խորացնելու ԵԽ պատրաստակամության մասին, որի մասին  վկայում է նաև այն փաստը, որ COVID 19-ի սահմանափակումների պարագայում ԵԽ քարտուղարությունը նախաձեռնել է այս կարևոր առաքելությունը Հայաստան։

Հանդիպման ընթացքում ԵԽ Գլխավոր քարտուղարության Մարդու իրավունքների և օրենքի գերակայության գլխավոր տնօրինության Մարդու իրավունքների եվրոպական դատարանի վճիռների կատարման վարչության ղեկավար Պավլո Պուշկարը առանձնացրել է  ՄԻԵԴ վճիռների կատարման հարցում Հայաստանի արդարադատության նախարարության դերը։ Քննարկվել է՝  «Աշոտ Հարությունյանն ընդդեմ Հայաստանի», «Մուշեղ Սաղաթելյանն ընդդեմ Հայաստանի» , «Գուրգեն Նիկոլյանն ընդդեմ Հայաստանի»  գործերով ՄԻԵԴ-ի վճիռների կատարման ընթացքը, և  դրանցում առկա խնդիրները, որոնք մասամբ լուծում են ստացել նոր քրեական և քրեական դատավարության օրենսգրքերի ընդունմամբ։

ԵԽ երևանյան գրասենյակի ղեկավարը կարևորել է նաև մարդու իրավունքների պաշտպանության ոլորտում իրականացվող ծրագրերը, մասնավորապես՝ ընտանիքում  բռնության դեմ պայքարի ոլորտում։ Պատվիրակության անդամները շնորհակալություն են  հայտնել նախարարին համագործակցության համար, և այն առավել խորացնելու պատրաստակամություն ցուցաբերել։