Խորհրդարանը հյուրընկալել է Հայաստանի մարզերի, սահմանամերձ գյուղերի երեխաներին

Լուրեր

11.10.2026 | 19:27
Կապանում ավտոմեքենան ընկել է Ողջի գետը
11.10.2026 | 19:18
Արարատ Միրզոյանն աշխատանքային այցով կգտնվի Լեհաստանում
11.10.2026 | 18:49
Թրամփը կրկին հայտարարել է, որ Ռուսաստանն ու Ուկրաինան համաձայնության են եկել էներգետիկ հրադադարի շուրջ
11.10.2026 | 18:28
Ուկրաինան ընտրություններ կանցկացնի, եթե Պուտինը համաձայնի 60-օրյա հրադադարի․ Զելենսկի
11.10.2026 | 18:01
Տիգրան Բարսեղյանը` գոլի հեղինակ. ՏԵՍԱՆՅՈՒԹ
11.10.2026 | 17:24
Հռոմի պապ Լևոն XIV-ը թոքի վիրահատության կենթարկվի
11.10.2026 | 15:59
Վթարային ջրանջատում Մալաթիա-Սեբաստիա և Էրեբունի վարչական շրջաններում
11.10.2026 | 15:47
Լեհաստանում ստուգում են Տուսկի դեմ հնարավոր մահափորձի վերաբերյալ տեղեկությունները
11.10.2026 | 14:46
Այսօր աղջիկ երեխաների միջազգային օրն է
11.10.2026 | 14:16
Թրամփն առաջարկել է Ատլանտյան օվկիանոսը վերանվանել իր պատվին
11.10.2026 | 13:23
Հոկտեմբերի 13-16-ին Հայաստանի առանձին շրջաններում անձրև կտեղա
11.10.2026 | 13:06
Վթարային ջրանջատում Վանաձոր քաղաքում
11.10.2026 | 12:45
ԱԹՍ-ների պատճառով Վլադիմիրում Yandex-ի տվյալների կենտրոնը դադարեցրել է աշխատանքը․ խնդիրներ՝ նաև Հայաստանում
11.10.2026 | 12:06
Հայ զինծառայողները վարժանքներ են անցկացրել «Արամազդ» հրետանային միջոցով և նոր տեխնիկայով
11.10.2026 | 11:47
Երեք քաղաքացի մոլորվել է Լանջազատի մոտակայքում․ փրկարարները գտել են նրանց
Բոլորը

Ազգային ժողովը դեկտեմբերի 7-ին «Բաց դաս» ծրագրի շրջանակում հյուրընկալել է Հայաստանի մարզերի, սահմանամերձ գյուղերի երեխաներին, ինչպես նաեւ ԵՊԲՀ «Հերացի» ավագ դպրոցի աշակերտներին ու ուսուցիչներին. տեղեկացնում են ՀՀ ԱԺ-ից։

Հյուրերը նիստերի դահլիճի օթյակից հետեւել են ԱԺ նիստերի աշխատանքին, այցելել գրադարան ու թանգարան:

ՀՀ ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Վաղարշակ Հակոբյանը հանդիպել է Հայաստանի մարզերի, սահմանամերձ գյուղերի երեխաների հետ:

Պատգամավորը ներկայացրել է ԱԺ գործունեությունը, կառուցվածքը, ինչպես նաեւ անդրադարձել հայ-ռուսական հարաբերություններին: Վաղարշակ Հակոբյանն աշակերտներին պատմել է իր երազանքների մասին՝ մասնավորապես, թոշակառուներին անհոգ կյանք պարգեւելու մասին: Վաղարշակ Հակոբյանի կարծիքով՝ մեր երկիրն արդեն գնում է այդ ճանապարհով եւ լիահույս է, որ տարիների ընթացքում բոլոր հարցերը կկարգավորվեն:

Հյուրերը հետաքրքվել են պատգամավորի կենսագրական տվյալներով, հարցեր ուղղել պատգամավոր դառնալու ցանկության մասին: Վաղարշակ Հակոբյանը ներկայացրել է օրենսդիր մարմնի աշխատանքի կարեւորությունն ու պատասխանատվությունը:

Նա հորդորել է աշակերտներին լավ սովորել, քանզի չի բացառվում, որ մի օր հնարավոր է նրանք եւս դառնան պատգամավոր: Այս համատեքստում կարեւորելով պատգամավորների սերնդափոխությունը:

Հյուրերն իրենց շրջայցը եզրափակել են ավանդական լուսանկարով: